Երևան, 22.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Իսլանդիայի նախագահն այս ամառ կին ընտրվեց, ինչը նշանակում է, որ այս երկրի ժողովուրդն իրեն առաջնորդ ընտրեց կնոջ․ Թագուհի Թովմասյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ» «Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ» «Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ» Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»


«Միտքս զբաղված է, իսկ սիրտս...». Աստղիկ Սաֆարյան (լուսանկարներ)

Lifestyle

Աստղիկ Սաֆարյանն իր սերնդի ամենաինքնատիպ երգչուհիներից մեկն է: Մի քանի տարի է, ինչ նա բնակվում է Բարսելոնայում: Ամանորի նախաշեմին` անցնող տարին ամփոփելու խնդրանքով, Orer.am-ը զրուցեց սիրված երգչուհու հետ:

-Աստղիկ Սաֆարյանի համար ինչպիսի՞ն էր 2014 թվականը:

-Ամփոփելով 2014 թվականը, կարող եմ ասել, որ այն աշխատանքային տեսանկյունից հաջող տարի էր ինձ համար, քանի որ ներկայացրեցի երկու նոր տեսահոլովակ՝ «Ուշ է» և «Today» երգերի հիման վրա, ձայնագրեցի նոր ստեղծագործություններ և ի վերջո հիմնեցի իմ ապրաքանիշը ՝ «ԱՑՈ», ինչպես նաև մասնակցեցի համերգների այստեղ՝ Իսպանիայում, և Երևանում:

-Լինելով առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, ինչո՞ւ այս շուկայի համար երգեր թողարկելիս տնտեսական և կոմերցիոն հաշվարկ չեք անում:

-Իմ ներկայացրած երաժշտության մեջ միշտ շեշտը դրել եմ որակի, խորը իմաստի և ինտելեկտուալ մասի վրա, այլ ոչ` կոմերցիայի: Փորձում եմ ստեղծել այնպիսի երգեր, որոնք իրենց մեղեդային և իմաստային տեսանկյունից չեն լինի «մեկանգամյա օգտագործման», որոնց «լսելիության ժամկետը» ընդհամենը մեկ ամիս է: Հնարավորինս փորձ եմ արել ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք տարիներ հետո, երբ լսեն, այդ երգերի մեջ իմաստ գտնեն և տարբեր տարիքում գտնվող ունկնդիրը տարբեր էմոցիաներ ստանա:

-Աստղի՛կ, Դուք եղել եք առաջինը մեր երգարվեստում, ով սկսել է կատարումներ ներկայացնել փոփ-ռոք ժանրում: Վերջին տեսահոլովակը՝ «Today»-ը, այնքան էլ փոփ-ռոք ոճի մեջ չէ: Մի հաղորդման ժամանակ էլ երգեցիք հայտնի «Հե՜յ ջան, Երևան» երգը: Ի՞նչ նոր փորձարկումներ սպասենք:

- «Հե՜յ ջան, Երևան» երգի մասին կասեմ, որ դա հաղորդման ձևաչափն էր, որտեղ կար հատուկ սահմանված երաժշտական թեմատիկա: Ես էլ սիրով փորձեցի ներկայացնել երգը, քանի որ շատ եմ սիրում այդ ստեղծագործությունը: Իսկ «Today» կատարումը, այո՛, ճիշտ եք նկատել, որ փոփ-ռոք չէ: Այն համագործակցություն է DJ Deep Danny-ի և Leon Gris-ի հետ: Այստեղ ավելի շատ իրենց երաժշտական ժանրն է դոմինատ՝ քան իմը: Կարելի է ասել, որ ես հարմարվել եմ իրենց ոճին: Այն էքսպերիմենտալ աշխատանք էր, բայց արի ու տես, որ անմիջապես ճանաչում ստացավ և սիրվեց:

-Արտասահմանյան շուկան նվաճելու հետ կապված ի՞նչ ծրագրեր կան, և ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը դրսի երաժիշտների հետ:

-Բարսելոնայում այս տարի առիթ ունեցա հանդիպելու իսպանացի երաժշտական պրոդյուսերներից մեկի հետ, ով տասը տարի Մայամիում աշխատել է այնպիսի աշխարհահռչակ կատարողների հետ, ինչպիսին՝ Սթինգն է: Նա լսեց իմ երկու ձայնասկավառակը, հրավիրեց իր ստուդիա, ասաց, որ հիացած է իմ ձայնային տվյալներով և առաջարկեց իսպանացի մի կատարողի հետ զուգերգ ձայնագրել: Հիմա այդ ամենը դեռ ընթացքի մեջ է: Բարսելոնայի ծովափնյա հատվածներում ամառային «Ֆիեստա»-ներին ունեցա շատ համերգներ, որոնց ներկա էր իսպանացի հանդիսատեսը և բազմաթիվ տուրիստներ: Դրանից հետո տարբեր ռադիոկայաններից և համերգների կազմակերպիչներից ստացա շատ գործնական առաջարկներ: Ներկայումս պլանները շատ են և աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա, այն հավանաբար ամբողջությամբ կլինի անգլերեն: Հուսով եմ, որ դա ավելի լայն հորիզոններ կբացի:

-Հագուստի սեփական հավաքածու ունենալը շոու-բիզնեսյան միտո՞ւմ է, թե՞ ունեցել եք այդ շնորհը վաղուց:

-Անկեղծ ասած, ես իմ բնույթով «շոու-բիզնեսային» տեսակ չեմ համարում ինձ: Եվ քայլերս չեն կարող պայմանավորվել այդպիսի միտումներով: Ուղղակի այնպես է ստացվել, որ իմ երաժշտության շնորհիվ հանդիսատեսը ինձ սիրել և ընդունել է: Հուսամ նաև, որ դրանում իմ անկեղծությունը նույնպես դեր է խաղացել: Դա ինձ համար ամենից կարևորն է: Եվ չնայած նրան, որ գործունեություն եմ ծավալում շոու- բիզնեսյան միջավայրում, այնուամենայնիվ ինձ երբեք չեմ համարել այդ բիզնեսի կերպարներից մեկը: Ավելի շատ կարելի է ասել երգարվեստի ներկայացուցիչ: Ապրանքանշի մասին ասեմ, որ դա եղել է իմ մանկության երազանքը, երբ Եվրոպայում ստացա տնտեսագետի մագիստրոսական դիպլոմս, այդժամ հասկացա, որ գուցե ժամանակն է ստեղծել իմ բիզնես նախագիծը՝ որպես մասնագետ: Այդ նախագիծը եղավ իմ ապրանքանշի ստեղծումը, որը ձեռքի աշխատանքով պատրաստած աքսեսուարների և հագուստի ապրանքանիշ է:

-Իսկ հասցնո՞մ եք հետևել հայաստանյան անցուդարձին: Օրինակ՝ դոլարի կուրսն է թանկացել և բոլորս խիստ մտահոգված ենք: Ի՞նչ կասի տնտեսագետը:

-Կասեմ, որ բոլոր խուճապային իրավիճակների լավագույն ելքը՝ հանգստության պահպանումն է:

-Նշեք Հայաստանի և Իսպանիայի երիտասարդների տարբերությունը:

-Մերոնք ամենից լավն են…

-Աստղիկի սիրտը ազա՞տ է:

-Միտքս է զբաղված այս պահին, իսկ սիրտս դեռ ազատ է (Ժպտում է-խմբ.):

- 2015-ին ի՞նչ անելիքներ ունեք:

-Նոր ստեղծագործություններ, միգուցե, նոր դուետ, նորովի մոտեցումներ: Պլանավորում եմ համերգ Բարսելոնայում, համերգային շրջագայություններ Մադրիդում, Վալենսիայում և այլ քաղաքներում: Կզբաղվեմ նաև ապրանքանիշիս նոր տեսականին թողարկելով:

- Ինչպե՞ս եք նշելու տոները և Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

-Սուրբ ծնունդը կնշեմ Բարսելոնայում` միայնակ, իսկ Նոր տարին` ընտանիքիս անդամների հետ: Շնորհավորում եմ ընթերցողների գալիք Նոր տարին և մաղթում նրանց սեր, համերաշխություն, լավատեսություն: Orer.am կայքն էլ շնորհավորում է Ձեր գալիք Նոր տարին: Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք ՉալաբյանԻ հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե»Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա ՍողոմոնյանԲաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս ՊետրոսյանՄենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան ԱվինյանՄանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդըՄայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ ԵսայանԹուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա ՌոստոմյանԱյսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն էՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ումԵրևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. ԶախարովաՌուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ՈւկրաինայինՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Իսլանդիայի նախագահն այս ամառ կին ընտրվեց, ինչը նշանակում է, որ այս երկրի ժողովուրդն իրեն առաջնորդ ընտրեց կնոջ․ Թագուհի ԹովմասյանՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք»«Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսըՀրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակիցՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվելՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԻրանում երկրաշարժ է եղել«Սպայկա»-ն բացարձակ առաջատարն էՄահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն ՊրեսկոտըԻնչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասինՁմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Հայկական դրամ՝ աշխարհի ամենահին վճարամիջոցներից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե»