Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի


Արբանյակային մոնիտորինգը և միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա պետք է շարունակվեն. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական «Ազատություն» ռադիոյի rferl.org կայքը «Օդանավակայաններ և դատարկություն» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բացեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, այն լեփ-լեցուն էր լրագրողներով ու ուղեկցողներով։ Այդ դեպքից հետո այդ նոր օդանավակայանը գործնականում դատարկ է, միայն սահմանապահներն են իրենց տաղավարներում: Բացումից մեկ տարի անց Ադրբեջանը հայտնեց, որ 44 միլիոն դոլար արժողությամբ Ֆիզուլիի օդանավակայանում շաբաթական մոտ մեկ ինքնաթիռ է իջնում։ Ներկայում, ըստ թռիչքների հետագծման կայքերի, այնտեղ չկան ժամանումներ կամ մեկնումներ:

2022 թվականի հոկտեմբերին էլ Ֆիզուլիից յոթանասուն կիլոմետր հյուսիսարևելք՝ Զանգիլանի մոտ, բացվեց ևս մեկ էլեգանտ միջազգային օդանավակայան։ Բացի դա, Լաչինի մերձակա լեռներում երրորդ օդանավակայանն է կառուցվում։ Այդ բոլոր օդանավակայանները 2020 թվականին Բաքվի կողմից սկսված Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավումից հետո էթնիկ հայերից գրաված տարածքներում իրականացվող զանգվածային շինարարության մի մասն են կազմում: Բաքուն այդ իրադարձությունները հայտարարել է որպես «մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» հարյուրհազարավոր այն ադրբեջանցիների համար, որոնք փախել էին հայկական ուժերի առաջխաղացումից 1988-94 թվականներին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ:

Ադրբեջանցի տնտեսագետ Թոգրուլ Վելիևը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ շրջաններում նման նախագծերի հսկայական մասշտաբը կարող է մասամբ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ադրբեջանական պետության տարբեր ճյուղեր առաջ են քաշում այնպիսի գաղափարներ, որոնք ուղղված են հեշտ ֆինանսավորում ստանալուն։ «Յուրաքանչյուր պետական գերատեսչություն փորձում է մասնակցել միլիարդավոր դոլարների հասնող միջոցների բաշխմանը»,- ասել է Վալիևը։ Նշենք, որ 2023 թվականին Բաքուն 3,1 միլիարդ դոլար էր հատկացրել այդ տարածքների վերականգնման համար։ Որպես «մեկուսացված» շրջաններում «կրեատիվ» ծախսային գաղափարների օրինակ՝ Վալիևը նշել է հետևյալը. «Գյուղատնտեսության նախարարությունն է առաջարկում խելացի գյուղ կառուցել, թեև քաղաքների և գյուղերի կառուցումով պետք է զբաղվեն այլ գերատեսչություններ»։

«AZAL»-ը (Ադրբեջանական ավիաուղիներ) խորհուրդ է տալիս Զանգիլանում օդանավակայան կառուցել, հավելել է տնտեսագետը, թեև մի ուղղությամբ արդեն իսկ կա բառացիորեն մեկ ժամվա ճանապարհի օդանավակայան, մյուս ուղղությամբ էլ մի քանի ժամվա։ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որը կազմում է ավելի քան 100 000, փախել է Հայաստան 2023 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց ռազմական հարձակում, որն այդ տարածքը դրեց Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն դարեր շարունակ այն բնակեցված է եղել էթնիկ հայերով: Ըստ նախագահ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի, էթնիկ հայերը Լեռնային Ղարաբաղից ինքնակամ են հեռացել: «Մենք բացել ենք դարպասները և հարգել նրանց ազատ տեղաշարժի, ընտրության ազատությունը»,- ասել է նա:

Սակայն այդ տարածաշրջանի՝ ռազմական հարձակմանը նախորդած ամիսներով շրջափակումը, ինչպես նաև ադրբեջանցի զինվորների ձեռքով էթնիկ հայերի մի քանի ենթադրյալ սպանությունները ստիպել են միջազգային փորձագետներին այդ գաղթը դիտարկել որպես հարկադրանքի գործողություն, որը հավասարազոր է պատերազմական հանցագործության: Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ միայն մոտ 2000 ադրբեջանցի է վերադարձել այդ ամայի շրջաններ, բայց Բաքուն հայտարարել է, որ մտադիր է մինչև 2027 թվականը այնտեղ վերաբնակեցնել մոտ 150 հազար մարդու: Ամերիկահայ հետազոտող Սիմոն Մաղաքյանը, որը բացահայտել է Ադրբեջանի կողմից Նախիջևանի էքսկլավում հայկական քրիստոնեական ժառանգության գրեթե ամբողջական ոչնչացումը, կարծում է, որ լայնածավալ շինարարական ծրագրերը որոշ դեպքերում կարող են օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական հազարավոր պատմական հուշարձաններից ու վայրերից մի քանիսի «շարունակական ոչնչացման ծխածածկույթ»:

Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից հրապարակված պաշտոնական լուսանկարներում ակնհայտ է հայկական մշակութային ժառանգության բացակայությունը: Մաղաքյանը, որն ուշադիր ուսումնասիրել է գրավ յալ շրջանների հրապարակված պատկերները, ասել է, որ «Լեռնային Ղարաբաղ մուտքը, թվում է, խստորեն վերահսկվում է նույնիսկ ադրբեջանցի զբոսաշրջիկների կամ անգամ նախկին ադրբեջանցի բնակիչների համար»: Ադրբեջանական ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ, որոնք վերջերս այցելել էին գրավյալ շրջաններ, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ «Ազատություն» ռադիոկայանին, քանի որ դա համարել են «զգայուն թեմա» վերջին շաբաթների ընթացքում լրագրողների ձերբակալությունների ալիքից հետո:

2021 թվականի դեկտեմբերին Միջազգային քրեական դատարանը միջանկյալ վճիռ է կայացրել, ըստ որի, Ադրբեջանը պետք է «պատժի և կանխի» հայկական հուշարձանների ոչնչացումը։ Բայց մինչև Միջազգային քրեական դատարանի այդ որոշումը 2021 թվականին Լեռնային Ղարաբաղի ամենանշանավոր շենքերից մեկի՝ Ղազանչեցոց տաճարի գագաթն արդեն բյուզանդական գմբեթի էր վերածվել։ Դիտորդները նշում են, որ Միջազգային քրեական դատարանի որոշումից հետո Բաքուն, ըստ երևույթին, սկսել է համեմատաբար զուսպ վերաբերմունք դրսևորել մշակութային վայրերի նկատմամբ, և կա որոշակի հույս, որ մնացած հայկական մշակութային ժառանգությունը կարող է գոյատևել, եթե, իհարկե, արբանյակային մոնիտորինգը և միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա շարունակվեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան