Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը


Արնածոր «խաղաղություն». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկավ, փետրվարի 13-ի լուսադեմին, Ներքին Հանդի մեր դիրքերը պահող մեր զինվորականների վրա կրակ բացողը եղել են ադրբեջանական թուրքերը: Բայց Ներքին Հանդում մեր ունեցած 4 զոհերի արյան մեղքն ու պատասխանատվությունը ուղիղ գծով նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության և նրա իշխանական թիմի վրա է: Նկատի ունենք, իհարկե, առաջին հերթին քաղաքակա՛ն պատասխանատվությունը, որքան էլ որ Փաշինյան, ՔՊ և պատասխանատվություն բառերն անհամատեղելի են թվում: Դիտարկենք մի շարք իրողություններ, որոնք տրամաբանորեն (այլ ոչ թե հուզական ընկալման առումով) հանգեցնում են մեղավորության ու պատասխանատվության վերաբերյալ նշված պնդմանը:

Առաջինը՝ ի՞նչ հանգամանքներում և ինչի՞ հետևանքով ադրբեջանական զինուժը ոչ միայն հայտնվեց, դիրքավորվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մերձակայքում: Իսկ տեղի ունեցավ դա այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, 2020-ի եռակողմ (այն հաճախ նշում ենք՝ կապիտուլ յացիոն) հայտարարությունից հետո, ի խախտումն իր իսկ ստորագրած փաստաթղթի, անհարկի հետ քաշվելու հրաման տվեց հայկական զինուժին: Բնականաբար, Ալիևը շտապեց օգտվել այդ «նվիրատվությունից», և, շուրջ երկու տասնյակ կիլոմետր առանց որևէ կրակոցի առաջ գալով, ադրբեջանական զինուժը հայտնվեց Ներքին Հանդի գլխին: Նույնը, ի դեպ, Կապանի դեպքում:

Հետագայում արդեն թշնամին աստիճանաբար ավելի ու ավելի բարելավեց իր դիրքերը: Իսկ այդ ընթացքում փաշինյանական իշխանությունն ու իրենց քարոզչությունը միտումնավոր մոլորության մեջ էին գցում հանրությանը՝ գործնականում չհաղորդելով ստույգ տեղեկություն իրական վիճակի վերաբերյալ: Ինչ էլ հնարավոր է եղել պարզել ու հասցնել հանրությանը, եղել է էնտուզիաստ առանձին լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորների ջանքերի գնով:

Երկրորդ. զուտ տեղային կացությունը մի կողմ դնելով և ավելի լայն ընդգրկմամբ իրավիճակը դիտարկելով՝ կարող ենք նշել, որ թշնամու «առիթավորվելու», եթե կուզեք՝ ոգևորվելու հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ.

ա) Ալիևի հակահայ ռեժիմի նախորդ վայրագ գործողությունները գերազանցապես մնացել են անպատիժ ու անպատասխան,

բ) Փաշինյանը շարունակաբար վարել ու վարում է զիջողի, պարտվածի «քաղաքականություն»,

գ) ի հակառակ փաշինյանական քարոզչության տարփողումներին՝ Հայոց բանակը այս երեք տարվա ընթացքում չի բերվել այնպիսի մակարդակի, որ թշնամու մտքով իսկ չանցներ նման սադրանքների դիմել:

Երրորդ՝ ավելի լայն վերցնենք. մինչ թշնամին, ի դեմս Ալիևի ու նրա ռեժիմի ներկայացուցիչների, հոխորտում է «Արևմտյան Ադրբեջան» (նրանք այդպես են անվանում Հայաստանը), «Էրիվան» մտնելու մասին, շարունակ նորանոր սպառնալիքներ է հնչեցնում, այսպես կոչված՝ «պաշտոնական Երևանից», ի պատասխան, հնչում են բացառապես «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության»՝ չգիտես թե էլ ինչի կայտառ ելևէջներ:

Չորրորդ. այդ ո՞ւմ հետ է, ի վերջո, ուզում խաղաղության պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանը: Ալիևի՞: Իսկ ո՞վ է Ալիևը: Իսկ Ալիևը պատերազմական հանցագործ է, որի միակ արժանի տեղը միջազգային տրիբունալն է, կամ, եթե այդքան երկար դատավարական պրոցեսներ չլինեն, գնդակահարության պատը: Ալիևը հակահայ, հանցագործ, մինչև կոկորդը հայկական արյան մեջ թաթախված, Արցախն ու Հայաստանի մի մասը զավթած հրոսակի պարագլուխն է: Նրա համար բացարձակապես խնդիր չէ որևէ բան ստորագրել, իսկ դրանից 5 րոպե անց խախտել այդ ստորագրությունը: Հնարավո՞ր է նման ոճրագործի հետ «լավով» պայմանավորվել: Բացառվա՛ծ է:

Ավելին, հենց Ալիևը, իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով, ցուցադրական քայլերով ասում է, որ խորապես թքա՛ծ ունի խաղաղության վրա՝ օրակարգով ու «խաչմերուկով» հանդերձ:

Հինգերորդ. իսկ այդ ի՞նչ «խաղաղասիրական» դոկտրին է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի ամբողջ «դոկտրինը» հանգում է թշնամուց խաղաղություն մուրալուն, թշնամուց մեր երկրի «կադաստրի թուղթ» խնդրելուն, մեծ հաշվով՝ թշնամու սպառնալիքների հաշվին հայ ժողովրդին վախ «ծախելուն»:

Վեցերորդ. իսկ ո՞վ է Փաշինյանը: Նկատի ունենք՝ ո՞վ է նա՝ իր «բանակցային» նկարագրով: Իսկ Նիկոլ Փաշինյանը պարտված, Արցախը պարտության տարած, Արցախն ուրացած անձնավորություն է, որ, ի ողբերգություն մեր երկրի ու ժողովրդի, շարունակում է բոլոր բջիջներով կառչած մնալ վարչապետի աթոռին: Ինչ էլ անի կամ չանի, ինչ էլ հայտարարի կամ չհայտարարի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է: Նա, ըստ որում, մի քանի անգամ է պարտվել Ալիևին: Իսկ վերջինիս ձեռնտու է հենց նման մեկը, որ ուզածը, դեռ մի բան էլ ավելին ստանա, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով շարունակաբար նվաստացողի վիճակում պահի ու տեսնի հայությանը:

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի պարագայում ոչ մի ընդունելի բան չի կարող բերել: Նրա «խաղաղությունը» արնածոր է, նրա «խաղաղությունը» շիրմատան «խաղաղություն» է: Նրա «ապագա»-ն առանց Հայոց պետականության է, նրա «նոր Հայաստանն» առանց հայության է: Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը, քանի դեռ Հայաստանի կողմից բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, թշնամին ավելի ու ավելի է լկտիանալու և առաջ գալու, շարունակելու ենք կորուստներ ու զոհեր ունենալ, Հայաստանը շարունակելու է կծկվել ու կռկվել, փոքրանալ ու կորցնել: Ի՞նչ անել: Փոխե՛լ բանակցողին, ինչի մասին արդեն երեք տարուց ավելի բարձրաձայնում են տրամաբանություն ունեցող մարդիկ, ազգային մտածողություն ունեցող մարդիկ, երկրի ու ժողովրդի ապագայով մտահոգ մարդիկ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»