Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով


Այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, ՀՀ քաղաքացուն՝ արտագաղթել

Քաղաքական

«Արտագնա աշխատանքի մեկնածներին եւ ընդհանրապես որեւէ սուբյեկտին հարկելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հարկումը պետք է լինի իրավաչափ եւ պետության հիմնական նպատակներից բխող»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու նախաձեռնությանը՝ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության արտահանման 1/3-ից ավելին Ռուսաստանի Դաշնությունն է, ՀՀ փոխանցվող տրանսֆերտների 1/3-ից ավելին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների փոխանցվող աշխատավարձերն են իրենց ընտանիքներին։ Փաստացի, եթե Հայաստանի Հանրապետությունը գոյատեւում է Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին, ապա հարկմանը պետք է վերաբերվել շատ զգույշ։ Ինչո՞ւ․ որովհետեւ այդ մարդիկ, աշխատելով Ռուսաստանի Դաշնությունում եւ ուղարկելով գումար ՀՀ, մի հատ էլ հարկվելով, մեծ խնդրի եւ երկընտրանքի առաջ ենք կանգնեցնում նրանց՝ ուղարկե՞լ գումարները ՀՀ՝ հարկման, թե՞ մարդը տեղափոխի իր ընտանիքը Ռուսաստանի Դաշնություն՝ այնտեղ պահելու։ Չի բացառվում, որ այդ հարկման համարժեք գումարը հենց հավասար լինի իրենց ընտանիքին ՌԴ-ում տեղավորելու եւ այնտեղ բնակվարձի փոխհատուցմանը։ Այսպես դուրս է գալիս, որ արտագաղթին են նպաստում»,- ասաց Սարգսյանը։

Եթե մեր նպատակը Հայաստանից արտագաղթի խրախուսումն է, ապա ճիշտ է արվում ամեն ինչ, եթե մենք խնդիր ենք դնում Հայաստանի Հանրապետություն ներգաղթ ապահովել, ապա շատ սխալ է նման օրենքի ընդունումը։ «Որեւէ կառավարության կողմից անբարոյականություն է՝ հարկել արտագնա աշխատանքի գնացածին, եթե ինքը համարժեք աշխատանքով չի ապահովում իր քաղաքացիներին։ Ինչո՞ւ․ որովհետեւ ցանկացած պետության առաջնային խնդիրը պիտի լինի իր քաղաքացու բարեկեցության ապահովումը։ Եթե այդ երկրի տարածքում բարեկեցությունը չի ապահովվում, եւ մենք դեռ հարկում ենք մեր համաքաղաքացիներին՝ իրենց հացի փողը վաստակելու համար, ապա մենք խարխլում ենք պետության հիմնասյուները, եւ ապագայում պետություն կերտելու մեր երազանքներն ու նպատակները հօդս են ցնդում: Չի կարող այդպիսի բան լինել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իսկ միջազգային փորձն ի՞նչ է ասում: Սարգսյանն ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնածների հարկումը հավասարազոր է ՀՀ-ում համատարած եկամտային հարկի հայտարարագրման ներդրմանը։ Սա կատարվել է ֆիզիկական անձանց հարկելու համար, որն աշխարհում ամենաշատն ընդունված է Միացյալ Նահանգներում։ Հարկում են կա՛մ բիզնեսը, կա՛մ շահույթը, այսինքն` գործատուներին կամ բարիք ստեղծողներին, կամ հարկում են ֆիզիկական անձանց ու այդ հարկման մեխանիզմով կա՛մ խրախուսում են ավելի ակտիվ եւ հարստության ձգտող մասսային, կա՛մ խրախուսում են ավելի անգործունյա կամ չաշխատող մասսաներին։

«Օրինակ, Միացյալ Նահանգները պրոգրեսիվ եկամտային հարկի հարկման համակարգ է ներդրել եւ խրախուսում է ավելի ակտիվ մասսային՝ դեպի մեծ հարստություններ ձգտելու համար։ Իսկ Շվեդիայի, Նորվեգիայի նման երկրները խրախուսում են սոցիալական համերաշխությունը եւ ավելի բարձր եկամուտներ ստացողներին ավելի շատ են հարկում, իսկ ավելի ցածր եկամուտ ստացողներին ավելի բարձր սոցիալական նպաստներ կամ սոցիալական երաշխիքներ են տրամադրում։ Հայաստանի նման երկրներում ուղղակի պետք է հասկանալ, գիտակցել, որ պետք է հարկել առեւտրին: Արտադրողին եւ բարիք ստեղծողին առայժմ պետք է խրախուսել, այդ թվում՝ հարկման արտոնությունների տեսքով, որպեսզի նրանք շարունակեն բարիք ստեղծել՝ ապրեն եւ արարեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սարգսյանը։

Հակառակ պարագայում ՀՀ քաղաքացին շահագրգռված չէ այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատել, բայց Հնդկաստանի քաղաքացին շահագրգռված է այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատանքի անցնել։ Ստացվում է, որ մենք այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, եւ ՀՀ քաղաքացուն՝ ՀՀ-ից արտագաղթել։

«Արտագնա աշխատողներին հարկելու նպատակը բացառապես լուծում է ֆիսկալ խնդիր (հարկաբյուջետային)։ ՀՀ բյուջեի մասին օրենքի նախագիծը 2024-ին ընդունվել է 350 միլիարդ դրամ ավելցուկով: 350 միլիարդ դրամ անհնար է կատարել տնտեսական այսպիսի պայմաններում, դրա համար մենք ականատես ենք լինում տրանսպորտային գների թանկացման, ականատես ենք լինում կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից հնչեցվող ջրի սակագնի բարձրացման մտադրության, ականատես ենք լինում արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելուն: Շուտով մենք ականատես կլինենք այլ լայն սպառման առարկաները եւ ծառայությունները հարկելուն, այսինքն՝ էլեկտրաէներգիայի եւ գազի շատ ավելի բարձր սակագնով սպառմանը: Ականատես կլինենք համատարած ապրանքների եւ ծառայությունների գների թանկացմանը․ սա՝ բացասական հետեւանքների մասով։ Շատ կարեւոր է հաշվի առնել, որ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, եւ առաջին հերթին թիրախ է հանդիսանում Սյունիքի մարզը, որտեղ 1000 խոշոր հարկատուների առաջին հարյուրյակի մեջ բազմաթիվ կազմակերպություններ են ներառվում, ընդ որում՝ ՀՀ հենց առաջին հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն է, եւ այդ 350 միլիարդ դրամը չկատարելը կառավարության համար կլինի ճակատագրական, իսկ կատարելու համար պետք է, հենց ամենաաղքատ խավից սկսած, բոլորին հարկել»,- նկատեց Աուդիտորների պալատի նախագահը։

Սույն նախագծի վերաբերյալ որեւէ դրական արձանագրում հնարավոր չէ անել, որովհետեւ այս հարկման ձգտումը բացառապես բացասական հետեւանքներ է թողնելու՝ սկսած արտագաղթի տեմպն արագացնելուց, վերջացրած շատ կազմակերպությունների՝ ՀՀ-ում գործունեությունը դադարեցնելով։ Մեր հարցին, թե արդյոք այդ նույն՝ արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած գումարների շնորհիվ չէ՞, որ ՌԴ-ից ՀՀ մտնող տրանսֆերտը 2 միլիարդի է հասնում, ասաց` այո, մինչեւ 2023 թվականը տրանսֆերտների մեջ գերակշռում էին ռելոկանտների համար փոխանցվող տրանսֆերտները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջոցով Արեւմուտքից ապրանքների ներմուծման կամ ծառայությունների ստացման, կամ դեպի Ռուսաստան վերաարտահանման տրանսֆերտները։

 

«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՎիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ)