Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի


«Պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում. նա պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարեց, թե Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղին է ընտրել, նշեց նաև, որ սպասում են ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի վերջնական որոշմանը: Լավրովը նաև անդրադարձել է 44օրյա պատերազմի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին, դրանք անհիմն որակել և ընդգծել՝ Ռուսաստանը կարող էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել, նման առաջարկ է արվել Նիկոլ Փաշինյանին, որը նա մերժել է: Տարօրինակ չի լինի, եթե նման սուր հայտարարություններին նաև հստակ գործողություններ հաջորդեն: Հայաստանի իշխանությունը գիտակցո՞ւմ է, թե հակառուսական նման հայտարարությունների և գործողությունների պատճառով երկու բաց պետական սահման ունեցող Հայաստանի Հանրապետությունն ինչ ճգնաժամի մեջ կարող է հայտնվել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ ամենազավեշտալին այն է, որ մտածում ենք՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ թույլ են տալու մնալ ԵԱՏՄ-ում:

«Մարդը որքան պրիմիտիվ կարող է լինել և մտածել, որ կապիտուլացված, թուրքերի կողմից նվաստացված Հայաստանին, ասենք, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը պետք է թույլ տան, որ մնա ԵԱՏՄ-ում: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, ԵԱՏՄ-ից մեզ դուրս կանեն: Եթե Նիկոլը որոշել է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բա ո՞վ է մտածելու միայն Ռուսաստանում բնակվող 3,5 միլիոն հայերի մասին: Էլ չասենք, որ բավականին մեծ հայկական համայնք կա Բելառուսում, մեծ թվով հայեր կան Ղազախստանում: Համոզված եմ, որ ՌԴ-ն անպայման կդիմի իր գործընկերներին Բելառուսում և Ղազախստանում, որ նրանք ևս հայերի համար խնդիրներ ստեղծեն: Բայց մի կողմ թողնենք Բելառուսում և Ղազախստանում ապրող հայերին: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում՝ Պուտինը 3,5 միլիոն հայերի հետ ի՞նչ կանի: Նիկոլը չի՞ տեսել 2008 թ.-ի օգոստոսի 8-ի վրաց-ռուսական կարճատև պատերազմի հետևանքները Ռուսաստանում բնակվող վրացական համայնքի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը

Նրա խոսքով, այսպիսի քայլեր ձեռնարկող Հայաստանը, որը փորձում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, հիանալի հասկանալով, որ այդ պարագայում փոխվելու է նաև արտաքին առևտրային և տնտեսական վեկտորը, պետք է պատրաստվեր, թե ինչ կլինի դրանից հետո: «Պետք է հասկանային, թե այդ 3,5 միլիոն հայից քանի՞սը կվերադառնան: Հայաստանի գործող իշխանությունները պետք է շատ լավ հասկանան, որ այդ հայերը, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, ևս վտանգի տակ են: Ռուսները ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո տասը տարվա կտրվածքով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած վրացիներին ուղղակիորեն դուրս շպրտեցին այնտեղից: Էլ չեմ ասում, որ ռուսաստանաբնակ վրացի դոլարային միլիարդատերեր զրկվեցին իրենց ունեցվածքից:

Եթե 3,5 միլիոն հայից թեկուզ կես միլիոնին արտաքսեն Ռուսաստանից Հայաստան, մեր երկրում սոցիալական պայթյուն կլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Ռուսաստանը մեկ շաբաթով արգելափակի տրանսֆերտները դեպի Հայաստան: Տրանսֆերտների 95 տոկոսը Հայաստան Ռուսաստանից է գալիս: Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Ռուսաստանին, հանդես է գալիս հակառուսական հռետորաբանությամբ, փորձում գոհացնել Արևմուտքին, նույն բառապաշարով մեղադրում է Ռուսաստանին, բայց նա հասկանո՞ւմ է, որ Հայաստանը Մերձբալթյան երկրներից մեկը չի, որը շրջապատված է քաղաքակիրթ եվրոպական պետություններով և ունի ելք դեպի ծով: Հայաստանը շրջապատված է երկու թշնամական պետության կողմից, որոնք պահի են սպասում, որ ընդհանրապես ոչնչացնեն հայերին այս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, Լավրովի հայտարարությունը սպառնալիք էր: «Նա պարզ հասկացրեց՝ եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանը դառնալու է Արևմուտքի պլացդարմ Ռուսաստանի դեմ, ապա իրենք կնախընտրեն, որ Հայաստանը դառնա թուրքական տարածք, Թուրքիայից էլ կկորզեն չեզոքություն՝ ապագայում ռուս-եվրոպական ավելի գլոբալ հակամարտության պարագայում, քան թույլ կտան, որ Հայաստանը դառնա գլխացավանք իրենց համար: Չի բացառվում, որ այս տեսակետին հակվի նաև հարևան Իրանը: Նա պարզ հասկացրել է, որ իր համար անընդունելի է ֆրանսիացիների, բրիտանացիների, ամերիկացիների ներկայությունն իր հյուսիս-արևմտյան սահմանին և մի տարածաշրջանի կողքին, որը պայթյունավտանգ է էթնիկ առումով: Հյուսիս-արևմտյան Իրանը կոմպակտ բնակեցված է ադրբեջանցիներով, և Արևմուտքը երբևիցե չի թաքցրել, որ ադրբեջանցիներին ժամանակին կօգտագործի Իրանի դեմ՝ որպես հինգերորդ շարասյուն Իրանը ներսից պայթեցնելու, քանդելու համար: Այս իրավիճակում Նիկոլի հիստերիկ դրսևորումները զարմանք են առաջացնում:

Նիկոլի իշխանությունը մի քանի անգամ փրկվել է ռուսների կողմից, ինչը փաստագրված է: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլի իշխանությունը փրկել է անձամբ Պուտինը: 2020 թ.-ի նոյեմբերի 17-ին ռուսական РТР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլն, իր կարծիքով, դավաճան չէ: Սա ցնծություն առաջացրեց Նիկոլի թիմակիցների և նիկոլականների մոտ: Նիկոլի իշխանության փրկության վերաբերյալ հայտարարություններ են արել նաև պրոկրեմլյան գործիչներ, ինչպես, օրինակ՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը պարզ բացահայտեց՝ 2021 թ.-ի փետրվարին Հայաստանի բանակի գլխավոր շտաբի ըմբոստացումը Նիկոլի դեմ կանխվել է ռուսների կողմից, Կոնստանտին Զատուլինն էլ հեռավար կարգով իր հարցազրույցներից մեկում Sputnik Armenia-ի տաղավարում ասաց, որ ռուսները մի քանի անգամ փրկել են Նիկոլի իշխանությունը: Հիմա ինձ մոտ արդեն շատ խիստ կասկածներ են առաջանում, որ Նիկոլը դիտավորյալ իր քայլերով շատ թուլացնում է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի վերջում Ռուսաստանը, որը մի քանի անգամ փրկել է իր իշխանությունը, շատ հեշտությամբ կլանի Հայաստանի Հանրապետությունը: Կամ՝ Նիկոլ Փաշինյանը տարրական անգրագետ, արկածախնդիր է, որն այսպիսի քայլերով, իրոք, հակառուսական տրամադրություններ ունենալով, ուղղակի տանում է մեզ կործանման՝ թույլ տալով, որ այս պարագայում Ռուսաստանը սկուտեղի վրա մեզ ծախի թուրքերին»,-ընդգծում է քաղաքագետը:

Ամենուր քննարկումներ ու բանակցություններ են մեր տարածաշրջանում իրավիճակի հետ կապված: Տպավորություն է, թե բոլորը մեզ են քննարկում, իսկ Հայաստանը մի անկյունում կանգնած հետևում է և ուղղակի պարբերաբար ասում, որ կկնքի «Խաղաղության պայմանագիր»: Դիտորդի կարգավիճակո՞ւմ ենք հայտնվել: «Դա այդպես էլ պետք է լիներ: Եթե հայաստանյան հասարակությունը մտածում էր, որ իր զարհուրելի ու զավեշտալի քայլով աշխարհին պետք է ինչ-որ բան պարտադրի, չարաչար սխալվում էր: Աշխարհը դեռ չէր տեսել մեկ դեպք, երբ պարտված լիդերը, որը տանում էր սեփական ժողովրդին սպանդի և տանում է խայտառակ պարտության, պատերազմից ամիսներ անց վերընտրվում է: Մենք արեցինք դա, իսկ հիմա պետք է ամբողջությամբ «ըմբոշխնենք» մեր արածի հետևանքները: Պարտված երկրին ոչ ոք չի հարգում, պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում, պարտված լիդերը պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են հաղթածները և աշխարհի գերտերությունները, որոնք մեր պարագայում ունեն շահեր:

2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո ոչ թե բանակցային սեղանի շուրջ ենք, այլ բանակցային սեղանի վրա ենք: Հայ ժողովուրդը, Նիկոլ ընտրելով, մտածում էր, որ դա մեր ընտրությունն է, Նիկոլն ունի պողպատե մանդատ: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, դա իրենց խայտառակությունն է: Նիկոլը իր ներսի պողպատե մանդատով դրսում արհամարհված լիդեր է, որի պողպատե մանդատը դրսում դառնում է ընդամենը թղթե շերեփ: Ամեն քայլափոխի թութակի նման անընդհատ կրկնել «Խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ ուղղակի նվաստացուցիչ է: Մի քանի օր առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Արարատ Միրզոևին ընդհատեց նույն նախադասությունն ասելուց և նշեց, որ խաղաղություն կնքելը պանացեա չէ, այսինքն՝ երաշխիք չէ ձեզ համար, որ խաղաղություն լինելու է: Ադրբեջանը քանի՞ անգամ պետք է կրկնի Հայաստանի գործող իշխանությունների և հատկապես հայաստանյան հասարակության համար՝ որքան ուզում եք խաղաղություն մուրացեք, խաղաղություն չեք ստանալու, պետք է անեք այն ամենը, ինչը ձեզ պարտադրում ենք: Ի դեպ, այս նախադասությունը գրեթե նույն բովանդակությամբ օրեր առաջ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանը պետք է անի այն ամենը, ինչ ասում ենք: Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նույն տեմպերով, նույն բովանդակությամբ, Հայաստանից ոչինչ չի մնալու»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով