Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին


Ի՞նչ է նշանակում այս ամենը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները փորձագետներն արդեն իսկ հասցրել են գնահատել մեկը մյուսից սադրիչ, վտանգավոր և անպատասխանատու: Եթե մի քանի հիմնական կետերը առանձնացնենք՝ բաց թողնելով «ջուրը» , ապա Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.

ա) Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է,

բ) «2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը»:

գ) «Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում:Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է»:

Իսկ հիմա ավելի հանգամանորեն այս ամենը միասին դիտարկենք: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, և որ իրենց թիրախային նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների խզումն է, քաղաքականությունից ու քաղաքագիտությունից հասկացողների համար ակնհայտ էր դեռ 2018-ին: Դատողունակ մարդկանց առավել լայն շերտերի համար դա պարզ դարձավ հաջորդող ընթացքում, իսկ հիմա արդեն ոչ մեկի համար, կարծում ենք, գաղտնիք չէ:

Ի դեպ, ՀԱՊԿ-ից շտապել էին մեկնաբանել Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Փաշինյանի իշխանությունից ոչ մի դիմում չի ստացել՝ կազմակերպությունում ՀՀ անդամությունը «սառեցնելու» վերաբերյալ: Բայց դա ավելի շուտ «տեխնիկական» մանրուք է, քանի որ առավել քան ակնհայտ իրողություն է, որ Փաշինյանի կառավարությունը գործնականում ու արդեն բավականին վաղուց է «սառեցրել» Հայաստանի անդամությունը ՀԱՊԿին, ինչը վերջին շրջանում դրսևորվել է բազմիցս՝ ՀԱՊԿ շրջանակներում զորավարժություններին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելու, նիստերին մասնակցելուց հրաժարվելու և դեմարշային այլ քայլերի տեսքով: Ավելին, հիշեցնենք, որ 2018-ին իշխանության գալուց և փողոցային փոշին «դուխով» գրությամբ գլխարկից թափ տալուց անմիջապես հետո Փաշինյանի առաջին գործողություններից մեկը եղավ այն, որ նպատակային վարկաբեկիչ քայլ արեց ՀԱՊԿ-ի դեմ՝ քրեական հետապնդում նախաձեռնելով այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ:

Բայց հարցը սոսկ ՀԱՊԿ-ը չէ: Փաշինյանն ակնհայտորեն խնդիր ունի նաև Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից: Ի վերջո, Փաշինյանը այն գործիչն է, որը դեռ ընդդիմադիր պատգամավոր «աշխատելու» շրջանում նախաձեռնել էր Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու օրենսդրական գործընթաց: Այն, որ մինչև հիմա նա դեռ նման քայլի չի գնացել կամ նման հայտարարություններ չի արել, պայմանավորված է զուտ անձնական-խմբակային շահերով: Մասնավորապես, այս փուլում Հայաստանի կառավարությունը թե՛ քաղաքական, թե՛ նյութական դիվիդենտներ ունի, այսպես ասած, վերաարտահանումից: Դա ապահովում է ոչ միայն որոշակի եկամուտներ, այլև տնտեսական «աճող» ցուցանիշներ, որոնք շահարկվում են իշխանական քարոզչության կողմից՝ իշխանությունը պահելու նպատակադրմամբ:

Ինչ վերաբերում է Փաշինյանին ու նրա մերձավորներին, հարկավ, նաև իր իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք միմյանց հերթ չեն տալիս՝ հակառուսական հայտարարություններ ու քայլեր անելու հարցում: Մեկը մյուսից ցուցադրական, ի դեպ: Էլ չենք խոսում այն մասին, որ սեփական արկածախնդիր «քաղաքականության» ծանր հետևանքների համար մեղքերը Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար գցում են Ռուսաստանի վրա կամ «գրպանը», եթե կուզեք: Ի դեպ, նույն ՀԱՊԿ-ի մասին խոսքում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»:

Այնպես չէ, որ Ռուսաստանին ուղղված հարցեր չկան: Բայց մեր առաջին հարցերը Հայաստանի ղեկավարությանը պետք է ուղղված լինեն, քանզի նրանց վարած քաղաքականության հետևանք են նաև այդ հարցահարույց դրսևորումները:

Հիմա ամենակարևորը. ուրեմն, Նիկոլ Փաշինյանը «վերլուծելով» հանկարծ եկել է եզրակացության, որ՝ այո, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա շատ հնարավոր է:

Սա ի՞նչ է: Կան կարծիքներ, որ այս ամենը Հայաստանի վրա հարձակվելու ուղիղ հրավեր է Ադրբեջանին: Կան տեսակետներ, որ հայ ժողովրդին մի նոր պատերազմով «վախ ծախելու» նոր արար է: Կան այլ կարծիքներ ևս:

Սակայն, որն էլ լինի, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում դեռ մարդ է մնացել, որ չի հասկանում միանգամայն առարկայական վտանգները, որոնք Փաշինյանն ու նրա իշխանությունը բերում են կամ ցանկանում են բերել մեր երկրի և ուղղակիորեն բոլորիս գլխին:

Ի դեպ, մի շատ ուշագրավ նկատառում ևս. եթե կուզեք՝ որպես հետգրություն: Նկատեցի՞ք՝ Փաշինյանը հայտարարում է, թե Մոսկվան ցանկանում էր իրեն աթոռընկեց անել, Ռուսաստանը կոչ էր անում տապալել իր՝ Փաշինյանի իշխանությունը: Ու սա դառնում է հակառուսականության հիմնական փաստարկ: Հարցը նույնիսկ այն չէ, թե իրականում Ռուսաստանը նման ցանկություն ունեցե՞լ է, թե հակառակը: Հարցն այն է, որ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինչպես է դողում իր աթոռի վրա: Այսինքն, նրա միակ փորացավը, ամբողջ ուշքնումիտքը իր իշխանությունն է: Նա կառչած է իշխանությանը «կյանքից առավել» ռեժիմով: Ու դրա համար նա կարող է ամբողջ քաղաքականություն կառուցել, այդ թվում՝ արտաքին: Իսկ որ երկիրը կործանում է, դա՝ հեչ: Կարևորը, որ հանկարծ ու հանկարծ իշխանությունը չկորցնի:

Հետևությո՞ւն: Իսկ հետևություն անելու հերթը հիմա արդեն բոլորինս է: Կամ անում ենք այն, կամ... պարզ է, թե ինչ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը