Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում


Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը աշխարհաքաղաքական նոր իրականություն է ստեղծել։ Իսկ այն երկրները, որոնք հայտնվում են այս երկու կենտրոնների հակասությունների կիզակետում, ուղղակի կարող են ռազմական գործողությունների թատերաբեմի վերածվել։ Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, այդպիսի իրավիճակը կարող է տարածվել նաև այլ երկրներում։ Օրինակ՝ ՀՀ իշխանությունները մեր երկիրը մեծ արագությամբ տանում են դեպի աշխարհաքաղաքական բախման դաշտ։ Նրանք իրենց քայլերով ցույց են տալիս, թե գնում են դեպի Արևմուտք։ Ու բնական է, որ դրանով գրգռում են Ռուսաստանին, որը ինչ-որ պահի կարող է կոշտ գործողություններ ձեռնարկել։

Արդյունքում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական բախումը դառնում է հավանական։ Բայց Հայաստանի պարագան առանձնահատուկ է նրանով, որ այդ պայքարին կարող են միանալ նաև Իրանն ու Թուրքիան, որոնց շահերը Հայաստանի հարցում բախվում են։ Դրա համար էլ Թուրքիան ձգտում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը դեմ է հանդես գալիս այդ միջանցքի գաղափարին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Իրանը ցույց է տալիս, որ հարկ եղած դեպքում պատրաստ է անգամ գործողություններ ձեռնարկել, ինչպես, օրինակ՝ վերջերս հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակման համար պատժելու նպատակով։

Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանի միջոցով ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում ու նպատակ է հետապնդում ամբողջ տարածաշրջանը գցել իր ազդեցության տակ։ Իսկ եթե Թուրքիան հաստատվում է մեր տարածաշրջանում, ապա դա նշանակում է, որ հետագայում հիմքեր կարող են ստեղծվել Իրանի քայքայման համար՝ առաջ մղելով «Իրանական Ադրբեջանի» անջատման հարցը։ Այսինքն՝ Հայաստանի հարցում վառոդի տակառն ուղղակի պատրաստ է, իսկ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են լուցկին այդ տակառին մոտեցնելու համար։ Եվ եթե Ուկրաինայի հարցում միայն Ռուսաստանն ու հավաքական Արևմուտքն են բախվում, ու ահռելի ավերածություններ են տեղի ունենում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի դեպքում, երբ բախում տեղի ունենա միանգամից մի քանի դերակատարների ներգրավվածությամբ։

Մինչ Հայաստանի դրությունը շարունակում է բարդանալ, իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ երկրների հաջողվում է չեզոքություն պահպանել և բալանսավորված քաղաքականություն վարել՝ երկիրը զերծ պահելու անհարկի ցնցումներից։

Օրինակ՝ հարևան Վրաստանը, աչքի առաջ ունենալով 2008 թվականին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմի փորձը, ձգտում է հնարավորինս հավասարակշռություն պահպանել։ Թբիլիսին Արևմուտքի հետ կապերը չի խզում, սակայն և չի մտնում Արևմուտքի ամբողջական ազդեցության դաշտ, որի արդյունքում կարող է գրգռել Ռուսաստանին։ Այս համատեքստում էլ Վրաստանը նույնիսկ հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության բանակցություններից։ Մյուս կողմից էլ՝ Թբիլիսին շարունակում է զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, սակայն կտրուկ շրջադարձ չի կատարում դեպի Մոսկվա, որպեսզի չգրգռի Արևմուտքին։

Երեկ էլ Վրաստանի վարչապետը հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին և կրկնել է նարատիվը՝ կապված հասարակական կազմակերպությունների միջոցով Վրաստանում հեղափոխության փորձ անցկացնելու մասին: Նման օրինակներ էլի կարելի է բերել: Սակայն այս դեպքում առաջնայինն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարողանան օրինակ վերցնել, այլ ոչ թե թշնամանալ ռազմավարական դաշնակցի հետ ու երկիրը ներքաշել ներքաղաքական բախման կիզակետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան