Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը


Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են․ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը

Քաղաքական

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել։ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնություններն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։

Այսպիսով, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը Հայաստանի իսկ իշխանության թեթև ձեռքով դարձել է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման։ Նախկինում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ունենալով բազմաթիվ նախապայմաններ, երբևէ պաշտոնապես Սահմանադրության փոփոխությունը չեն դասել դրանց շարքին։

Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ամենօրյա ռեժիմով պայքարել հայկական ինքնության դեմ, խոսել Արարատն Արագածով փոխելու, Հայաստանի Սահմանադրությունը «տարածաշրջանում մրցունակ պետության սահմանադրություն» դարձնելու մասին։ Ադրբեջանի ու Թուրքիայի այս պահանջները, սակայն, որևէ կապ չունեն ներկայիս Հայաստանի, ՀՀ գործող իշխանությունների հետ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը հավակնություններ չունի ոչ միայն այլ պետությունների, այլ անգամ սեփական ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը Նիկոլ Փաշինյանը հռչակել է՝ որպես «ամայի սարեր», տարածքների մեկ այլ հատվածում՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետրում, արդեն մոտ երեք տարի դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները, և ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց այդտեղից դուրս հանելու համար։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի համար որևէ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության իմաստով, վտանգ չի ներկայացնում։ Հետևաբար՝ կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ վտանգ չի ներկայացնում իրենց համար։ Ակնհայտ է, որ այդ պահանջներով Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում են ոչ թե ներկայիս, այլ ապագա Հայաստանի դեմ՝ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և նրանից հետո ցանկացած այլ, անգամ աննշան չափով ազգային արժանապատվություն ունեցող իշխանություն չի շարունակելու ներկայիս Հայաստանի ստորացուցիչ քաղաքականությունը։

Դա, իհարկե, չի նշանակում, թե ցանկացած հաջորդ իշխանություն պատերազմելու է նրանց դեմ, բայց առնվազն փորձելու է արժանապատիվ քաղաքականություն վարել և չի բավարարելու ադրբեջանաթուրքական պահանջներն այնպես, ինչպես այսօր բավարարում է փաշինյանական իշխանությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այս նախապայմանների ներկայացման ինտենսիվացումն ու շտապողականությունը վկայում են նաև, որ ամենայն հավանականությամբ նրանք հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող երկար ժամանակ պահպանել իր իշխանությունը, հենց այդ պատճառով էլ փորձում են նրանից ստանալ առավելագույնը՝ իրենց պահանջներն օրենսդրորեն, իրենց կարծիքով՝ անշրջելիորեն ամրագրելու միջոցով։

Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից  կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։

Հարություն Ավետիսյան

Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան