Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան


Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե»

Բլոգ
«ՀայաՔվե» նախաձեռնությունը Անկախության հռչակագիրը չեղարկող իշխանական ձեռնարկման դեմ պայքարի իր օրակարգի շրջանակներում փետրվարի 29-ին անցկացրեց համաժողով՝ «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» խորագրով։
Համաժողովի նպատակն էր մասնագիտական և քաղաքական գնահատականներ տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու, մասնավորապես, Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի վկայակոչումը հանելու իշխանական օրակարգին։
Համաժողովի նպատակն էր նաև նախանշել Հայաստանի գալիքի որոշ ուղենիշներ, երբ երկրում իշխանությունը կլինի ազգային ու պրոֆեսիոնալ ուժերի ձեռքին։
Համաժողովի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում առկա է Հայոց անկախ պետականության հիմքերը խարխլող այս ձեռնարկման դեմ պայքարի հարցում լայն փոխհամաձայնություն․ քաղաքական տարբեր ուժերի միջև առկա խնդիրներն ու տարակարծությունները չեն կարող խանգարել հանուն անկախ պետականության համախմբմանը։
Համաժողովի բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում էին հասարակական, քաղաքական, կրթության, գիտության, մշակույթի գործիչների լայն շրջանակ։
Համաժողովին հնչեցին բազմաթիվ մասնագիտական գնահատականներ ու քաղաքական ուղերձներ, որոնցից առանձնացնում ենք հետևյալները․
1. Անկախության հռչակագիրը Հայոց անկախ պետականությանը վերածնունդ տալու հայ ժողովրդի հավաքական կամքի արդյունքն է, այն ընդունվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, Հայաստանի քաղաքական ուժերի ամենալայն ներկայացվածությամբ ու գերկոնսենսուսային պայմաններում։ Հռչակագիրը սկզբնավորել է Հայոց անկախ պետականությունը, որը ճանաչվել է աշխարհի պետությունների մեծագույն մասի, միջազգային կազմակերպությունների կողմից և երբեք առիթ չի տվել միջազգային իրավունքի սուբյեկտների հետ Հայաստանի հարաբերությունների խաթարման։
2. Անկախության հռչակագիրը, իր մեջ օրգանապես բովանդակելով նաև Արցախի ինքնորոշման իրավունքը, սովորական նորմատիվ-իրավական ակտ չէ, ուստի ենթակա չէ չեղարկման կամ փոփոխման։ Սահմանադրական ոչ մի փոփոխություն կամ նոր սահմանադրություն չի կարող չհիմնվել Անկախության հռչակագրի վրա՝ իր բոլոր դրույթների հաշվառմամբ։
3. Կեղծ, անընդունելի ու անթույլատրելի է խաղաղության հեռանկարը Անկախության հռչակագրից առկախելը։ Հայաստանը կայուն խաղաղության կարող է հասնել համապարփակ պաշտպանություն կազմակերպելով, ճկուն և բանական արտաքին քաղաքականություն վարելով և ներքին, ինչպես նաև համազգային համերաշխություն ու համախմբում ապահովելով։ Ինչպես Արցախի ինքնորոշման իրավունքի, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղեգծերը, արդյունավետ կենսագործման պայմաններում բարձրացնում են Հայաստանի գործոնայնության մակարդակը և ապահովում անվտանգության լրացուցիչ բարձիկներ։
4. Հայ ժողովրդի քաղաքական կազմակերպումը չպետք է հիմնվի արհեստականորեն կրկնօրինակված մոդելների ու գաղափարների վրա։ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը հայ ժողովրդին ընձեռում են ազգային կենսունակ պետական համակարգ կառուցելու և կայացնելու հնարավորություն, ինչի մեջ անառարկելի նպաստ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հայ ժողովրդի պատմական, ազգային հիշողությունը կրող և ազգային բարոյականության սկզբունքները պահպանող ու փոխանցող եզակի կառույց։
5. Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը։

Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին