Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ» Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ» Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան


«Անսահման բարի էր, իրեն նեղություն տալով անգամ կօգներ ուրիշին». կապիտան Հրաչյա Մակարյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարելի է Հրաչյային նկարագրել նույնիսկ մեկ բառով՝ բարություն: Այնքան համբերատար ու բարի էր: Կարող էր իրեն նեղություն տալու գնով օգնել դիմացինին, միայն թե այդ մարդն իրենից դժգոհ չմնար: Իր բնավորության այս երկու՝ ամենաընդգծված գծերով էլ իրեն հիշում են: Մեկ-մեկ կարող էր ասել՝ միջնեկ տղա էլ ունես, ինչո՞ւ եք ինձ ամեն անգամ ասում՝ սա տար այս կողմ, սա բեր: Ասում էի՝ տղես, դու համբերատար ես, սպասում ես, իսկ եղբայրդ անընդհատ կասի՝ պրծեք: «Լավ եք սովորել, ինձ համբերատար գտել»: Բայց դա այնքան ջերմությամբ, ժպիտով ու հանգիստ կասեր: Մանկության տարիներին շատ աշխույժ էր, անհանգիստ, արագ էր խոսում, հետո բնավորությունը փոխվեց, կարծես մանկության աշխույժ ու չարաճճի երեխան չլիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Հրաչյայի մայրիկը:

Նշում է՝ որդին համակարգիչներից լավ էր գլուխ հանում. «Մեր փողոցի շտապօգնությունն էր, մի բան փչանում էր՝ Հրա՛չ ջան, մի հատ կնայե՞ս, հեռախոսիս մեջ սա կուղղե՞ս: Կարող էր այդ պահին, ասենք, ճաշելիս լիներ, կթողներ, որ իրեն ուղղված խնդրանքը կատարեր»: Դպրոցական տարիներին ևս որդին տարված է եղել համակարգիչներով: Հրաչյան բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի տնտեսագիտության և կառավարման բաժնում։ «Ուզում էր ծրագրավորման բաժին ընդունվել, բայց դիմորդների թիվը շատ էր, մրցույթը՝ մեծ, ընդունվեց մեքենաշինական ֆակուլտետ, սովորեց և ավարտեց»: Զուգահեռ մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

«Ասում էր՝ մա՛մ, փոքրերի հետ ծառայելն ինձ համար դժվար կլինի, ավելի լավ է որպես սպա գնամ բանակ: Ուզում էինք Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում ավիացիայի գծով սովորի, բայց այնտեղ էլ մրցույթը մեծ էր»: Մայրիկը նշում է՝ ռազմական համալսարանում որդին ևս մեծ սիրով է սովորել, շատ պարտաճանաչ էր: «Մեկ օր չի եղել, որ գնամ, իրեն ձայն տամ ու ասեմ՝ ուշանում ես: Միշտ պարտաճանաչ ու ժամանակին պետք է գնար համալսարան»: Եվ արդեն 2014 թ.-ին, որպես սպա, զինվորական ծառայությունը շարունակում է Բալահովիտում գտնվող թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

«Պայմանագիրը լրանալուց հետո այն չերկարեցրեց: Եթե երկու բառով ասեմ, ապա իր հանդիպած անարդարությունների պատճառով: Զինվորներն իրեն շատ մեծ դժվարությամբ են «բաց թողել»՝ «ինչպե՞ս ծառայենք, որ այստեղ չես լինելու»: Նախօրոք ցուցակ էր կազմում, թե երեխեքից ում ինչ է պետք, կիրակի օրերը գնում էր «Փեթակ» և իր զինվորների համար գնումներն անում, որ ամեն ինչ ավելի էժան գներով վերցնի, և նրանք շատ գումար չծախսեն: Գնում էր, բերում տուն, երկուշաբթի օրը տանում և բաժանում»: Զինվորական ծառայությունից հետո Հրաչյան սկսել է աշխատել «Գրանդ Քենդի» ընկերությունում՝ որպես մերչընդայզեր։ Բայց սկսվեց պատերազմը: «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, միշտ ասում էր՝ մամա՛, եթե ինձ կանչեն, պիտի գնամ: Հակադարձում էի՝ ո՞նց կգնաս, նոր ես ամուսնացել:

«Մա՛մ, պարտավոր եմ: Ծառայությունս չեմ շարունակել, բայց եթե երկրում պատերազմական իրավիճակ լինի, պարտավոր եմ մեկնել մարտի դաշտ»: Ու այնքան հանգիստ էր ասում, կարծես ժամանակավորապես ինչ-որ խաղաղ տեղ է գնում ու շուտ վերադառնալու է: Շատ հանգիստ ու ժպիտով ասաց՝ պիտի գնամ»: Հրաչյան նույնիսկ ծանուցում չի ստացել, զանգով է գնացել: Մայրիկը վերհիշում է այդ օրերը: Որդին ամուսնացել էր 2020 թ.-ի հուլիսի 17- ին: «Ամուսիններով այնքան սիրով էին իրար հետ, իմ սիրտն էլ իրենց համար էր ուրախանում, երջանիկ էր, որ գտել է իր սիրուն: Կինն առավոտյան արթնանում էր, նախաճաշ պատրաստում, կարծես երկու աղունիկներ լինեին: Պատերազմական այդ օրերին Հրաչը շատ հանգիստ էր, և մեր մյուս զգացումները կարծես առաջին պլան չեկան: Ասում էի՝ Հրա՛չ, անջատի՛ր հեռախոսդ, թող չզանգեն: «Մա՛մ, է՞դ տղեն եմ, որ իմ հետևից գան ու տնից ինձ տանեն»:

Ու այսքանով այս թեմայի շուրջ մեր զրույցն ավարտվել է: Իրեն ճանապարհել ենք, իր հանգստությունը մեզ էր փոխանցվել: Միջնեկ տղաս այդ օրերին իր զինգրքույկը հանեց՝ ես եմ գնում Հրաչի փոխարեն, ինքը նոր է ամուսնացել, ավելի լավ է, որ ես գնամ: Երբեք իմ որդիների մեջ տարբերություն չեմ դրել, որդիներս ինձ համար հավասար են: Բայց Հրաչին ավելի շատ էի վստահում. ի՞նչ առումով, որ նա ավելի ծանրակշիռ էր, երբեք չմտածված քայլերի չէր գնա, ի վերջո, զինվորական էր եղել: Իսկ մյուս տղայիս դեպքում մտածում էի, որ ամեն տեղ «գլուխը կբարձրացնի»: Ու ավելի վախեցա: Այդ ժամանակ նաև Հրաչը հստակ ասաց՝ ինձ են կանչել, ես եմ գնալու, ոչ ոք չփորձի իմ փոխարեն գնալ: Հիմա, երբ հետհայացք եմ նետում՝ գուցե չպետք է թողնեի, եթե լաց լինեի, խնդրեի, չէր գնա, շատ խղճով էր: Բայց չարեցինք, չգիտեմ էլ, թե ինչու: Ոչ մեկս չթուլացավ այդ պահին»:

Հոկտեմբերի 5-ին որպես պահեստազորային Հրաչյան մեկնում է ռազմաճակատ՝ Վարանդա։ Պարբերաբար, բայց կարճ ժամանակով զանգահարում է հարազատներին: Հետո կապը կորում է: Ընտանիքը սկսում է փնտրել Հրաչյային՝ հույսով, որ նա ողջ է: Բայց իրականությունն այլ էր: Հոկտեմբերի 14-ին ամբողջ օրը թշնամին ԱԹՍ-ներով Վարանդային էր հարվածում: Հրաչյան զոհվել էր հենց այդ օրը՝ ստանալով ականապայթյունային վիրավորում: Ընտանիքը երկար ժամանակ փնտրում էր որդուն, ողջ էր փնտրում: Բայց փետրվարի առաջին օրերին ԴՆԹ փորձաքննության արդյունքները հաստատեցին, որ Հրաչյան զոհվել է: «Իրեն փնտրելու հինգ ամսվա ընթացքում այնքան ստեր լսեցինք: Մեկն ասում էր, որ Հրաչին տեսել է, ողջ է, ուրախանում էինք, բայց հաջորդ վայրկյանին պարզվում էր, որ սուտ է: Ասում էին, որ անտառներում է, հավատում էի, որ կդիմանա դժվարություններին: Հետո մտածում էինք, որ գուցե գերի է: Բայց իրականությունն այլ էր»:

Հրաչյայի երկու եղբայրը, ծնողներն ու կինը մեկը մյուսի համար թև ու թիկունք են դարձել, ապրելու հույս: Իսկ բոլորի նպատակը Սոֆիին երջանիկ ու անհոգ տեսնելն է: Սոֆին Հրաչյայի դուստրն է, նա ծնվել է հայրիկի զոհվելուց յոթ ամիս անց: Ռազմադաշտ մեկնելիս Հրաչյան գիտեր, որ հայրիկ է դառնալու, գիտեր, բայց մեկնեց պատերազմ՝ նաև իր ապագա զավակի համար: Բայց, ավաղ, չտեսավ ոսկեգույն մազերով ու պայծառ հայացքով դստերը: «Սոֆին մեր ապրելու ուժն ու հույսն է: Սկզբում շատ թևաթափ էի, ապրել չէի ուզում, բայց հետո հասկացա, որ Հրաչն իր կնոջն ու երեխային մեզ է վստահել: Պարտավոր ենք ապրել ու իր դստեր համար անել այն, ինչ տղաս էր անելու: Իր կինն այնքան լավն է, այնքան նվիրված, տղա ենք կորցրել, բայց աղջիկ ենք «գտել»»:

Հ. Գ. - Կապիտան Հրաչյա Մակարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը