Yerevan, 16.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայկական ֆեյսբուքի «վատ» տղաները կամ «Չաֆորիզմները» ջարդում է կարծրատիպերը

Interview

Մի մոդայիկ արտահայտություն կա՝ «գաղջ մթնոլորտ», որը թեև հոգնեցրել է շատերին, բայց լավագույնս բնութագրում է այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք առավոտյան ֆեյսբուքն ու համացանցային լուրերը քրքրելիս և տանից դուրս գալիս: Մարդկանց որոշ մասը փնթփնթում է, մյուսներն էլ բանի տեղ չեն դնում: Մեր այսօրվա հերոսները՝ Արմեն Փամբուխչյանն ու Արտուշ Այդինյանը, հումորի, կամ այսպես ասած թռոլինգի միջոցով են փորձում պայքարել:

Նրանց կարելի է հանդիպել ամենուր՝ փաբերում կոնյակ կամ գարեջուր խմելիս, Ազատության հրապարակում պայքարելիս, տարբեր քաղաքացիական ակցիաների առաջին շարքերում, բայց ոչ երբեք Րաֆֆիի հետ աղոթելիս: Չափազանց ազատական են, նույնիսկ երբեմն դեմ չեն խախտել քրեական օրենսգիրքը: Ապրում են իրենց պատկերացումներով, չեն խցկվում այլոց անձնական տարածք, հանգիստ են վերաբերվում դիմացինի քայլերին, չնայած երբեմն հոգին դատարկելու համար օգտվում են «խլեշելու» մեթոդից:

Աղջիկների հարցում ճակատագիրը դաժան է գտնվել՝ նրանց համար սիրո և մեղքի առատ գետեր հորդելով, բայց ինչպես ցույց է տալիս պատմության անիվի համաչափ ընթացքը՝ ճակատագրից չես փախչի, ուստի նրանք համեստորեն ու լռելյայն կրում են իրենց խաչը՝ հոգին տարոսիկների նման այս ու այն կողմ բաժանելով:

Orer.am-ը զրուցել է հայկական ֆեյսբուքի ամենապոզիտիվ և ամենասուր էջերից մեկի՝ «Չաֆորիզմների» հեղինակներ Արմեն Փամբուխչյանի (նույն ինքը՝ Փամբ) և Արտուշ Այդինյանի հետ:

Խոսելով «Չաֆորիզմների» ստեղծման մտահղացման մասին` տղաները պատմեցին, որ նպատակ կար թռոլինգի ենթարկել հայտնի մարդկանց մտքերը և դրանով փորձել ցրել առկա գաղջը: Էջում կա սարկազմ, որը «բարոյախրատական» կողմեր նույնպես ունի: Երբեմն լինում են մեջբերումներ Հրանտ Մաթևսյանից և այլ գրողներից:

Թեմաների ընտրության ազատություն կա, բայց կան նաև թեմաներ, որոնք քննարկվում են: Արմենն ու Արտուշը շեշտեցին, որ թեմատիկ տաբուներ չկան: Արմենի խոսքով՝ էջում կա ազատ բառապաշար, բայց ռուսալեզու, քանի որ ռուսերեն ոչ ցենզուրային խոսքերը ականջին ավելի թեթև են թվում, բայց դրա մասին պարտադիր զգուշացվել է մասնակիցներին:

Հարցին՝ արդյո՞ք էջի պատասխանատուները բախվել են անհումոր մարդկանց և մեկնաբանողների հետ, Արտուշ Այդինյանը պատասխանեց, որ դրան անլուրջ են վերաբերվում, իսկ Արմեն Փամբուխչյանը հավելեց. «Էջում չկա անձնական վիրավորանք, սարկազմը վերաբերվում է մարդու կոնկրետ գործունեությանը: Էջը հիմնականում հենց հեգնանքի և ծաղրանքի վրա է հիմնված, բայց ծաղրանքը բարի և լավ իմաստով է; Մենք նպատակ չունենք անձին վիրավորել, ստորացնել կամ չեզոքացնել: Չկա պայքար ինչ-որ մեկի դեմ, պարզապես ցանկանում ենք կոտրել հասարակության մեջ տիրող որոշ կարծրատիպեր: Այդ կարծրատիպերը կոտրելու համար կարիք չկա լուրջ-լուրջ բաներ գրել: Եթե մի բան հումորով ես համեմում,մարդու ականջին ավելի լսելի դառնում: 6500-ից ավել հավանողներ ունենք և յուրաքանչյուրն ունի իր ճաշակը,համոզմունքը,որը կարող է ազատորել արտահայտել մեկնաբանություններում: Մենք աշխատում ենք, որպեսզի բախումներ չստեղծվեն, որ դրա պատճառով անպտուղ և ժամանակ խլող քաշքշոցների մեջ չհայտնվենք: Մեր էջի ադմինիստրատորը, ով, ի դեպ, աղջիկ է, արգելափակում է այն մարդկանց, ովքեր անձնական վիրավորանքներ են գրում: Բայց մենք դեմ ենք, որ գործը դրան հասնի: Ցանկալի է ադեկվատ պատասխաններ լինեն մշտապես»:

Խոսելով այն մասին՝ արդյո՞ք հասնում են իրենց քննադատական գրառումները թիրախին՝ տղաներն ասացին՝ այո: Ըստ էջը ստեղծողների՝ լինում է, որ ակումբում կամ սրճարանում նստած՝ նրանք լսում են, որ կողքի մարդիկ մեջբերումներ են անում «Չաֆորիզմներ» էջի գրառումներից: Արտուշ Այդինյանն ասաց, որ ընտրվող թեմաները խիստ արդիական են տվյալ պահի և ժամանակաշրջանի համար:

- Ընթերցողն էլ պետք է ինտելեկտ և պաշար ունենա, որպեսզի հասկանա մեր հումորը,- ասում է նա:

«Օրինակ՝ այս օրերին Հայաստան են այցելել բազմաթիվ իրանցիներ, որոնք այստեղ նշում են Նովրուզը: Որոշ հայաստացիներ քննադատում են նրանց: Մենք չենք վիրավորում քննադատողներին, այլ ցանկանում ենք մեզ բնորոշ տարբերակով փոխել նրանց կարծիքր: Տարբեր անհատներ մեզ պատմում եմ, որ այդ առումով կա դրական տեղաշարժ»,- ընգծեց Արմեն Փամբուխչյանը:

Տղաները նաև պլաններ ունեն դուրս գալ ֆեյսբուքի սահմաններից: Ըստ Արտուշ Այդինյանի՝ նրանք ցանկանում են ադմինների և էջի համակիրների հանդիպում կազմակերպել: Նպատակ կա նաև 60 էջանոց մի բրոշյուր պատրաստել՝ «Չաֆորիզմներ» խորագրով և նվիրել ընթերցողներին:

Լևոն Փանոսյան

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli