Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան


Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք. Արշակ Կարապետյան

Քաղաքական

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովնների հերթական հանդիպումը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, թե կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ Նշվում է, որ պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:

Հավելյալ պարզաբանումներ հայկական և ադրբեջանական կողմերը չեն անում։ Մինչդեռ հանդիպումից օրեր առաջ փոխվարչապետի գրասենյակից հայտնել էին, թե Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ «Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»,- նշել էին փոխվարչապետի գրասենյակից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հունվարին էր խոսել 8 գյուղերի պահանջի մասին։ Այսօր, չորս գյուղերի անուններ նշելով, Հայաստանի իշխանությունները հանրությանը նախապատրաստում են, որ դրանք հանձնվելու են առաջին փուլում, իսկ հետո Ադրբեջանը նաև բարձրացնելու է մյուս անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հարցը։
Տավուշի չորս անկալվները հանձնելու դեպքում վտանգվելու է հայ-վրացական միջպետական մայրուղու անվտանգությունը, իսկ Տիգրանաշենը տալու դեպքում, անհնար կլինի ներկայումս գործող ճանապարհով ուղևորվել դեպի հարավ։ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի գործող իշխանությունների անողնաշար պահվածքից, ամեն ինչ «տալու-պրծնելու» բուռն ցանկությունից, որևէ զիջում անելու մտադրություն չունի։ Միակ խոչընդոտն այս ճանապարհին կարող է լինել հանրային լայն ընդվզումը Հայաստանում։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սպառել են իրենց, նոր քաղաքական միավորներ են հարկավոր, որոնք հասկանում են պահի լրջությունը, կարող են բողոքի ալիք բարձրացնել և կասեցնել դավաճանական այս զարգացումները։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս է ահազանգել փաշինյանական իշխանության դիլետանտության պատճառով երկրին սպառնացող վտանգների մասին։ «Գործող իշխանության ներկայացուցիչներին դրսում ոչ մեկ լուրջ չի ընդունում։ Չկա ռեգիոնալ մի հարց, որին Հայաստանը կարող է մասնակցել, ինչ-որ ձայն ունենալ։ Արցախն էր, որտեղ մեզ ինչ-որ բան հարցնում էին, իսկ Հայաստանի գործող իշխանությունը Արցախից հրաժարվեց»,- նշել է իր հարցազրույցներից մեկում Արշակ Կարապետյանը։

Ըստ Պաշտպանության նախկին նախարարի բոլոր դեպքերում մենք շանս ունենք, ոչ թե ստեղծված իրավիճակից պահպանենք մեր պետականությունն այլ այնպես հիմնավորված իրավիճակից դուրս գանք, որ ապագայում տեսնենք հաղթանակներ։ «Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք։ Կարծում եմ, որ եթե գործող իշխանությունը մեր ժողովրդի մեջ չունի լուրջ դիրքեր, մեր ընդդիմությունն էլ չունի, այսօր ընդդիմություն չկա։ Ես եթե իրենց տեղը լինեի, թե իշխանության, թե ընդդիմության, եթե իրենք իրենց հայրենիքը սիրում են, ապա այդ երկու ուժերն էլ պետք է հրաժարական տան և գնան»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Այսօր անհարժեշտ է հանրային համախմբման միջոցով կասեցնել երկրի վտանգավոր ընթացքը։

Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»