Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


Կոշիկներ, որ միավորում են գրեթե բոլորին. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կեդերը ոճային և գործնական կոշիկներ են, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել սպորտի համար։ Ժամանակի ընթացքում այդ սպորտային կոշիկները դարձել են ամենօրյա կոշիկներ։ Keds անունը ծագել է անգլերեն «kid» (երեխա) և «peds» (հետիոտն) բառերից: Կեդերի ստեղծման գաղափարը պատկանում է բրիտանացիներին: Դեռ 1860 թվականին նրանք օգտագործել են ռետինե ներբանով առագաստի կտորից թեթև կոշիկներ կրիկետ խաղալու համար։ Կաուչուկի օգտագործումը՝ որպես ներբան, առաջարկել է գյուտարար Չարլզ Գուդիերը, որն իր հերթին փոխառել է այդ նորամուծությունը Հարավային Ամերիկայի հնդկացիներից, որոնք կոշիկների համար ներբաններ են պատրաստել hevea ծառի սառեցված հյութից, որը լավ պաշտպանել է նրանց ոտքերը վնասվածքներից։

Կեդերի պատմությունն սկսվել է 1892 թվականից, երբ ռետինե տակով կոշիկներ արտադրող մի քանի փոքր գործարաններ միավորվել են՝ ստեղծելով U.S. Rubber Company ընկերությունը: 1916 թվականին այդ ամերիկյան ընկերությունը սկսել է կեդեր արտադրել Keds ապրանքանիշի ներքո: Հենց այդ ամերիկյան արտադրողն էլ եղել է այդ նոր կոշիկների արտադրության միակ առաջատարը երկար տասնամյակներ շարունակ: Վաճառքի գագաթնակետը եղել է 1917 թվականին, երբ ընկերության հիմնադիր Մարկուս Կոնվերսը թողարկել է հատուկ բասկետբոլի համար նախատեսված կեդերի առաջին խմբաքանակը։ 1919 թվականին ամերիկյան բասկետբոլի լեգենդ Չակ Թեյլորը ոչ միայն դարձել է այդ նոր ապրանքանիշի դեմքը, այլ նաև առաջարկներ է արել այն կատարելագործելու համար, ի մասնավորի՝ առաջարկել է ներսից կլոր շերտեր ավելացնել կոճերը պաշտպանելու համար: Բացի մարզիկներից, կեդերի ժողովրդականությունը աճել է նաև երիտասարդների շրջանում։ Կոշիկի դիզայնը անընդհատ փոխվել է։ Հարմարավետ ներբանները, անընդհատ փոփոխվող դիզայնը և ցածր գները կեդերը դարձրել են մատչելի: Ճիշտ է, պատերազմից հետո սպորտային կոշիկների ժողովրդականությունն սկսել է նվազել։

Ճապոնիայում 1951 թվականին հայտնվել են կեդերի սեփական անալոգները, որոնք որոշ չափով տարբերվում էին ամերիկյան տարբերակից։ Կիհաչիրո Օնիցուկան թողարկել է OKBasketball կեդերը: Որպես հիմք նա վերցրել է ութոտնուկի ներծծող բաժակների սկզբունքը, որը բասկետբոլի խաղահրապարակում ներբանին տալիս է լրացուցիչ շփման ամրություն: 1966 թվականին արտադրողները, ցանկանալով վերակենդանացնել նախկին ժողովրդականությունը, առաջարկել են կեդերի նոր ոճեր՝ բարձր, դասական, ցածր, նաև ստեղծվել է սուպինատորների համակարգը: Սպորտային կոշիկները հայտնի են դարձել ոչ միայն մարզիկների, այլ նաև երաժիշտների շրջանում՝ դառնալով պանկ մշակույթի խորհրդանիշ։ Դրանք ազատության զգացում էին տալիս շարժման մեջ, ծառայում էին որպես ինքնարտահայտման միջոց, փախուստ դոգմայից և կարծրատիպերից։ ԽՍՀՄ-ում սպորտային կոշիկներ կարելի էր գնել ցանկացած սպորտային խանութում։

Դրանք հայտնի էին մարզիկների և զբոսաշրջիկների, դպրոցականների և ուսանողների, երեխաների և մեծահասակների շրջանում: Խորհրդային կեդերի ներբանը սպիտակ էր կամ կարմիր, կարերը պարզ երևում էին, վերին մասը կապույտ էր կամ սև, կապիչները սպիտակ էին և վերջանում էին մետաղական ծայրերով, կոճերը պաշտպանելու համար կային կլոր շերտեր: Մեր օրերում կեդերը ոչ միայն սպորտային կոշիկներ են, այլ նաև ամենօրյա։ Դրանք լինում են բոլոր տեսակի ոճերի և գույների: Կեդերի տեսակների առատությունը ապշեցուցիչ է։ Դրանց միավորում են միայն պարտադիր տարրերը՝ ճկուն ներբանները և կապիչները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից