Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան


Նրանք հաստատ հայ չեն եղել. մանիպուլյացիաներն ավելի պարզունակ ու հիմար են դառնում . «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Eadaily.com-ը ««Նրանք հաստատ հայ չեն եղել». ժողովրդի վստահությունը կորցնող Փաշինյանը մոլորվել է երկու սոճու արանքում» վերնագրով հոդվածում գրում է, որ նման բան նախկինում երբեք չէր եղել: Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում հայտարարել է իշխանությունների ոճրագործության մասին, բայց հասկացրել, որ դրանում շեֆերը մեղավոր չեն։ «Առաջին անգամ պետք է հրապարակավ հայտարարեմ, որ եթե մենք հանցագործություն ենք կատարել, ապա դա եղել է այն, որ պատշաճ կերպով չենք լսել ժողովրդի ձայնը, - ասել է վարչապետը ցավով, ապա խորաթափանցության շողեր հղելով ժողովրդին՝ բովանդակալից ավելացրել,- որովհետև ամեն տուն, որ մտել ենք վերջին քսան տարում, խաղաղության կենաց կար։

Մենք պետք է հասկանայինք, որ դա ուղերձ է ժողովրդի կողմից։ Ժողովուրդը իշխանության գործատուն է, իշխանությանն ասում է այն, թե ինչ պետք է անի։ Եվ եթե մենք բավականաչափ կապված լինեինք մեր ժողովրդի հետ, կհասկանայինք, որ այդ պատվերն է տրվում քաղաքականությամբ զբաղվող մարդկանց»։ Ըստ Նիկոլ Վովաևիչի, իշխանությունների հանցանքն այն է, որ այդ ուղերձը չի վերլուծվել, իսկ հետո ժողովրդին չի զգուշացվել, որ այն, ինչ պահանջվում է խաղաղության հասնելու համար, շատ տհաճ ու դժվար է: «Մենք դա չասացինք երկու պատճառով: Նախ՝ մենք այդ մեթոդը վստահելի չէինք համարում և չէինք կարողանում համակերպվել դրա հետ սոցիալապես և հոգեբանորեն, և երկրորդ հերթին՝ երևի ենթագիտակցորեն վախենում էինք, որ եթե դա անենք, ապա մեզ կանվանեն հանցագործներ, դավաճաններ, հողատուներ։ Մենք այդ ամենը չենք արել, բայց մեզ այդպես են կոչել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ «այժմ հիանալի գիտի մարդկանց ցանկությունները, երազանքներն ու իղձերը», և պարտավորված է զգում առաջնորդել նրանց այս դժվարին իրավիճակում, որպեսզի անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գան «ականապատ դաշտից փոթորկոտ օվկիանոս ընկած իրենց նավակը դեպի խաղաղության նավահանգիստ հասցնելու համար»։

Այստեղ ցանկություն է առաջանում պարզաբանում մտցնել: Լեռնային Ղարաբաղի հանձնումը «հողերի հանձնո՞ւմ» էր, թե՞ ոչ։ Այդ նույն ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին հանձնելուց հետո՞ է վարչապետը հիշել ականների մասին, թե՞ այստեղ այլ անալոգիաներ են՝ կապված Սահմանադրության, զինանշանի և օրհներգի առաջիկա փոփոխությունների հետ։ Բայց վերադառնանք «ծրագրային» հայտարարությանը, քանի որ Փաշինյանը նաև նշել է, որ երկրի անվտանգության հիմքը պետք է լինի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության լեգիտիմությունը: «Այսինքն, ո՞րն է մեր պատկերացումը Հայաստանի տարածքի մասին։ Մենք կարծում ենք, որ պետք է հստակ և միանշանակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեր ըմբռնումը ճիշտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մեր ըմբռնման հետ, և դրա հիման վրա ենք մենք վարում մեր քաղաքականությունը։ Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունը հիմնված լինի լեգիտիմության վրա, դա շատ կարևոր գործիք է մեր արտաքին անվտանգության ապահովման համար, քանի որ դա, ըստ էության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, նրա սահմանները։ Երբ մեր քաղաքականությունը կառուցված է օրինական հիմքի վրա, մեր պաշտպանական մեխանիզմներն ամրապնդվում են»,- հայտարարել է նա։

Այս աբրակադաբրան չորս անգամ անկյունագծով և յոթ անգամ ուղղահայաց կարդալուց հետո էլ ոչինչ չի հասկացվում, և ստիպված դիմեցինք «Արման Աբովյան» Տելեգրամ-ալիքի օգնությանը և ստացանք պատասխան. «Մանիպուլ յացիաներն ավելի պարզունակ ու հիմար են դառնում։ Հորիզոնում հայտնվել է Փաշինյանի նոր նարատիվը, որն առնվազն մարդկանց վրա կոտրում է հակահայկական տեղեկատվական ազդեցության ևս մեկ հատակ։ Ըստ փաշիստների նոր ուսումնական ձեռնարկի, քսան տարի, երբ մարդիկ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ կենաց էին բարձրացնում, ենթագիտակցորեն ցանկանում էին, որ Արցախը կործանվի, Հայաստանը կազմալուծվի և լիովին կախված դառնա թուրք-ադրբեջանական տանդեմի կամքից։ Թավշյաների վերջին եզրահանգումներով մարդիկ ենթագիտակցաբար ցանկացել են մի հզոր թավշյա ձեռքով աղբարկղը նետել Հայաստանի անկախության հռչակագիրը, երկրի զինանշանից հեռացնել Արարատը և Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու դերը:

Իսկ ընդհանրապես, գործող իշխանությունները, ավանդույթի համաձայն, դարձյալ ոչ մի բանում մեղավոր չեն, այլ միայն կատարում են Հայաստանի «հպարտ քաղաքացիների» ենթագիտակցական կամքը, ովքեր ամեն խնջույքի ժամանակ բառացիորեն ենթագիտակցորեն պահանջում էին իշխանություններից իրենց վերածել հիմարների ու ծախվածների, «մսի»՝ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակները բավարարելու համար: Չգիտեմ, թե նրանք ինչ խնջույքների ժամանակ են ըմբռնել մարդկանց այդ «թաքուն ցանկությունները», բայց նրանք հաստատ հայ չեն եղել և, ամենայն հավանականությամբ, այդ բոլոր խնջույքները Հայաստանում չեն եղել»։ Կարծես թե ավելացնելու ոչինչ չկա... Բացառությամբ թերևս սրա: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կողմ է հարցվածների 50,1 %-ը, ընդ որում՝ նրանց թիվը վերջին երկու ամսվա ընթացքում աճել է մոտ 19 %-ով։ Այդպիսին են այս տարվա հունվարին GALLUP-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Միևնույն ժամանակ, ըստ հետազոտության արդյունքների, Նիկոլ Փաշինյանին չի վստահում հարցվածների 66,4 %-ը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»«Ազգային ինքնություն»Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»