Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ» Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ» «Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ» Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ» «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ» Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»


Երբ երկիրն ապրում է «լինող բանը կլինի» վտանգավոր տրամաբանության մեջ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն անգամ, երբ հարցազրույցներ պատրաստելու նպատակով զանգահարում կամ հանդիպում եմ մշակույթի գործչի, մտավորականի, տարբեր ոլորտների փորձագետների և հարցեր ուղղում նրանց, առաջին մեծագույն ցանկությունս գիտե՞ք որն է՝ ուր որ է զրուցակիցս կասի, որ, չնայած ամեն ինչին, բազմաթիվ փորձություններին, պատերազմ կոչված արհավիրքին, այս մի լավ իրադարձությունն է տեղի ունեցել, ինչ-որ մի կարևոր հարցի վերջապես լուծում է տրվել: Բանաստեղծի հետ զրույցը գուցե այլ ուղղությամբ գնա, ասի՝ գիտես, շուտով գրքիս շնորհանդեսն է, հրավիրում եմ, նկարիչն էլ ուրախությամբ տեղեկացնի, որ միջազգային նկարչական սիմպոզիումի է մասնակցում, հայրենական ապրանք արտադրողն էլ ասի, որ շուտով հայկական բրենդը հասանելի կլինի նաև արտերկրում: Բայց ոչ:

Մեր երկիրը շարունակում է դոփել նույն տեղում, նույն անհայտության մեջ, քրեական տարաբնույթ գործերի խելահեղ շրջապտույտում, ավելի հաճախ իրականությունից անասել ի կտրված, վարդագույն ակնոցներով: Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարում է, որ «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»:

«Ոչ պաշտոնական աղբյուրներ» բառակապակցության մեջ մի տեսակ երկմտանք կա, իսկ ի՞նչ է՝ մեր համապատասխան կառույցներն այլևս չե՞ն գործում, թե՞ միայն զբաղված են ներքին հարցերով: Ի՞նչ «ոչ պաշտոնական աղբյուրներ» պետական մակարդակով, ձե՞ռք եք առնում: Հասկանալի է, որ պաշտոնատար անձը գուցե ուղիղ չի հայտարարի նոր պատերազմի հնարավորության մասին, բայց այդպես չի կարող արտահայտվել երկրի՝ ոչ բարով փաստացի ղեկավարը: Այդ մակարդակով բոլորս էլ տեսնում ենք, որ «վիճակը վիճակ չէ». Երասխի ուղղությամբ կրակոցները, Շուշիից արձակված կրակահերթը, Սյունիքում և Գեղարքունիքում թշնամու կողմից պարբերաբար իրականացվող հրաձգությունները կամ էլ անասնագողությունը: Իսկ ինչպե՞ս ենք մենք արձագանքում այս լուրերին: Գրեթե անտարբեր ենք: Մեկ-երկուսը ստատուս կգրեն, մեկը խոհանոցում անեծքների տարափ կտեղա, երրորդն էլ կասի, որ «երկիրը երկիր չի», գնալու ժամանակն է: Ու վերջ: Մեր հասարակությունն էլ կարծես խորը թմբիրի մեջ լինի, առաջ պատերազմ բառը լսելիս անգամ մարդիկ վեր էին թռչում տեղներից, իսկ հիմա... հիմա՝ «լինող բանը կլինի» արտահայտության տրամաբանության մեջ անգամ երկիրն է կառավարվում, ո՞ւր մնաց, թե հասարակությունն ավելի հեռատես ու գիտակից դառնա:

Գուցե սա պարտության հետևանքն է, գուցե «մենք իրոք մահացել ենք, բայց ինքներս էլ տեղյակ չենք այդ մասին», գուցե… Այս ամենը մի կողմ դրած, հրեշտակի թևեր հագած՝ շատերը պատերազմ կոչվող արհավիրքից հետո անգամ խոսում են «ոչ բարով հարևանների» հետ հաշտության, հարաբերությունների հաստատման ու կարգավորման մասին: Մենք նման ենք «Չարի վերջի» մայր կկվին, որ հերթով իր ձագերին զիջում է աղվեսին՝ առանց պայքարի, առանց կռվի, առանց խոսքի: Հիմա, առավել քան երբևէ, մենք կկու ենք, որ միայն տալիս է, որ թույլ է տալիս, որ թշնամին շարունակի մնալ իր երկրի սուվերեն տարածքում, որ սահմանագծում անի սեփական քարտեզներով, աղվեսն էլ ասում է՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է», Երևանը, Սևանն ու Զանգեզուրն իմն են: Մենք մի պահ ընդդիմանում ենք, հետո ցած իջեցնում մյուս կկվին՝ երկրորդ, հետո երրորդ ձագին փրկելու համար:

Չէ, փրկելու համար չէ, փրկելու իմիտացիա ստեղծելու համար, ինչպես հայտնի հայտարարությունը՝ 30.000 զինվորի կյանքը փրկելու մասին: Իսկ մեր իրականության մեջ, կարծես թե, չկա այն խորամանկ ագռավը, որ ճար կանի, մեզ աղվեսից կփրկի, որովհետև այդպես էլ չսովորեցինք, որ մեզ փրկողը մենք ենք: Կյանքը ստիպում է առաջ ընթանալ: Բայց մենք, ավաղ, փորձում ենք առաջ գնալ՝ առանց ներկան հասկանալու: Մենք դասեր չենք քաղում ո՛չ որպես պետություն, ո՛չ որպես հասարակություն: Չենք սովորում մեր սխալներից ու շարունակում ենք աստվածացնել նրանց, ովքեր «քաջնազարների» նման բազմեցին պաշտոններին ու մեզ համոզեցին, որ մենք «ձախորդ փանոսներն ենք», որ մեզ տարիներ շարունակ թալանել են, իսկ իրենց՝ մեր փրկիչներին, «նախկիններն» օր ու արև չեն տալիս, չեն թողնում աշխատել: Իրենք մարդկանց հետ խոսում են փաստեր հրապարակելով՝ 10-ը, 100-ը:

Կուզեք՝ 1000 փաստ հրապարակեք «նոր Հայաստան» կոչվող միֆի մասին, միևնույնն է՝ ձեր «հպարտ» քաղաքացին օրեցօր ավելի վատ սոցիալական պայմաններում է հայտնվում, և դրա մեղավորը համաճարակն ու պատերազմը չեն, այլ ձեր անբարեխիղճ կառավարումը, ապաշնորհ պաշտոնյաները, որոնք մեծամասամբ զբաղված են սեփական ֆինանսական դրությունը բարելավելու գործով, ձեր պոպուլիզմով լեցուն ճառերը: Մենք չենք ասում, որ նախկինում կամ հիմա մեր իրականության մեջ «բարիկենդաններ» չկան, որոնք խաբեությամբ պետությունից ու քաղաքացուց «եղ ու բրինձ» են թռցնում, բայց քանիսի՞ «թաթիկները կտրեցիք»: Այս հարցի պատասխանն ընթերցողն ինքն իր մեջ կտա: Երեք տարուց ավելի ճառ ասացիք, բայց զանգն այդպես էլ չկախեցիք:

Մեր իրականության լավագույն արտացոլումը մեր հեքիաթներն են և առհասարակ մեր գրականությունը: Ցանկացած հարցի պատասխան կարելի է գտնել գրականության մեջ: Ստեղծագործությունները, որոնք գրված են տարիներ առաջ, պատմում են մեր ներկայի, մարդկանց վարք ու բարքի մասին: Իսկ մենք, մենք էլ մնում ենք սպասելով, թե երբ Փոքր Մհերը դուրս կգա Ագռավաքարից: Կարևորը՝ ուշ չլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիՄենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն«Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները«Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաԱսա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համըՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՄոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանում«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից ենԱյսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի մեկ առաջնային հարց՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը. Մհեր ԱվետիսյանԻնչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանի քարոզարշավը Այգեշատ համայնքում. ՈւղիղԱնկլավների վերադարձի մասին. Հրայր ԿամենդատյանՀուլիսի մեկից փարոսի հաշվարկի կարգը փոխվում է. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում պաշտոնյաներն «արդարացնում» են իրենց միլիոնավոր պարգևավճարները․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԳլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին Ինչպե՞ս ի հայտ եկավ եկեղեցական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանումներ, օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Ահա թե ինչու պետք է քվեարկեք 3-ի օգտին