Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում


Ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սաղավարտը պատկանում է այն արհեստական միջոցների դասին, որոնք պաշտպանում են մարդու գլուխը արտաքին ազդեցություններից։ Ինչու՞ «արհեստական»: Որովհետև արտաքին ազդեցություններից գլխի բնական պաշտպանությունը մազերն են։ Եվ այսպես, ֆունկցիոնալության առումով սաղավարտը մարդու գլուխը մեխանիկական ազդեցություններից պաշտպանելու միջոց է։ Այդ սահմանման հիման վրա էլ սաղավարտի պատմությունը մեզ հետ է տանում հին ժամանակներ, երբ հնագույն մարտիկի սաղավարտը կատարում էր նմանատիպ գործառույթ:

Ի պաշտպանություն այդ թեզի, կարող ենք ասել, որ զինվորականներն ու շինարարներն այդ գլխադիրն անվանում են «սաղավարտ», մինչդեռ մոտոցիկլավարներն ու մրցարշավի վարորդները այն դեռ անվանում են «շլեմ»։ Քիչ հավանական է, որ իրեն հարգող պատմաբանը փորձի գրել սաղավարտի ստեղծման պատմությունը, քանի որ դա կհանգեցնի հետազոտությունների մեծ ծավալի: Սաղավարտ օգտագործվել է բոլոր երկրներում և բոլոր ժողովուրդների կողմից ռազմական գործողությունների ժամանակ: Բացի այդ, անհնար է թվագրել առաջին սաղավարտի առաջացումը, քանի որ, օրինակ՝ ասորի ռազմիկներն են այն կրել, բացի դա՝ նաև չինացիներն ու հնդիկները։ Եվ ոչ ոք չգիտի, թե ով է եղել առաջինը: Հետագայում վառոդի և հրազենի գյուտը զրոյացրել է մարտիկների համար զրահ ստեղծելու հազարամյա պատմությունը:

Փաստն այն է, որ անգամ առաջին հրազենը այնքան հզոր էր (համեմատած ժամանակակիցների հետ), որ ոչ մի սաղավարտ չէր կարող դրանից պաշտպանություն ապահովել: Սաղավարտները օգտագործվում էին մինչև 16-րդ դար, իսկ 17-րդ դարում դրանք կրում էին միայն հրազեն չունեցող ժողովուրդներին նվաճելիս։ Նման կերպ գլխի պաշտպանության զարգացման պատմությունը ընդհատվել է գրեթե երկու հարյուր տարով: Դա պայմանավորված էր բանակների զինման տեխնոլոգիական առաջընթացով: Զինվորականները սկսել էին հարձակվել թշնամու վրա գլխարկներով, կաֆտաններով և սպիտակ տաբատներով: Սաղավարտները, իհարկե, շարունակել են գոյություն ունենալ առանձին զորամասերում, սակայն զանգվածաբար չեն օգտագործվել։ Բայց, ինչպես գիտեք, առաջընթացը կանգ չի առնում։ Հակառակորդի կենդանի ուժն առավել արդյունավետ կերպով խափանելու համար անհրաժեշտ էր մեծացնել հրազենի կրակի տեմպերը։

Փամփուշտի ու ակոսավոր փողի գաղափարն է առաջացել, որի արդյունքում կրճատվել է հրազենի քաշը, փողի երկարությունը և, հետևաբար, փոքր զենքի հզորությունը։ Հենց այդ ժամանակ էլ վերակենդանացել է զինվորի համար զրահի գաղափարը, և նորից հայտնվել է «սաղավարտ» բառը։ Ֆրանսիացիներն են առաջինը սկսել զանգվածաբար օգտագործել սաղավարտը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ զինվորները կարող էին գլխից վիրավորվել խրամատային պատերազմի ժամանակ: Խրամատը պաշտպանում էր մարմնի մեծ մասը, բայց երբեմն զինվորը ստիպված է լինում գլուխը դուրս հանել խրամատից։ Բացի այդ, արկերի և ականների բեկորներից ևս պաշտպանություն էր պետք։ Ֆրանսիացիները մշակեցին և սկսեցին արտադրել սաղավարտներ, որոնք կոչվում էին «Ադրիանի սաղավարտներ» (1915): Դրա հաջողությունն այնքան մեծ էր, որ այն ընդունվեց բազմաթիվ եվրոպական բանակների կողմից, իսկ Խորհրդային Միությունում նման սաղավարտներ օգտագործվեցին նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբում։

Գերմանական կոալիցիան որոշ ժամանակ ուշադրություն չէր դարձնում զինվորին պաշտպանելու այդ միջոցին, սակայն արդեն 1916 թվականին զորքերը սկսեցին համալրվել M 916 սաղավարտներով։ Բրիտանացիները նույնպես սկսեցին մշակել սաղավարտի սեփական տարբերակը՝ հիմք ընդունելով միջնադարյան կապելանի սաղավարտը։ Այդ մոդելի արտադրությունը սկսվել է 1915 թվականին։ Չնայած ռուսական բանակի գեներալների համառ խնդրանքներին, կայսրը որոշեց զորքերը սաղավարտներով զինել միայն 1916 թվականին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրապարակվել է վիճակագրություն սաղավարտի օգտագործման հետևանքով մահերի և վնասվածքների նվազման վերաբերյալ։ Դա տպավորիչ է. միջին հաշվով, կորուստները կրճատվել են չորս անգամ։ Այդ ժամանակից ի վեր սաղավարտը դարձել է ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը: Մեր օրերում այն օգտագործվում է ոչ միայն որպես զինվորական գլխարկ։ Սաղավարտները լայնորեն կիրառվում են սպորտի, շինարարության, ճանապարհների և վտանգի այլ վայրերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»