Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Նկարչությունն ինձ համար ապրելակերպ է բոլոր առումներով. Արամ Դանիելյան

Դեռևս երեք տարեկանում Արամ Դանիելյան անուն ազգանունով նկարիչը մանկապարտեզում ունեցավ իր առաջին ցուցադրությունը: 30 տարեկան ծնունդով Կապանից Արամն այսօր չի կարողանում անգամ հիշել հեղինակած նկարների թիվն ու ցուցադրությունների վայրերը: Սկզբում պապիկն էր, հետո հայրը, իսկ հիմա արդեն որդին է նկարում և ստեղծագործում էքսպրեսիոնիզմի նկարչական ոճում: Orer.am-ը ստորև ներկայացնում է նկարիչ Արամ Դանիելյանի հետ հարցազրույցը: -Մասնակցել եմ տարբեր երկրներում կազմակերպված մի շարք ցուցահանդեսներին, ունեցել եմ նաև անհատական ցուցադրություններ: 2006 թվականին դարձել եմ Ռուսաստանի միջազգային նկարիչների միության անդամ, այնուհետև՝ Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ: Այդ ընթացքում ակտիվ մասնակցել եմ տարբեր երկրներում կազմակերպված ցուցադրությունների: 2013 թվականին Նորվեգիայում նկարներիցս մի քանիսը վերցրել են մշտական ցուցադրության, իսկ Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքս ցուցադրվում է Նորվեգիայի ցուցասրահի գլխավոր տաղավարում: Այս տարի պլանավորել եմ և՛ Նորվեգիայում, և՛ Հայաստանում կազմակերպել անհատական ցուցահանդեսներ: -Նշեցիք այն երկրները, որտեղ ունեցել եք անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև մասնակցել եք մրցույթների, և ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանում ավելի պասիվ գործունեություն եք ծավալում: -Ես չեմ ձգտում, որ ինչ-որ ուղղությամբ իմ աշխատանքները զարգանան և պահանջ ունենան, այդպես ստացվում է: Ճիշտ չէ ասել, որ այստեղ պահանջ չկա, պարզապես մարդիկ դրսում ավելի ակտիվ են: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե այստեղ արվեստը չի գնահատվում։ Այսօր երիտասարդության շրջանում շատ մեծ հետաքրքրություն կա դեպի արվեստը: Նկատում եմ նաև, որ մարդիկ արդեն չեն կենտրոնանում այն մտքի վրա, որ նկարում անպայման ծով տեսնեն, որ հասկանան նկարի իմաստը: 10540533_463019013837318_2061444078064485694_n -Չեք կարծո՞ւմ, որ մեր հասարակության համար դեռ հասանելի չեն Ձեր ներկայացրած նկարները: -Իրականում, մեր ազգը հասկանում է ստեղծագործության այս ոճը: Ես տարբեր երկրներում եմ ցուցադրել իմ նկարները և տեսել եմ մարդկանց հասկանալու աստիճանն ու էմոցիաները: Այս ընթացքում ես հասկացել եմ, որ անհամեմատելի է հայ հանդիսատեսը, որովհետև այդ հանդիսատեսը ինձ հետ ապրում է ամեն ինչ: Նշեմ նաև, որ աշխարհի բոլոր երկրներում էլ հայ նկարչի նկատմամբ ուրիշ մոտեցում է ցուցաբերվում, քանի որ օտարը գիտի, որ այս փոքր երկիրը շատ շնորհալի նկարիչներ է տվել ողջ աշխարհին: Հայ հանդիսատեսը հետաքրքրված է այս ոճով, բայց նրա սոցիալական կարգավիճակը թույլ չի տալիս ավելի մոտենալ արվեստին: -Նշեցիք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություն ունեք: Կպատմեք, թե ի՞նչ հիմնական ասելիք կա նկարում: -Նկարում պատկերված են մարդիկ՝ տարբեր էմոցիաներով, իսկ նրանց դեմքերի գունային գամման համահունչ է իրենց հոգեվիճակին: Պատկերված է ոչ թե սև ու կարմիր գույներով, այլ ստեղծված է էմոցիոնալ ընդհանուր մի հոգեվիճակ, որը յուրաքանչյուրին թելադրում է իր ասելիքը: Նկարը բավականին մեծ արձագանք է ունեցել Նորվեգիայում: Այն ես վաճառքի չեմ հանի: Կարծում եմ՝ հետագայում նկարն իր տեղը կգտնի այնտեղի հայ համայնքի կենտրոնում: Ծրագիր ունեմ, որ այս տարի այդ նկարը կշրջագայի աշխարհով մեկ: 10858628_462128953926324_7110715350054871478_n -Կթվարկե՞ք Ձեր լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: -Թեմաները ծնվում են այդ պահին: Ինչ զգում և մտածում եմ՝ նկարում եմ: Վերջին լավագույն աշխատանքներիցս մեկը «Թիթեռներն» է, որը երկու փուլով ներկայացրեցի հանդիսատեսին: Առաջին փուլում ներկայացվեց սպիտակ կտավով գծային պրոցեսը, իսկ որոշ ժամանակ հետո ներկայացվեց դրա ավարտն ու վերջնական տեսքը: -Արդյո՞ք կա մի նկար, որը հետաքրքիր «ճակատագիր» է ունեցել: -Այո, կա մի նկար, որն այդպես էլ չցանկացավ ինձ մոտ մնալ (կատակում է): Մի ստեղծագործություն ունեի, որը երկու անգամ կորցրել ու գտել եմ: Ուսանող ժամանակ իմ կուրսից անհետացել է այդ նկարը, հետո այն գտել եմ Ռուսաստանում: Հյուր էի գնացել ծանոթներիցս մեկի տուն և տեսնում եմ այդ նկարը պատից կախված. պարզվեց, որ այդ մարդուն նվիրել են իմ նկարը: Ես շատ հուզված էի: Նկարի «նոր տերը», երբ տեսավ հուզմունքս, որոշեց նկարն ինձ տալ: Մյուս դեպքը տեղի ունեցավ, երբ ես Նովգորոդ քաղաքի օպերայի և բալետի թատրոնում ցուցադրության էի մասնակցում, այդ նկարը նույնպես ներկայացված էր: Երբ որոշեցի այն ցուցասրահում փակցնել, տեսա` կրկին անհետացել է: Ավելի ուշ այն գտա շենքի պատի տակ դրված: Այս դեպքից հետո ես հասկացա, որ այդ նկարը պետք է նվիրեմ այն մարդուն, ով ինձ օգնեց գտնել այն: Չեք կարող պատկերացնել, թե ես ինչ զգացի այն ժամանակ, երբ առաջին անգամ կորցրեցի այն: Ավելի լավ էր այդ պահին այն պատռվեր կամ կոտրվեր, քան անհետանար, դա իմ կյանքում մեծ սթրես էր: Հիմա չեմ հիշում նկարի անունը, բայց շատ լավ աշխատանք էր, պարզապես իր ճակատագիրն էր այդպիսին: -Ունե՞ք նկար, որն այժմ գտնվում է որևէ հանրահայտ մարդու մոտ: -Այո՛, ունեմ այդպիսի նկար: Ուսանողական տարիներին երկու աշխատանք ունեի. շատ փոքր գումարով (70 000 դրամ) վաճառեցի իմ բարեկամներից մեկի ծանոթին, ով գնում էր Իտալիա՝ հանդիպելու Լուչիանո Պավարոտիի հետ: Այդ նկարները նվիրել է նրան, և ըստ իմ տեղեկությունների՝ դրանք Պավարոտիի առանձնատանն են: Ինձ թվում է` մեկ օր ես կայտնվեմ այդ տանը և ինքս կհամոզվեմ դրանում (կատակում է): Հայաստանի պաշտոնյաներից և մեծահարուստներից նույնպես կան մարդիկ, ովքեր ձեռք են բերել իմ նկարներից: -Ո՞րն է Ձեր ամենաբաղձալի երազանքը: -Ես մի քիչ ռեալիստ եմ ու երազում եմ ավելի ռեալ բաներ` ձգտելով հասնել դրանց: Փառք Աստծո, մինչ օրս հիմնականում ինչի ձգտել՝ հասել եմ: Շատ եմ աշխատում, օրական ընդամենը մի քանի ժամ եմ քնում, որովհետև ես համզովել եմ, որ քիչ աշխատելու դեպքում ոչ մի բանի չես հասնում: Իմ ամենամեծ երազանքն այն է, որ Երևանում ունենամ մի կրթօջախ, որտեղ հնարավոր կլինի հավաքել բոլոր մարզերի տաղանդավոր երեխաներին, որոնք շատ են ու չեն կարողանում անգամ տրանսպորտով հասնել Երևան: Երազում եմ ստեղծել այնպիսի կենտրոն, որտեղ կհավաքվեն բոլոր տաղանդավոր երեխաները, կունենան ապրելու տեղ ու կմտածեն միայն ստեղծագործելու մասին: Ես համոզված եմ, որ կլինեն տաղանդավոր մարդիկ, որոնց միջոցով կկարողանանք զարմացնել աշխարհին: Այժմ ունեմ սաներ, որոնց դասավանդում եմ իմ արվեստանոցում և «32 թատրոնի» բեմադրիչ-նկարիչն եմ: -Հայաստանում երբևէ ստացե՞լ եք պետական պարգևներ, շնորհակալագրեր: -Ոչ, ես երբևիցե չեմ ստացել պետական պարգև: Մարդկանց մի տեսակ կա, որ ուզում է ամեն տեղ մտնել ու ստանալ, բայց կարծում եմ՝ կգա մի օր, որ ինձ էլ կկանչեն ու մրցանակ կտան: Այնպես չէ, թե կարծում եմ, որ արժանի չեմ, բայց ես չեմ ձգտում դրան: Դա ինձ համար քիչ նշանակություն ունի, բայց նշանակություն ունի, որովհետև դա մարդուն ոգևորում է, և մարդն իրեն գնահատված է զգում իր հայրենիքում: Երբ օտար երկրում Հայաստանն ես ներկայացնում՝ ցանկանում ես, որ Հայաստանում էլ մի օր քեզ կանչեն ու ասեն «ապրես»: -Երբևէ նպատակ չե՞ք ունեցել հեռանալ երկրից: -Հեռացել եմ, բայց նորից հետ եմ վերադարձել: 2006 թվականին հրավերով Մոսկվա մեկնեցի, բայց 2011 թվականին հետ վերադարձա ու էլ չեմ ուզում հեռանալ: Ճիշտ է, ես այդ ընթացքում այնտեղ ունեցա ձեռքբերումներ, բայց եկավ մի պահ, որ և՛ ընտանեկան, և՛ ստեղծագործական կյանքս թույլ չտվեց ապրել հայրենիքից հեռու: Եվ հետո, Հայաստանն ամենահարմար տեղն է, որտեղ դու կարողանում ես ստեղծագործել: Շփվելով տարբեր ազգերի հետ՝ հասկանում ես, որ հայն ամենաջերմ ազգն է: -Հայաստանում երբևէ մրցույթների մասնակցե՞լ եք: -Նկարիչների միության անդամ չեմ և երբեք չեմ մասնակցել հանրապետական մրցույթների: Մրցույթներ ես երբևիցե չեմ սիրել: Ընդհանրապես, ես գտնում եմ, որ «մրցակցություն» բառը սխալ է օգտագործել մեր ոլորտում: Նկարչության մեջ մրցակից հասկացություն չպետք է լինի: -Քանի՞ նկար եք ստեղծագործել: -Շատ բարդ հարց եք տալիս: Կարող եմ ասել, որ այս պահին իմ արվեսատանոցում կա մոտ 100 աշխատանք: 10888856_465906453548574_7654555014920044634_n -Ինչո՞վ է պայմանավորված նման անտարբերությունը Ձեր ստեղծագործությունների նկատմամբ: -Աշխատանքն անում եմ, և այն գտնում է իր տեղը: Ես շատ արագ դա թողնում եմ ու անցնում առաջ, երբևիցե հետ չեմ նայում և հետին թվով չեմ ապրում: -Արվեստը, նկարչությունը Ձեզ համար այսօր աշխատանքի և ապրուստի միջո՞ց են, թե՞ պարզապես սիրած մասնագիտություն: -Նկարչությունն ինձ համար ապրելակերպ է բոլոր առումներով՝ և՛ հոգևոր, և՛ ֆինանսական, որովհետև եթե ես մի օր չեմ գնում արվեստանոց, ինձ մոտ շատ լուրջ սթրեսներ են լինում, դա իմ երկրորդ ընտանիքն է, այնտեղ էլ ես ունեմ երեխաներ, իրենք իմ ծնած երեխաներն են, որոնց հետ ես միշտ կապի մեջ եմ: Արվեստանոցն այն վայրն է, որտեղ ես լիարժեք կարողանում եմ արտահայտվել: -Արդյո՞ք դժվար չէ Ձեր մասնագիտությամբ ապրել Հայաստանում: -Իհարկե, դժվար է, ուղղակի տարբեր մարդիկ ինչ-որ հաջողության հասնելու համար տարբեր ձևեր ունեն: Ես համարում եմ, որ գոնե ինչ-որ բանի հասել եմ, քանի որ այսօր կարողանում եմ դրանով ապրել: Մի բան էլ եմ շատ սիրում, որն անում եմ մեծ հաճույքով. դա ինտերիերն է: Ներկա պահին զբաղվում եմ ինտերիերի դիզայնով,բայց ժամանակի սղության պատճաով տարին մեկ-երկու նախագիծ եմ հասցնում անել: Նկարչական մտածելակերպը շատ է օգնում այս հարցում: -Ո՞վ է Ձեր առաջին քննադատը: -Այդ հարցում երախտապարտ եմ հորս: Նա բոլոր առումներով ինձ թիկունք է եղել, տվել է ուժ, գիտելիք, մտածելակերպ: Մինչ օրս յուրաքանչյուր աշխատանք առաջինը նրան եմ ներկայացնում: Հայրս իմ առաջին, ամենասուր ու ամենակոպիտ քննադատն է: Նա իմ գործերին խիստ է մոտենում և միշտ ասում է այն, ինչ կա: Շատ քիչ է գովում, երբևիցե լիարժեք գոհ չի եղել: Ձգտում եմ հասնել նրան, որ հայրս մի օր լիարժեք գոհ լինի իմ աշխատանքից, և հենց դա է ինձ ստիպում շատ աշխատել: Եղել են դեպքեր, որ նայել է ու ասել, որ խոսքեր չունի, և դա ինձ համար լուրջ գնահատական է: Հարցազրույցը` Անի Բաղդասարյանի
Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer