Երևան, 03.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր Նորքի ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունը Փաշինյանի վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները՝ բանակ, պետական կառավարում, նաև տնտեսություն․ Արշակ Կարապետյան Երբ է նշվելու այս տարի Վարդավառը Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Սլովենիա մեկնելուց առաջ (տեսանյութ) Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա և, արդյո՞ք, այն երբևէ կսպառվի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց. ուղիղ Ջուր չի լինի Մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի. թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր. Չալաբյան


Զինվորակա՞ն, բայքերական, թե՞ «երաժշտական» բաճկոն. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեքաբաճկոնը կաշվից պատրաստված կարճ բաճկոն է։ Դրա անվանումը կապված է այն կոճկելու կայծակաճարմանդի տեղադրության յուրահատկության հետ. այն կենտրոնում չէ և հաճախ անկյունագծով է։ Հյուսիսի և հարավի միջև ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի զինվորական համազգեստն է հենց դարձել այդ ժամանակակից կաշվե բաճկոնի նախահայրը: Սակայն այն ավելի երկար էր, քան սովորական բաճկոնը, և պատրաստված էր բրդից։ Զինվորական համազգեստը կաշվե բաճկոնի հետ միավորող կարևոր հատկանիշը ազդրի ձախ կողմից աջ ուսը հասնող թեք ճարմանդն էր։ Հենց դա էլ կարելի է համարել թեքաբաճկոնի նախատիպը: Թեքաբաճկոնները, որոնք հայտնի են նաև որպես բայքերական բաճկոններ, 20-րդ դարում են հանրահայտ դարձել:

Սկզբում այն եղել է միայն բայքերների հագուստի մաս, այսինքն՝ եղել է բայքերական բաճկոն, սակայն ժամանակի ընթացքում «գաղթել» է ապստամբ ոճի երկրպագուների զգեստապահարաններ: Իրականում թեքաբաճկոնն ու բայքերական բաճկոնը նույնը չեն: Առաջին բայքերական բաճկոնները ներկայացրել են Ջեք և Իրվին Շոթ եղբայրները (հիմնել են նաև Schott ապրանքանիշը 1913 թվականին)։ Դա հաստ կաշվից պատրաստված ծանր բաճկոն էր, որը պաշտպանում էր այն կրողին ընկնելու դեպքում։ 1928 թվականին Շոթ եղբայրները նաև ներկայացրել են աշխարհում առաջին կայծակաճարմանդով կաշվե բաճկոնը, որը հեղափոխություն էր այդ ոլորտում։ Այն ժամանակ կայծակաճարմանդների վատ որակի պատճառով որոշվել էր բաճկոնի կտրվածքը դարձնել ասիմետրիկ՝ կայծակաճարմանդի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Այդպես էլ հայտնվել է այն կաշվե բաճկոնը, որն այն ժամանակ որոշվել է անվանել Perfecto՝ ի պատիվ Իրվին Շոթի սիրելի սիգարի տեսակի։ Schott ապրանքանիշը զբաղվում էր (և շարունակում է նաև հիմա) ԱՄՆ բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի համար համազգեստի արտադրությամբ:

Հետևաբար, երբ շատ օդաչուներ, թոշակի անցնելով, անցնում էին մոտոցիկլետների, որպես կանոն, դիմում էին իրենց արդեն ծանոթ ապրանքանիշին: Դասական թեքաբաճկոնը պատրաստված էր կովի կաշվից՝ երկար թևերով, ինչը թույլ էր տալիս ծածկել ձեռքերը մոտոցիկլետ վարելիս, իսկ ձեռքերի կայծակաճարմանդները թույլ էին տալիս բայքերներին հատուկ ձեռնոցներ կրել: Նման կաշվե բաճկոնների իրական ժողովրդականությունը եղել է 1950-ականներին այն բանից հետո, երբ Մարլոն Բրանդոն խաղաց հանցավոր խմբավորման առաջնորդի դերը «Վայրենին» (1953) ֆիլմում: Այդ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ բայքերական մշակույթի վրա Միացյալ Նահանգներում և աշխարհում: Մեկ այլ ապստամբ ևս՝ Ջեյմս Դինը, սիրահարվել էր այդ կաշվե բաճկոնին։ Նման կերպ կաշվե թեքաբաճկոնը դարձավ ազատության, ապստամբության, ռոքնռոլի և, իհարկե, բայքերական մշակույթի անձնավորում: 1960-ականներին և 1970-ականներին կաշվե թեքաբաճկոնը ձեռք բերեց երաժշտական ֆոն, այն ճանապարհներից և բայքերների ուսերից անցավ դեպի պանկերի և ռոքնռոլերների զգեստապահարաններ:

1974 թվականին Նյու Յորքում ծնվեց Ramones խումբը, իսկ 1975 թվականին Լոնդոնում՝ Sex Pistols-ը։ Բացի կեղտոտ խոսքերից, ազատության և բողոքի տեքստերից, այդ խմբերն այլ ընդհանրություն ունեին՝ թեքաբաճկոնները: Այնուամենայնիվ, դասական ծանր մոդելների փոխարեն նրանք ընտրեցին հարմարեցված՝ երբեմն կարճեցված բաճկոնները, որոնք զարդարված էին մետաղական կցամասերով և ունեին ուսադիրներ: Պանկ շարժման ժողովրդականության աճին զուգահեռ մեծացել է նաև թեքաբաճկոնի ժողովրդականությունը: 1970-ականներից հետո դրանք սկսեցին ավելի ու ավելի հաճախ հայտնվել կինոյի և հեռուստատեսության էկրաններին։ Այսօր էլ թեքաբաճկոնը մնում է ապստամբության, բողոքի, ազատության խորհրդանիշ և արմատավորված է բայքերական մշակույթի և ծանր երաժշտության մեջ: Այո, իհարկե նման բաճկոն այսօր կարելի է ավելի ու ավելի շատ տեսնել այն վայրերում, որտեղ դժվար է պատկերացնել, օրինակ՝ հիփ-հոփ համերգի ժամանակ, գրասենյակում կամ ինչ-որ նորաձև սրճարանում: Բայց դա չի հերքում սիմվոլիկան:

Ի վերջո, այդ բաճկոնով ոչինչ այնքան լավ ու բնական չէ, որքան մուգ ջինսե տաբատը, ծանր կոշիկները և վանդակավոր ֆլանել վերնաշապիկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Նորքի ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունը Փաշինյանի վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները՝ բանակ, պետական կառավարում, նաև տնտեսություն․ Արշակ Կարապետյան Երբ է նշվելու այս տարի Վարդավառը Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Սլովենիա մեկնելուց առաջ (տեսանյութ) Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա և, արդյո՞ք, այն երբևէ կսպառվի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց. ուղիղ Ջուր չի լինի Մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի. թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր. Չալաբյան Այսօր Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին. կա 12 զոհ Լվովյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 3-ի համար ԱՄՆ-ում արևային մարտկոցների թիվը հասել է 5 միլիոնի. Շուկան վերելք է ապրում Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՏիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Մասնագետը զգուշացրել է հանրաճանաչ մթերքներում թաքնված վտանգի մասին Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Կարատե. մարտարվե՞ստ, թե՞ փիլիսոփայություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանՓաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»