Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»


Հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը. հարաբերությունները դեռ հնարավո՞ր է փրկել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Յուրաքանչյուր հայ կարող է փրկել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել: Նա այս անգամ էլ հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Կրեմլը խոստովանել է իր տարաձայնությունները Հայաստանի կառավարության հետ Հատուկ ռազմական գործողության հարցում։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,- ուստի, դա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ այդ հարցում համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել, որ ճիշտ ենք»։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հեռավորությունը նկատելի է դարձել բավականին վաղուց։ Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ֆրանսիացիները ծրագրում են բարեփոխել Երևանի բանակը և զինել այն նոր զինատեսակներով, որոնք «լավ են իրենց դրսևորել Ուկրաինայում»։ Բացի այդ, 2023 թվականին Փաշինյանի կառավարությունը բազմիցս հրաժարվել է մասնակցել ողջ հետխորհրդային տարածքի համար սկզբունքորեն կարևոր իրադարձություններին։ Այսպես, 2023 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը, իսկ հոկտեմբերին կասկած հայտնեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների անհրաժեշտության հետ կապված։

Նոյեմբերին նա բաց թողեց Մինսկում կայացած գագաթաժողովը, այնուհետև Երևանը վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որն արձակել է Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր: Իսկ այն բանից հետո, երբ ԼՂում իրավիճակը սրվեց, Փաշինյանը սկսեց այդ ամենի համար կեղծ մեղադրանքներ հնչեցնել Մոսկվայի հասցեին։ Փորձագիտական հանրությունը նշում է, որ Հայաստանի վարչապետի հակառուսական դիրքորոշումները պահանջում են նրա հետ հարաբերությունների լուրջ վերանայում։ Այնուամենայնիվ, երկու պետությունների ժողովուրդների միջև պահպանվում են բարեկամական կապեր, և, հետևաբար, հենց հայերն ու տեղական ընդդիմությունը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հետ անհամաձայնություն դրսևորելով՝ երկխոսություն պահպանեն Մոսկվայի հետ։

Բանն այն է, որ Ռուսաստանի հետ բարեկամությունից հրաժարվելը Հայաստանին տանում է նվաստացման ու քայքայման և վատթարացնում է Երևանի ռազմաքաղաքական դիրքը մերձավոր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ վեճում։ «Փաշինյանի հայտարարությունները ուղղված չեն Ռուսաստանին, դրանք ուղղված են բացառապես Արևմուտքին։ Այդ կերպ նա փորձում է հաճոյանալ իր արտասահմանյան գործընկերներին։ Դա լավ ավարտ չի ունենա ո՛չ անձամբ Փաշինյանի, ո՛չ էլ հայ ժողովրդի համար»,- ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը։ Նա կարծում է, որ պաշտոնական Երևանի հակառուսական հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե իրենց երկրի շահերով, այլ Արևմուտքի ստեղծած պատրանքներով։ «Միևնույն ժամանակ, հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը։ Հենց նրանք պետք է գնահատեն վարչապետի գործողությունները»,- ընդգծել է զրուցակիցը։

Բացի դա, Կլիմովը կանխատեսել է, որ Մոսկվան կարձագանքի դիվանագիտական մակարդակով։ «Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքներում դեսպաններ կան։ Կարծում եմ, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ուշադրությունը կենտրոնացնելու պատճառ ունենք, և պետք է զբաղվենք դրանով»,- հավելել է նա։ Սենատորը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի վարչապետը հակառուսական հայտարարություններ է անում։

«Պարոն Փաշինյանը դա անում է գիտակցված: Ընդդիմադիրները արդեն չափազանց կոշտ են նրա նկատմամբ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց արդեն ակնհայտ է, որ առանց ռուսական աջակցության ամեն ինչ Երևանի համար վատ կլինի։ Եվ դրա մեղավորը Փաշինյանը կլինի»,- ասել է Կլիմովը։ Փաշինյանի կառավարությունը ընդամենը ևս մեկ անգամ հաստատել է իր հակառուսական հայացքները, ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունն անարժանաբար օգտվում է Մոսկվայի բարությունից, որն անկեղծորեն Երևանը համարում է դաշնակից ու գործընկեր։ Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ երկրում իշխանության մեջ կան մարդիկ, որոնք մոռացել են մեր ընդհանուր շահերի մասին,- ասել է նա,մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի համար միշտ էլ կարևոր բարեկամ է եղել և՛ կայսերական, և՛ խորհրդային ժամանակաշրջաններում։ Բայց Փաշինյանի իշխանությունը նախընտրում է չհիշել այդ ամենը՝ հիշելով միայն շատ հեռահար անցյալի դժգոհությունները»։ «Չնայած դրան, հենց Ռուսաստանն է նախաձեռնում Երևանի հետ բարեկամական կապերի պահպանումը։ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կարևոր անդամ է և լիովին օգտվում է այն առավելություններից, որ տալիս են այդ կազմակերպությունները։ Սա Փաշինյանի երկերեսանիությունն է. սնվելով Մոսկվայի գրպանից՝ նա ագահորեն նայում է դեպի Բրյուսել,- պարզաբանել է քաղաքագետը,- իհարկե, մենք չենք կարող անտեսել ստեղծված իրավիճակը։ Եթե մեր գործընկեր երկրի ղեկավարությունը չի ցանկանում աջակցել Ռուսաստանին սկզբունքորեն կարևոր հարցերում, ապա մենք պետք է նրանց հետ այլ կերպ խոսենք։

Մասնավորապես, արժե մտածել բազմակողմ համագործակցության ձևաչափերից պաշտոնական Երևանի աստիճանական դուրս գալու մասին: Միգուցե տնտեսական նախապատվություններից զրկելը Փաշինյանին ստիպի՞ վերանայել իր քաղաքական հայացքները»։ «Այնուամենայնիվ, պետությունների հարաբերությունները դեռևս կարելի է փրկել։ Մեզ մնում է հույս դնել միայն Հայաստանի քաղաքացիների վրա, ովքեր կարող են հրաժարվել հակառուսական վարչապետին աջակցելուց։ Շատ շուտով իրավիճակը փոխելու հնարավորություն կլինի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված 2024 թվականին։ Եթե հայերը ցանկանում են ջերմ երկխոսություն պահպանել Մոսկվայի հետ, ապա ընտրություններում Փաշինյանին աջակցությունը պետք է դադարեցվի»,- ամփոփել է Տրուխաչովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան