Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը


«Եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության ու գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին: Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Փորձագետն ասում է՝ որակական առումով հետընթաց ենք ունենալու: «Նույնիսկ այն խոսակցությունները, որ սկսվել էին սրանից մեկ-երկու տարի առաջ, արդեն մեզ հետ են գցել: Մարդիկ սպասողական վիճակում են, սա վերաբերում է բոլոր բուհերին: Մտածում են, որ, միևնույնն է, հիմա դրանք փակվելու են, մարդկանց մի մասն աշխատանքը կորցնելու է, մի մասը չի տեղափոխվելու այդ նոր տեղը: Այս ամբողջը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների և նրանց ծնողների վրա: Դա արդեն իր հետևանքները թողել է: Վերջին շրջանում պետական բուհերի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ շատ քչերն են դիմում այնտեղ սովորելու համար: Շատերը դիմում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում գործող բուհեր, որոնց պետությունն առայժմ չի կարող ձեռք տալ, խոսքը շենքերի կամ բուհերի տեղափոխման մասին է: Օրինակ՝ Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարաններում ընդունելությունն ավելի լավացել է, քան պետական բուհերում: Դա խոսում է իմ նշած վատ ազդեցության մասին»,-հավելում է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է միջազգային գործընկերների կողմից ընկալվելու այս «բարեփոխումների» գործընթացը, փորձագետն ասում է. «Շատ մեծ գիտական կազմակերպություններ, բուհեր ունեն հրաշալի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են, ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրեր և գիտական համատեղ հետազոտություններ են իրականացնում: Ստացվելու է, որ նրանք զրկվելու են հետագա համագործակցությունից, որովհետև այստեղ ոչ միայն բուհերի և գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակն է փոխվելու, այլ նրանք կորցնելու են իրենց ողջ պատմությունը: Չես կարող ասել, օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից եմ, պետք է ասես՝ ինչ-որ համալսարանից եմ, որը լրիվ նոր է լինելու քո գործընկերոջ համար, և դա խզելու է արդեն իսկ ձևավորված կապերը: Սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ գիտության և բարձրագույն կրթության հետագա զարգացման առումով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը