Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


Գործող իշխանությունները հակառուսական քաղաքականության մեջ այլևս կարմիր գծեր չեն ճանաչում․ Արշակ Կարապետյան

Քաղաքական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, չի բացառել Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատները միջազգային ատյաններից ետ կանչելու հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ թեև նման որոշում չկա, սակայն կան հարցադրումներ։ «Եթե տեսնենք, որ դա ապահովում է կայուն և տևական խաղաղություն, այսինքն վերջին շտրիխն է, որ կարելի է ապահովել այդ խաղաղությունը, այո՛, եթե՝ ոչ, բնականաբար՝ ո՛չ»,- ասել է Փաշինյանը։

Սակայն, ինչպես նման դեպքերում տեղի է ունենում Փաշինյանի պարագայում, ըստ էության, հայկական կողմը քննարկում է հենց այդ տարբերակը։ Վերջին շաբաթներին մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանություններից հնչել են միջազգային ատյաններից գանգատները հետ կանչելու հնարավորության մասին։ Առաջինը նման հնարավորության մասին հայտնել էր «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ դա չափազանց լուրջ հետևանք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար, ազդել ընդհուպ մինչև Ադրբեջանում պահվող գերիների վրա։ Դրանից հետո, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր հերքել նման հավանականությունը։ Միջպետական գանգատների հետ կանչման հնարավորության մասին խոսել էր նաև Արարատ Միրզոյանը, ապա և Նիկոլ Փաշինյանը՝ օրեր առաջ իր տված ասուլիսում։

Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները հանրությանը փորձում էին համոզել, որ չարաբաստիկ Հռոմի ստատուտը ընդունում են միայն մեկ նպատակով՝ Ադրբեջանի դեմ նոր գանգատներ ներկայացնելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պատճառաբանությամբ։

Միջազգային քրեական դատարանը, նշենք, ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի համար։ Բնականաբար ռուսական կողմը բազմիցս արձանագրել է իր դժգոհությունը Հայաստանի իշխանությունների քայլերի կապակցությամբ, նշել, որ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը լրջորեն ազդելու է երկու պետությունների հարաբերությունների վրա։

Իբր փորձելով փարատել ռուսական կողմի մտահոգությունները՝ թե՛ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թե՛ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անընդհատ շեշտում էին, որ դա Ռուսաստանի նախագահի դեմ ուղղված չէ։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանը միացել է անցած տարի՝ մի քանի փուլով վավերացնելով այդ կանոնադրությունը, իսկ այս տարվա փետրվարի 1-ից արդեն Հայաստանի դրոշը բարձրացել է միջազգային քրեական դատարանի մոտ։

Հայաստանի իշխանությունների այս հայտարարությունները, որ կարող են հետ կանչել գանգատները, ապացուցում են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ թե Ադրբեջանից պաշտպանվելու գործիք է հայկական կողմի համար, այլ՝ հակառուսական ցուցադրական ակտ, ինչպիսիք բազմաթիվ են վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների քաղաքականության տարբեր դրսևորումներում։

Ընդհանրապես, Ռուսաստանի դեմ հայկական կողմի նման ժեստերը ծանր և աղետալի հետևանքներ կարող են ունենալ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի կարող լքել Հարավկովկասյան տարածաշրջանը, որքան էլ Հայաստանի իշխանություններն իրենց արևմտյան հովանավորների հետ փորձեն գնալ այդ ուղղությամբ։

Ըստ Արշակ Կարապետյանի՝ Ռուսաստանն այստեղ իր կենսական շահերն ունի և ոչ մի պարագայում նման լուծումների չի գնալու։ Բնականաբար պաշտպանության նախկին նախարարի այս զգուշացումները Հայաստանի գործող իշխանությունների համար լսելի չեն, նրանք վերջնականապես տրվել են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և հակառուսական իրենց քաղաքականության մեջ այլևս կարմիր գծեր չեն ճանաչում։

Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան