Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը


«Տատիկ-պապիկի» մոտ դարանակալած ադրբեջանցիների կրակից 11-ամյա Կառլենը վիրավորում ստացավ

Հարցազրույց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հնգօրյա պաշարումից հետո Մարտակերտի ներքին ենթաշրջանի բնակչության տեղահանման համար սեպտեմբերի 23-ին բացվեց Մարտակերտ-Դրմբոն-Ստեփանակերտ միջշրջանային ճանապարհը։ 

MediaHub-ի զրուցակիցը Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի Իրինա Աղաբեկյանն է։ Նրա ընտանիքը ևս տուժել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Նախքան Հայաստան տեղափոխվելը, շրջաններից տարհանված բնակիչները, այդ թվում՝ Իրինայի ընտանիքը մի քանի օր մնացել են Իվանյանի օդանավակայանում, այնուհետև Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ «Ով որտեղ կարողանում քնում էր, մի քանի ընտանիք մի փոքր հյուրասենյակում էր ապաստանել, անգամ միջանցքներում տեղ չկար, այնտեղ էլ էին քնում մարդիկ, պայմաններ չկար, ուտելիք ևս։ Շատ դաժան օրեր էին։ Ադրբեջանական զինված խմբավորումները Ստեփանակերտի արվարձաններում էին, քաղաքում էլ երևում էին իրենց համարանիշներով ավտոմեքենաները»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Իրինայի դժվարությունները, սակայն, կրկնապատկվեցին այն ժամանակ, երբ զինադադարից հետո նրա որդին՝ 11-ամյա Կառլեն Սողոմոնյանը վիրավորում ստացավ Ստեփանակերտում։ 

«Վերածննդի հրապարակում հայրս վատացավ։ Բժիշկ չկար, որ օգներ, հուսահատ վիճակում էի։ Այդ ժամանակ Կառլենը հրապարակում հեծանիվ էր քշում։ Տեսնելով, որ պապը վատացել է, առանց ժամանակ կորցնելու փորձում է օգնած լինել։ Նկատել է, որ Կարմիր խաչի մեքենան անցնում է Ստեփանակերտի կենտրոնական պողոտայով։ Հեծանիվը քշել է մեքենայի հետևից, որ Կարմիր խաչի աշխատակիցներին տեղյակ պահի՝ օգնության հասնեն։ Հեծանիվով հասել է մինչև «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի մոտ, հասկանալով, որ մեքենան չի նկատել, չեն կանգնում, որոշել է հետ գալ։ Շրջադարձ անելու պահին հուշարձանի մոտ կայանված ադրբեջանական 2 մեքենայից կրակել են երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է ոտքին»,- պատմում է նա։ 

Մոր խոսքով՝ կրակելուց հետո Կառլենը սկզբից միայն տաքություն է զգացել ոտքի վրա, հետո նկատել է, որ արյուն է հոսում։ Այդ վիճակում երեխան հասել է հյուրանոցի տարածք. «Դուք չեք պատկերացնում այդ պահին իմ տագնապը, իմ ապրումները։ Մի՛ կողմից հայրս, մյո՛ւս կողմից՝ Կառլենը, ամեն ինչ խառնվել էր իրար։ Հյուրանոցում մի տղամարդ վիրակապեց Կառլենի ոտքը, հանգստացրեց, որ խուճապի չմատնվեմ։ Ամբողջ գիշեր արնահոսում էր, բժիշկ էլ չկար»։ 

Սեպտեմբերի 29-ին եկավ Արցախը լքելու Իրինայի հերթը։ Երևանից Ստեփանակերտ հասած ավտոբուսներով, արցախցի կինն իր մյուս հայրենակիցների հետ ևս հրաժեշտ տվեց ծննդավայրին ու եկավ Հայաստան։ 

«Վայքի բուժանձնակազմը մաքրեց Կառլենի ոտքը, վիրակապեց, ներարկում արեց, որից հետո տեղափոխվեցինք Արզնի։ Այնուհետև Կառլենին վիրահատեցինք Երևանում։ Բժիշկները որդուս ոտքից հանել են ենթադրյալ «Մակարով» տեսակի ատրճանակի գնդակ։ Կառլենը շատ էր ուզում, որ դա իբրև հիշատակ իրեն մնար, բայց չտվեցին, երևի քննության համար»։ 

Իրինա Աղաբեկյանի ընտանիքն ապրում է Արզնիում։ Կառլենի առողջական վիճակն այժմ բավարար է։ Դպրոց է հաճախում, ինտեգրվել է նոր միջավայրին։ Որդու հետ կատարվածը մասնագիտությամբ իրավաբան Իրինան ռազմական հանցագործություն է համարում, որի համար մինչ օրս ոչ մի միջազգային դատարան ճնշում չի գործադրել Ադրբեջանին։ 

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում