Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը


Ընտրե´ք` կամ պատերազմ, կամ Նիկոլի հրաժարական. երրորդ տարբերակ` այսօր չկա. Արտակ Զաքարյան

Քաղաքական

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ընտրե´ք` կամ պատերազմ, կամ Նիկոլի հրաժարական: Երրորդ տարբերակ` այսօր չկա:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ուզի թե չուզի, գիտակցաբար թե ենթագիտակցաբար` պետք է հասկանա և ընդունի այս ընտրությունը: Ընդ որում` այս երկընտրանքը մեր ժողովրդին պարտադրում է հենց Նիկոլը: Այսօր հայ մարդը կամ պետք է պահի Նիկոլին և զենքը ձեռքին պատրաստվի ավելի սարսափելի պատերազմի, կամ պետք է հեռացնի Նիկոլին և փոխի Հայաստանի անվտանգային շահերի ու ՀՀ իշխանության նկատմամբ, միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող ծայրաստիճան վտանգավոր վերաբերմունքը:

Սա առաջին հերթին վերաբերում է ՔՊ խմբակցության անդամներին: Ձեր արնաշաղախ ու հարենադավ մանդատները, որը բացի աշխատավարձից, ուրիշ ոչինչ չի տալիս ձեզ, դարձել է հայ ժողովրդի համար պատերազմի ու խայտառակության քաղաքական հենարան: Ձեր երեխաներին ասելիք չունեք, ձեզ անարգողներին պատասխան չունեք...

Գիտեմ, որ ձեզանից շատերը լավ գիտակցում են այս ամենը, գիտեն, որ հայհոյանքի ու անարգանքի են արժանանում ամենուր, գիտեն, որ բացի փողասեր շողոքորթողներից ու կախյալներից` մյուսներն անիծում են ՔՊ կոչվող խմբակին:

Մտածեք տիկնայք և պարոնայք, քանի որ օրեցօր մոտեցող պատերազմը լինելու է միայն այն պատճառով, որ ձեր Նիկոլն է ՀՀ վարչապետը:

Առաջին հայացքից թվում է թե ի՞նչ կապ ունի Նիկոլը, եթե թշնամին ձգտում է օգտվել միջազգային անկայուն իրավիճակից և հերթական ռազմական ագրեսիայով նոր տարածքներ զավթել Հայաստանից:

Նոր պատերազմի և Նիկոլի միջև կապը կայանում է նրանում, որ նա ամբողջովին ձախողել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ունեցած անվտանգային և ռազմաքաղաքական համատեղ օրակարգերը: Այդ ձախողումները, ինչպես նաև Արցախը հանձնելը Նիկոլն արել է միայն իր կապիտուլյանտ իշխանությունը պահելու հարցում արևմուտքից ստացած խոստման դիմաց:

Մյունխենի անվտանգային համաժողովից պարզ դարձավ, որ Հայաստանի անվտանգությունը հավաքական Արևմուտքին չի հետաքրքրում և վերջինս չի կարող երաշխիքներ տալ:

Խորին հարգանքով ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, սակայն ստեղծված իրավիճակում Ֆրանսիան ևս ի վիճակի չէ աջակցություն և անվտանգային երաշխիքներ տրամադրել Հայաստանին:

Նոր պատերազմից խուսափելու միակ տարբերակը` շուտափույթ իշխանափոխության միջոցով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության և անվտանգային ռազմավարության վերալիցքավորումն է: Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու չէ Ռուսաստանին և Իրանին, սակայն այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլը, ավելի ճիշտ նրա օտարերկրյա տերերը`ուղիղ գծով տանում է դեպի նոր պատերազմ:

Փոխելով կառավարությունն ու վերանայելով մի շարք ռազմավարական նշանակության խնդիրներ` հնարավոր կլինի կարճ ժամանակամիջոցում զսպել Հայաստանի դեմ նոր պատերազմի ռիսկերը և ավելի երկար ժամանակ շահել` Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար:

Ինքներդ ձեզ պարզ հարց տվեք.

Նիկոլի հրաժարակա՞ն, թե՞ պատերազմ:

Ինքներդ էլ ձեր երեխաների աչքերի մեջ նայելով պատասխանեք...

Ոչ մեկին մի մեղադրեք գործած առասպելական սխալների ու տիեզերական հիմարությունների համար»:

«Ազգային ինքնություն»Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»