Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ» Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ» «Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ» Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ» «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ» Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»


Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում

Քաղաքական

Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման և քրեական արդարադատությանն առնչվող այլ ոլորտներում գործնականում դրսևորվող հիմնախնդիրների լուծմանը միտված օրենսդրության կատարելագործման նախաձեռնողական քաղաքականությունը՝ Կառավարությանը ներկայացնելով դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկություններ:

Մասնավորապես, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակներում  ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության է ենթարկվել անազատության հետ չկապված պատժի դատապարտված անձանց վարքագծի նկատմամբ իրականացվող վերահսկողության ոլորտը:

Պարզվել է, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն սահմանում անազատության հետ չկապված պատժի դատապարտված, սակայն պատժի կրումից խուսափելու պատճառով հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու պարագայում այդ մասին դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ պրոբացիոն ծառայությանը հայտնելու պարտականություն: Այդ պատճառով լինում են դեպքեր, երբ հետախուզվող անձն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվում է, ներկայացվում է դատարան, սակայն պրոբացիոն ծառայությունը դատապարտյալին հայտնաբերելուց մնում է անտեղյակ։

Այսինքն, հայտնաբերվելուց կամ դատարան ներկայացվելուց հետո դատապարտյալը կարող է չներկայանալ այդ ծառայություն, իսկ վերջինս դատապարտյալին հայտաբերելու վերաբերյալ տեղեկություններ չունենալու արդյունքում չի ձեռնարկում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համապատասխան միջոցները։ Այլ կերպ ասած՝ օրենսդրական բացի պատճառով առաջանում է իրական ռիսկ, որ դատապարտյալի վարքագիծը կարող է տևական ժամանակ դուրս մնալ պրոբացիոն ծառայության տեսադաշտից, ինչը վտանգում է պատժի նպատակների իրականացման գործընթացը:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434.1-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ: Խնդիր է հարուցում նաև այն հանգամանքը, որ օրենսդիրն այս հոդվածում հստակ նշել է «պատիժ» բառը, մինչդեռ վերահսկողությունը պատիժ չի հանդիսանում:

Ելնելով այս խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածում լրացումներ կատարելու օրենքի նախագծի առաջարկություն, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվող լրացման համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, պարտավոր է վերջինիս ներկայացնել պրոբացիոն ծառայությանը՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին:

Այդ կերպ կապահովվի ոչ միայն հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու վերաբերյալ պրոբացիոն ծառայության տեղեկացվածությունը, այլ նաև վերջինս հնարավորություն կստանա լիարժեք կատարելու դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողության իր պարտականությունները:

Բացի այդ, առաջարկվել է սահմանել, որ դատարանն իրավունք ունի հետախուզում հայտարարելու ոչ միայն պատժի կրումից, այլ նաև վերահսկողությունից խուսափող դատապարտյալի նկատմամբ, ինչով կվերանա նաև օրենքի եզրույթներից բխող մեկնաբանելիության խնդիրը

Ծառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԳլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին Ինչպե՞ս ի հայտ եկավ եկեղեցական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանումներ, օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Ահա թե ինչու պետք է քվեարկեք 3-ի օգտինՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերԵվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Քարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան Ռեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Հայաստանը նորից ուժեղ է լինելու Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»«Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է. Գագիկ Մինասյան«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»«Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան Աբրահամյան«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանԳվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԺողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՈրպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն ՄարուքյանՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի անվտանգությունը վեր է ամեն ինչից․ պատասխան Փաշինյանի հայտարարություններին․ Իվետա Տոնոյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ իրազեկումն ու հանրահավաքն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ «ՀայաՔվե»-ն ևս այնտեղ էրԿրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումները