Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ» Կհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ» Կարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ» «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»


Շվեդիա - Հայաստան. Հերթական ուժեղ մրցակցին անակնկալի բերելու սպասումով (ֆոտո)

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ ոչ ոքիից 4 օր անց ընկերական հանդիպում կանցկացնի նաև Եվրո-2020-ին պատրաստվող Շվեդիայի հավաքականի հետ։ Համեմատելով հայկական թիմի նախորդ ու առաջիկա մրցակիցներին՝ կարելի է ասել, որ եթե Շվեդիայի հավաքականն այս պահին խաղամակարդակով չի գերազանցում խորվաթներին, ապա, միանշանակ, չի էլ զիջում Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմին:

Անծանոթ մրցակիցները

Հայաստանի և Շվեդիայի հավաքականները նախկինում երբեք չեն հանդիպել։ Շվեդիայի հավաքականը պատրաստվում է հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շարունակում է փորձարկումները 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերին կայանալիք հանդիպումներից առաջ։ Խորվաթիայի հավաքականի հետ 4 օր առաջ տեղի ունեցած խաղում Կապառոսը խաղալու հնարավորություն տվեց մի քանի նորեկների ու քիչ խաղաժամանակ ունեցող խաղացողների։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսում հայտնեց, որ այսօր խաղադաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստները, որոնք չեն խաղացել Խորվաթիայի դեմ, այսինքն՝ այս անգամ ևս իմպրովիզների պակաս չի զգացվի իսպանացի մասնագետի կողմից։

Իհարկե, Շվեդիայի հավաքականի հետ Ստոկհոլմում խաղալն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն Խորվաթիայի դեմ նախորդ հանդիպման արդյունքն ու Եվրո-2020-ին պատրաստվող թիմերի՝ վերջին ընկերական խաղերում ցուցադրած խաղը Հայաստանի հավաքականի համար ստեղծում է բոլոր նախադրյալները, որ հերթական ուժեղ մրցակցին անակնկալի բերելն ամենևենին իրատեսական է: Եվրոպայի առաջնության նախաշեմին առաջատար հավաքականները կարծես խնայում են ուժերը, չեն ցուցադրում իրենց ամբողջ ներուժն ու փորձում խուսափել վնասվածքներից։

Նախորդ խաղերը

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մարտին հաղթել է Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2։0) ու Ռումինիայի (3։2) հավաքականներին, իսկ Շվեդիայի թիմն ուժեղ է գտնվել Վրաստանից (1։0) ու Կոսովոյից (3։0)։ Մարտին Շվեդիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել նաև էստոնացիների հետ՝ հաղթելով նվազագույն հաշվով։ Յանե Անդերսոնի գլխավորած թիմը նախորդ հանդիպումն անցկացրել է մայիսի 29-ին։ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում տեղի ունեցած ընկերական խաղում մրցակիցն էր Ֆինլանդիայի հավաքականը, որը պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հայաստանի հավաքականը նախորդ ընկերական հանդիպումը հունիսի 1-ին անցկացրել է Խորվաթիայի հավաքականի հետ և հասել ոչ ոքի արդյունքի։ Եթե առաջին խաղակեսում խորվաթների առավելությունն ակնհայտ էր, ապա ընդմիջումից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը զգալիորեն ավելացրեց և կարողացավ խուսափել պարտությունից՝ 1։1։

Առանց Զլատան Իբրահիմովիչի մնացած մրցակիցը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Շվեդիայի հավաքականը զբաղեցնում է 18-րդ տեղը (Հայաստանը 90-րդն է)։ 2016 թվականից Շվեդիայի հավաքականը գլխավորում է 58-ամյա շվեդ մասնագետ Յանե Անդերսոնը, որը ազգային թիմին միանալուց առաջ աշխատել է միայն շվեդական ակումբներում։ Այս ընկերական խաղերով Շվեդիայի թիմը պատրաստվում է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարին, որի խմբային փուլում կմրցի Իսպանիայի, Լեհաստանի ու Սլովակիայի հավաքականների հետ։

Հատկանշական է, որ Յանե Անդերսոնը Հայաստանի դեմ խաղի մեկնարկային կազմը հրապարակել էր հանդիպումից մեկ օր առաջ։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդես կգան Ռոբին Օլսենը («Էվերտոն»), Միկայել Լուստիգը (ԱԻԿ), Մարկուս Դանիելսոնը («Դոլյան Իֆան»), Վիկտոր Լինդելյոֆը («Մանչսթեր Յունայթեդ»), Պիեր Բենգտսոնը («Վայլե»), Սեբաստիան Լարսոնը (ԱԻԿ), Ալբին Էկդալը («Սամպդորիա»), Կրիստոֆեր Օլսոնը («Կրասնոդար»), Էմիլ Ֆորսբերգը («Լայպցիգ»), Ալեքսանդր Իսակը («Ռեալ Սոսյեդադ»), Դեյան Կուլուշևսկին («Յուվենտուս»)։

Իտալական «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս տարվա մարտին մոտ 5 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Շվեդիայի հավաքական, որպեսզի մասնակցի Եվրո-2020-ին, սակայն վերջերս վնասվածք ստացավ և չի օգնի ազգային թիմին։ Ասել, թե Իբրահիմովիչն ինչ դերակատարում կարող էր ունենալ սկանդինավյան թիմում, կստացվի ոչինչ չասել։ Նախկինում հարձակվողը Շվեդիայի հավաքականում հանդես էր եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Ծանոթ մրցավայրը

Հանդիպումը տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում, որը ֆուտբոլային խաղերին հյուրընկալում է 50 հազար հանդիսական։ Մայիսի 29-ին այս ստադիոնում տեղի ունեցած Շվեդիա – Ֆինլանդիա ընկերական հանդիպումն անցկացվել է առանց հանդիսականների, և սպասվում է, որ այս խաղը ևս կանցնի դատարկ տրիբունաների ներքո։

2017 թվականին «Ֆրենդս Արենայում» տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթել էր հոլանդական «Այաքսին»։ Այդ խաղում անգլիական ակումբի գոլերից մեկը խփել էր այժմ իտալական «Ռոմայում» հանդես եկող 32-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքականի այս հավաքին։

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Շվեդիայի հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.22 գործակցով։ Հայկական թիմի հաղթանակը ստացել է 11.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5։75։

Ընկերական հանդիպում

Շվեդիա - Հայաստան՝ 22։45 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Մատիաս Գեստրանիուս (Ֆինլանդիա)

Ֆոտո՝ ՀՖՖ

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՄանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԵրբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Կհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ»Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով