Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը


«Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի». Արմեն Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի հաճախում: Շատ ակտիվ էր: Մանկուց կարծես իր երազանքն էր դարձել, որ բանակ գնա, պատերազմների մասնակցի: 44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցում էր սովորում: Գիշերները տուն չէր գալիս, մեզ մոտ մի տեղ կար, գնում էր, մեքենաները զենք էին բարձում ու դատարկում, սնունդ էին տանում դիրքեր: Երբ դպրոց չէր գնում, տնօրենը և ուսուցիչները գիտեին, թե ինչ գործով է զբաղված: 44-օրյայի ժամանակ նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ իրեն էլ տանեն մարտի դաշտ: Բնականաբար, թույլ չտվեցին, բայց անընդհատ ձգտում էր ու գնում Կապանի դիրքեր, կարող եմ ասել, որ այդ օրերի պատերազմն ամբողջությամբ տեսել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Նատալյան:

Հետո հավելում՝ Արմենին բոլորը որպես Ապեր են ճանաչում, ու մեր զրույցի ժամանակ էլ որդուն հաճախ հենց այդպես է դիմում: Դպրոցական տարիների մասին զրուցելիս տիկին Նատալ յան ասում է, որ որդին սովորելու հետ սեր չուներ: «Բացարձակ սովորելու հետ կապ չուներ: Դպրոցում շատ անկարգ էր, օրումեջ ինձ դպրոց էին կանչում: Իր սերը բաշխել էր բանակի ու սպորտի միջև»,-նշում է մայրիկը: Ու այս հիշողությունները երկուսիս էլ ժպիտ են պարգևում: Ապերի ապագայի երազանքները կապված էին աշխատանքի և ընտանիք կազմելու հետ: «Զորացրվելուց հետո նպատակը հայրիկի հետ աշխատելն էր: Սիրած աղջիկ ուներ, նպատակն էր, որ հենց հասնի տուն, անմիջապես գնա սիրելիի՝ Լուսինեի տուն: Երազում էր Լուսինեի հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին: Շատ էր սիրում նրան»:

Արմենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 15-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Վայքում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն այնքան էլ հեշտ բան չէ, բայց, տիկին Նատալ յայի խոսքով, որդին ուրախ է մեկնել բանակ: «Այդ օրը, երբ իրեն ճանապարհում էինք, մեզ թողեց բակում և ինքն արագ գնաց զինկոմիսարիատ՝ շուտ գնամ, ներկայանամ: Չսպասեց, որ մեզ հետ գնա: Շատ ուրախ է մեկնել ծառայության, բանակում հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ զինծառայողների շրջանում: Սիրով է ծառայել, դիրքեր բարձրացել, վերջին անգամ երեք ամիս մնաց դիրքերում, «պերեսմենկա» էին անում, ինքը չէր իջնում: Ասում էր՝ չեմ գալիս, մնում եմ դիրքերում: Պայքարեց մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը»: Մայրիկն ասում է՝ բանակ ճանապարհելուց որդու ուժը, լավ տրամադրվածությունը տեսնելով՝ ինքն էլ էր այդպես տրամադրվում:

«Ոգեշնչվում էի իրենից: Մտածում էի՝ ինչպես ինքն է տրամադրվում, այնպես էլ ես տրամադրվեմ ու մտածեմ: Եթե անգամ անհանգստություններ ունեի, չէի ուզում, որ դրանք տեսնի կամ զգա: Ասում էի՝ թող ուրախ ու սիրով մեկնի ծառայության»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին կրկին հարձակվեց հայկական դիրքերի վրա: Պատերազմ էր: Արմենը ևս հայտնվեց այդ պատերազմում: «Պայքարեց, կռիվ տվեց, շրջափակման մեջ ընկավ, 45 րոպե դիրքում մեն-մենակ է մարտը վարել: Տեսանյութեր ևս կան: Իսկ երբ վերջացել են փամփուշտները, թուրքերը մտել են խրամատ: Այդ ժամանակ ինքը մեզ զանգեց՝ պապա՛, շրջափակման մեջ եմ, ձեզ լավ կպահեք, հաջող: Անջատեց: Երբ մենք զանգահարեցինք, արդեն թուրքը պատասխանեց զանգին: Չիմացանք, թե երեխես ի՞նչ մահով մահացավ՝ գուցե գերի են տարել, հետո սպանել, թե՞ տեղում է մահացել, դա չգիտենք: Գերիների նկարներում մեկին իրեն էինք նմանեցրել, բայց հետո երկար ժամանակ իրենից տեղեկություն չունեինք: Ուշ գտանք իրեն, սեպտեմբերի 13-ին զոհվեց, սեպտեմբերի 30-ին իր մարմինը փոխանցեցին մեզ:

95 տղաներից մեկն Ապերն էր: ԴՆԹ հանձնեցինք, հաստատվեց: Հոկտեմբերի 3-ին իրեն տուն բերեցինք, իսկ հոկտեմբերի 5-ին հուղարկավորեցինք: Իր դեմքն անճանաչելի էր, նկարներով ընդհանրապես իրեն նման չէր: Ամենամեծ ցավն այն է, որ չես տեսնում երեխայիդ, «փակ» էր: Մինչև հիմա կասկածանքով ապրում եմ, դեռ սպասում եմ: Վերջին հրաժեշտի ժամանակ երեխայիդ տեսնելը մի ուրիշ զգացողություն է, չտեսնելը՝ մեկ ուրիշ»: Մայրիկն ասում է՝ որդու մեջ բացարձակ վախ չկար: «Կապանի զորամասում էի աշխատում, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում հարվածեցին մեր զորամասին: Ես այդ օրը գիշերային հերթափոխի էի: Տղաս զանգեց՝ մա՛մ, գործի՞ ես: Հարց ու փորձ արեց՝ մեր զորամասին են հարվածե՞լ, թե՞ ոչ: Հարցրեցի, թե իրենց մոտ ինչ կա: «Մա՛մ, հանգիստ է, բայց դու շուտ գնա տուն, մի մնա, ասում են, որ պատերազմ է սկսվում»: Տուն գնացինք, կեսգիշերի մոտ խոսեցինք, ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց խաբեց ինձ, ես ձայներ էի լսում, ուժեղ ձայներ չէին, բայց լսվում էին: Հետո ընկերուհուն զանգեցի, ինքն էլ նույնն ասաց, որ ձայներ է լսում, բայց Ապերն ասում է, թե ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք: Ու այդպես էլ մինչև վերջ ասաց, թե՝ բան չկա, հանգիստ եղեք...»:

Տիկին Նատալ յան ասում է՝ որդին մահվան զգացողություն ուներ: «Երբ եկավ արձակուրդ, գնաց դպրոց: Դասղեկին ու բոլորին շատ էր սիրում, իրենք էլ իրեն: Դասղեկին ասել էր. «Ընկեր Հարությունյան, արձակուրդում եմ, եկել եմ ձեզ տեսնեմ, բայց երևի էլ չտեսնեմ, սա վերջին տեսնելս է: Նկարս կկախեք դպրոցի պատին ու իմ անունով դասարան կբացեք»: Ու իր ասածով էլ ստացվեց: Միշտ ասում էր՝ պիտի էնքան թուրք սպանեմ, թեկուզ վերջում էլ ես սպանվեմ, բայց մեր տղաների արյան վրեժն առնեմ: Կապանում էլ շատ զոհեր ունենք, նաև իր ընկերներից, հայրիկի ընկերներից, հարևաններից: Իր ներսում վրեժ արթնացավ:

Տեսանյութերը կան, նախարարությունում էլ գիտեն, երբ արդեն մենակ է մնացել, թշնամուն կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել՝ մոտ երկու հարյուր հոգու: Իր ընկերները՝ կողքին, բայց բոլորը զոհված: Հրամանատարի հետ մարտ է վարել, հրամանատարը կոորդինատները տվել է, Ապերը՝ մարտը վարել: Հրամանատարն ասել է, որ նահանջի, իջնի, մենակ է մնացել, չի ենթարկվել՝ մինչև վերջին փամփուշտս պիտի օգտագործեմ, սրանց արյունը թափեմ: Ինչ մտածում էր, այն էլ կատարվեց»: Ինչպես Ապերն էր ասում և ուզում, լուծեց 44-օրյա պատերազմում անմահացած իր ընկերների վրեժը, բայց, ավաղ, սեփական կյանքի գնով: Նրա միայն մեկ, բայց ամենակարևոր երազանքն անկատար մնաց՝ իր և Լուսինեի միությունն այդպես էլ չկայացավ: Իսկ հիմա Արմենի ծնողների համար ուժի աղբյուր է հենց ինքը՝ Ապերը, դուստրն ու երկու թոռնիկները: Արմենը տան կրտսերն էր: Մայրիկը ուժ է ստանում իր ընտանիքից, շեշտում՝ Արմենով եմ ապրում: «Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի: Հիմա դրա համար եմ պայքարում»:

Հ. Գ. - Արմեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Պարգևատրվել է նաև Կապանի համայնքապետարանի կողմից: Հուղարկավորված է հայրենի Կապանի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ