Երևան, 03.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Մասնագետը զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված վտանգի մասին Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր Ավետիսյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. Սողոմոնյան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց


«Անսահման բարի էր, իրեն նեղություն տալով անգամ կօգներ ուրիշին». կապիտան Հրաչյա Մակարյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարելի է Հրաչյային նկարագրել նույնիսկ մեկ բառով՝ բարություն: Այնքան համբերատար ու բարի էր: Կարող էր իրեն նեղություն տալու գնով օգնել դիմացինին, միայն թե այդ մարդն իրենից դժգոհ չմնար: Իր բնավորության այս երկու՝ ամենաընդգծված գծերով էլ իրեն հիշում են: Մեկ-մեկ կարող էր ասել՝ միջնեկ տղա էլ ունես, ինչո՞ւ եք ինձ ամեն անգամ ասում՝ սա տար այս կողմ, սա բեր: Ասում էի՝ տղես, դու համբերատար ես, սպասում ես, իսկ եղբայրդ անընդհատ կասի՝ պրծեք: «Լավ եք սովորել, ինձ համբերատար գտել»: Բայց դա այնքան ջերմությամբ, ժպիտով ու հանգիստ կասեր: Մանկության տարիներին շատ աշխույժ էր, անհանգիստ, արագ էր խոսում, հետո բնավորությունը փոխվեց, կարծես մանկության աշխույժ ու չարաճճի երեխան չլիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Հրաչյայի մայրիկը:

Նշում է՝ որդին համակարգիչներից լավ էր գլուխ հանում. «Մեր փողոցի շտապօգնությունն էր, մի բան փչանում էր՝ Հրա՛չ ջան, մի հատ կնայե՞ս, հեռախոսիս մեջ սա կուղղե՞ս: Կարող էր այդ պահին, ասենք, ճաշելիս լիներ, կթողներ, որ իրեն ուղղված խնդրանքը կատարեր»: Դպրոցական տարիներին ևս որդին տարված է եղել համակարգիչներով: Հրաչյան բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի տնտեսագիտության և կառավարման բաժնում։ «Ուզում էր ծրագրավորման բաժին ընդունվել, բայց դիմորդների թիվը շատ էր, մրցույթը՝ մեծ, ընդունվեց մեքենաշինական ֆակուլտետ, սովորեց և ավարտեց»: Զուգահեռ մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

«Ասում էր՝ մա՛մ, փոքրերի հետ ծառայելն ինձ համար դժվար կլինի, ավելի լավ է որպես սպա գնամ բանակ: Ուզում էինք Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում ավիացիայի գծով սովորի, բայց այնտեղ էլ մրցույթը մեծ էր»: Մայրիկը նշում է՝ ռազմական համալսարանում որդին ևս մեծ սիրով է սովորել, շատ պարտաճանաչ էր: «Մեկ օր չի եղել, որ գնամ, իրեն ձայն տամ ու ասեմ՝ ուշանում ես: Միշտ պարտաճանաչ ու ժամանակին պետք է գնար համալսարան»: Եվ արդեն 2014 թ.-ին, որպես սպա, զինվորական ծառայությունը շարունակում է Բալահովիտում գտնվող թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

«Պայմանագիրը լրանալուց հետո այն չերկարեցրեց: Եթե երկու բառով ասեմ, ապա իր հանդիպած անարդարությունների պատճառով: Զինվորներն իրեն շատ մեծ դժվարությամբ են «բաց թողել»՝ «ինչպե՞ս ծառայենք, որ այստեղ չես լինելու»: Նախօրոք ցուցակ էր կազմում, թե երեխեքից ում ինչ է պետք, կիրակի օրերը գնում էր «Փեթակ» և իր զինվորների համար գնումներն անում, որ ամեն ինչ ավելի էժան գներով վերցնի, և նրանք շատ գումար չծախսեն: Գնում էր, բերում տուն, երկուշաբթի օրը տանում և բաժանում»: Զինվորական ծառայությունից հետո Հրաչյան սկսել է աշխատել «Գրանդ Քենդի» ընկերությունում՝ որպես մերչընդայզեր։ Բայց սկսվեց պատերազմը: «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, միշտ ասում էր՝ մամա՛, եթե ինձ կանչեն, պիտի գնամ: Հակադարձում էի՝ ո՞նց կգնաս, նոր ես ամուսնացել:

«Մա՛մ, պարտավոր եմ: Ծառայությունս չեմ շարունակել, բայց եթե երկրում պատերազմական իրավիճակ լինի, պարտավոր եմ մեկնել մարտի դաշտ»: Ու այնքան հանգիստ էր ասում, կարծես ժամանակավորապես ինչ-որ խաղաղ տեղ է գնում ու շուտ վերադառնալու է: Շատ հանգիստ ու ժպիտով ասաց՝ պիտի գնամ»: Հրաչյան նույնիսկ ծանուցում չի ստացել, զանգով է գնացել: Մայրիկը վերհիշում է այդ օրերը: Որդին ամուսնացել էր 2020 թ.-ի հուլիսի 17- ին: «Ամուսիններով այնքան սիրով էին իրար հետ, իմ սիրտն էլ իրենց համար էր ուրախանում, երջանիկ էր, որ գտել է իր սիրուն: Կինն առավոտյան արթնանում էր, նախաճաշ պատրաստում, կարծես երկու աղունիկներ լինեին: Պատերազմական այդ օրերին Հրաչը շատ հանգիստ էր, և մեր մյուս զգացումները կարծես առաջին պլան չեկան: Ասում էի՝ Հրա՛չ, անջատի՛ր հեռախոսդ, թող չզանգեն: «Մա՛մ, է՞դ տղեն եմ, որ իմ հետևից գան ու տնից ինձ տանեն»:

Ու այսքանով այս թեմայի շուրջ մեր զրույցն ավարտվել է: Իրեն ճանապարհել ենք, իր հանգստությունը մեզ էր փոխանցվել: Միջնեկ տղաս այդ օրերին իր զինգրքույկը հանեց՝ ես եմ գնում Հրաչի փոխարեն, ինքը նոր է ամուսնացել, ավելի լավ է, որ ես գնամ: Երբեք իմ որդիների մեջ տարբերություն չեմ դրել, որդիներս ինձ համար հավասար են: Բայց Հրաչին ավելի շատ էի վստահում. ի՞նչ առումով, որ նա ավելի ծանրակշիռ էր, երբեք չմտածված քայլերի չէր գնա, ի վերջո, զինվորական էր եղել: Իսկ մյուս տղայիս դեպքում մտածում էի, որ ամեն տեղ «գլուխը կբարձրացնի»: Ու ավելի վախեցա: Այդ ժամանակ նաև Հրաչը հստակ ասաց՝ ինձ են կանչել, ես եմ գնալու, ոչ ոք չփորձի իմ փոխարեն գնալ: Հիմա, երբ հետհայացք եմ նետում՝ գուցե չպետք է թողնեի, եթե լաց լինեի, խնդրեի, չէր գնա, շատ խղճով էր: Բայց չարեցինք, չգիտեմ էլ, թե ինչու: Ոչ մեկս չթուլացավ այդ պահին»:

Հոկտեմբերի 5-ին որպես պահեստազորային Հրաչյան մեկնում է ռազմաճակատ՝ Վարանդա։ Պարբերաբար, բայց կարճ ժամանակով զանգահարում է հարազատներին: Հետո կապը կորում է: Ընտանիքը սկսում է փնտրել Հրաչյային՝ հույսով, որ նա ողջ է: Բայց իրականությունն այլ էր: Հոկտեմբերի 14-ին ամբողջ օրը թշնամին ԱԹՍ-ներով Վարանդային էր հարվածում: Հրաչյան զոհվել էր հենց այդ օրը՝ ստանալով ականապայթյունային վիրավորում: Ընտանիքը երկար ժամանակ փնտրում էր որդուն, ողջ էր փնտրում: Բայց փետրվարի առաջին օրերին ԴՆԹ փորձաքննության արդյունքները հաստատեցին, որ Հրաչյան զոհվել է: «Իրեն փնտրելու հինգ ամսվա ընթացքում այնքան ստեր լսեցինք: Մեկն ասում էր, որ Հրաչին տեսել է, ողջ է, ուրախանում էինք, բայց հաջորդ վայրկյանին պարզվում էր, որ սուտ է: Ասում էին, որ անտառներում է, հավատում էի, որ կդիմանա դժվարություններին: Հետո մտածում էինք, որ գուցե գերի է: Բայց իրականությունն այլ էր»:

Հրաչյայի երկու եղբայրը, ծնողներն ու կինը մեկը մյուսի համար թև ու թիկունք են դարձել, ապրելու հույս: Իսկ բոլորի նպատակը Սոֆիին երջանիկ ու անհոգ տեսնելն է: Սոֆին Հրաչյայի դուստրն է, նա ծնվել է հայրիկի զոհվելուց յոթ ամիս անց: Ռազմադաշտ մեկնելիս Հրաչյան գիտեր, որ հայրիկ է դառնալու, գիտեր, բայց մեկնեց պատերազմ՝ նաև իր ապագա զավակի համար: Բայց, ավաղ, չտեսավ ոսկեգույն մազերով ու պայծառ հայացքով դստերը: «Սոֆին մեր ապրելու ուժն ու հույսն է: Սկզբում շատ թևաթափ էի, ապրել չէի ուզում, բայց հետո հասկացա, որ Հրաչն իր կնոջն ու երեխային մեզ է վստահել: Պարտավոր ենք ապրել ու իր դստեր համար անել այն, ինչ տղաս էր անելու: Իր կինն այնքան լավն է, այնքան նվիրված, տղա ենք կորցրել, բայց աղջիկ ենք «գտել»»:

Հ. Գ. - Կապիտան Հրաչյա Մակարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
ԱՄՆ-ում արևային մարտկոցների թիվը հասել է 5 միլիոնի. Շուկան վերելք է ապրում Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՏիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Մասնագետը զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված վտանգի մասին Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանՓաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»«Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ»Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ»Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան ԱվինյանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըԻտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր»