Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան «ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը


«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ ակտիվ էր Վարդանս, ամեն տեղ աչքի էր ընկնում՝ մանկապարտեզում, դպրոցում, բակում խաղալիս: Ցանկացած միջոցառման ժամանակ պիտի առաջինը լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռեգինան՝ Վարդանի մայրիկը:

Զրույցների տարբեր հատվածներում տղաների հարազատները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը: Վարդանի մասին զրուցելիս ու նրա մանկություն մտովի տեղափոխվելիս մայրիկի ձայնի մեջ որսացի այնքան բնական հուզմունքը: Վարդանը ծնվել է մայրաքաղաքում, սովորել է թիվ 54 դպրոցում, հետո տեղափոխվել թիվ 82 դպրոց, որն էլ ավարտել է: «Չեմ կարող ասել, թե գերազանցիկ էր, բայց այն առարկաները, որոնք իրեն դուր էին գալիս, սովորում էր, ակտիվ մասնակցում: Սիրում էր մաթեմատիկան, ուսուցիչն ասում էր՝ ամեն ինչ հասկանում է, շուտ կողմնորոշվում: Աշխարհագրությունն էր իրեն հետաքրքիր, նախնական զինվորական պատրաստությունից միշտ իններ էր ստանում: Այդ առարկայի ուսուցիչը մինչ հիմա ասում է, թե Վարդանը որքան ակտիվ էր իր դասերին ու միշտ պատրաստ: Դպրոցից հետո ուսումը շարունակեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: Երգի բաժնում մեկ տարի սովորեց, շատ լավ երգում էր:

Քոլեջում սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր ավտոլվացման կետում: Չէր սիրում պարապ մնալ: Ամեն աշխատանք մեծ սիրով անում էր: Երբ արդեն պետք է զորակոչվեր ծառայության, զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Մա՛մ, որ բանակից գամ, չեմ կարծում, թե երգով կկարողանամ այնքան գումար վաստակել, որ ընտանիք կազմեմ, ձեզ օգնեմ»: Նպատակներ շատ ուներ: Ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ իր նախաձեռնությամբ սուրճի պատրաստման մի փոքրիկ կետ էր բացել: Ամեն ինչ հասցնում էր: Բանակից գալուց հետո մտածում էր իր փոքր բիզնեսն ունենալու, այն ընդլայնելու, նաև սննդի կետ ունենալու մասին: Աշխատասեր էր, անընդհատ ինչ-որ բան էր մտմտում, տանը նստել ու ոչինչ չանել չէր սիրում, գնում-գալիս էր, մեկ էլ կասեր՝ ինձ համար նոր աշխատանք եմ գտել»:

Վարդանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2022 թ. հունվարի 18ին: Ծառայում էր Կապանի Կարմրաքար զորամասում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, առհասարակ լավատես էր: Միշտ ասում էր՝ կծառայեմ, կվերադառնամ: Բայց մի քանի անգամ նաև ինձ ասել է՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնամ, հետ չեմ գալու: Բնական է, հարցրեցի. «Վարդան, ինչի՞ ես նման բան ասում, նման մտքեր որտեղի՞ց»: «Չգիտեմ, մա՛մ, ինձ թվում է, որ գնամ, հետ չեմ գալու»: Բայց արդեն ծառայելու ընթացքում, երբ զրուցում էինք, իր տրամադրությունը միշտ բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Երբեք չի դժգոհել: Ծառայության ութ ամսվա ընթացքում երկու անգամ եկել է, իրեն տեսել եմ: Մենք ենք մի քանի անգամ իր մոտ գնացել: Ասում էր՝ թռնում են օրերը, շուտով մի տարին կլրանա, երկրորդը կգա, երկրորդն ավելի արագ կանցնի: Ես էլ զրույցների ժամանակ իրեն դրական էի տրամադրում, ասում՝ Վարդա՛ն, մի ամիս էլ անցավ:

Պատմում էր, թե որքան լավ տղաների հետ է ծառայում, լավ ընկերներ ուներ: Միշտ տեսանյութեր էր ուղարկում, երգում էին, հաց ուտում, անգամ դիրքերից է ինչ-որ կադրեր ուղարկել այն նպատակով, որ հանգիստ լինեմ, որ ամեն ինչ նորմալ է»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի գիշերը թշնամու թիրախում հայտնվեցին Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը: Պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 10-ի շրջանում իր հետ խոսել եմ, ինձ ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնի, այսօր ես եմ սահմանին կանգնած: Ու հանգիստ քնեցի: Մտքովս չանցավ, թե ինչ է կատարվում: Այն մտքով քնեցի, որ ամեն ինչ լավ է, Վարդանը լավ է, իր հետ խոսել եմ: Գիշերը երկուսին մեր ծանոթներից մեկը զանգահարեց, հարցրեց, թե Վարդանը որտեղ է ծառայում:

Արձագանքեցի՝ Կապանում: Ասաց՝ անմիջապես իրեն զանգի, պատերազմ է սկսվել, ոնց որ թե Կապանից են կրակում: Ու այլևս չկարողացա Վարդանի հետ կապվել: Միշտ այն մտքով էի, որ իմ տղան ճարպիկ է, կկարողանա իջնել դիրքից, բայց իր ընկերոջ պատմելով՝ չի փախել, մինչև վերջ պայքարել է: Վարդանը բավականին ծանր վիրավորում է ունեցել, ընկերն ասում է՝ ձայն տվեցի իրեն, բայց Վարդանն էլ չկար, ընկել էր»: Վարդանն անմահանում է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: «Երկար սպասեցինք Վարդանին, փնտրում էինք: Շատ վատ վիճակում էի, չէի կարողանում գնալ ու արյան անալիզ հանձնել, նաև վստահ էի, որ Վարդանը վերադառնալու է: Երկու շաբաթ հետո վերջապես ուժ գտա իմ մեջ գնալու և արյան անալիզ հանձնելու, սեպտեմբերի 30ին զանգահարեցին մեզ, ասացին, որ համընկնում կա, ու Վարդանին «գտել» են:

Իր արարողությունը եղավ հոկտեմբերի 3-ին: Այդ օրերի ընթացքում բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարել ենք, գնացել, հասել Կապան, բայց այնտեղ ոչ մեկին չենք կարողացել գտնել, ոչ ոք չի եղել, բոլորի դռները փակ էին: Ծնողներն էին այնտեղ, ճանապարհը փակ էր, շատերին չէին թողնում: Խառը իրավիճակ էր, սպասման մեջ էինք ապրում: Բոլոր հիվանդանոցները զանգել ենք, մեզ պատասխանում էին, որ այդ անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Ասում էին՝ սպասեք, նորություն կլինի: Գնացին Ուլնեցի փողոցի վրա գտնվող գրասենյակ, տարբեր նկարներ էին նայել, բայց Վարդանին չէին գտել այդ տղաների մեջ: Հետո պարզվեց, որ առաջին կամ երկրորդ խումբ նկարների մեջ Վարդանն էլ է եղել, բայց իրեն չեն ճանաչել: Այդ պատճառով էլ ԴՆԹ համընկնումով «գտանք» Վարդանին»: Վարդանը երեք կրտսեր եղբայր ունի: Երրորդ եղբայրը ծնվել է նրա զոհվելուց հետո: Նրան Վարդան են անվանակոչել: «Վարդանի հետ երազ էի տեսել: Եկավ, փաթաթվեց ինձ, համբուրեց՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ դեկտեմբերին գալու եմ, կսպասես, չէ՞:

«Իհարկե, կաղոթեմ, որ դու գաս, Վարդան ջան»: Տղաս պետք է դեկտեմբերին ծնվեր, ինչպես Վարդանն էր ասում, բայց սթրեսային վիճակների պատճառով յոթ ամսական ծնվեց: Այդ երազից հետո եմ իմացել, որ բալիկի եմ սպասում: Բժիշկս ասաց՝ Աստծո պարգևն է: Մեծ և փոքր Վարդանները շատ նման են իրար: Վարդանիս նման ժպտերես է, աշխույժ: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան շատ է մեծ եղբորը նմանվում: Երբ իրեն գրկում եմ, թվում է, թե Վարդանը վերադարձել է: Եռաբլուրում Վարդանին էլ եմ ասում՝ կարծես կողքիս լինես, միշտ հետս ես: Վարդանից հետո շատ էի կոտրվել, բայց նայում էի երկու տղաներիս, մտածում, թե ինչպես են լինելու առանց ինձ, ինչ են անելու, չէի կարող թույլ տալ, որ կոտրվեին: Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար»:

Հ. Գ. - Վարդան Կևորկովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՓողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՈւժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանՎարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերումՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան