Երևան, 22.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը


Փաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը.168.am

Քաղաքական

168.am-ի տեղեկություններով՝ 2018 թվականի ամռանը, երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել «թավշյա հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանին առաջարկ է արվել՝ կազմակերպել Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան, և այդ մասին Փաշինյանին փոխանցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, իսկ Փաշինյանն ասել է, որ ժողովրդի մի մասն իր այդ քայլը վատ կընդունի՝ նկատելով, թե «դրանից հետո իրեն ի՞նչ կասեն»։

«Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու ջատագովներից էր, պարզվում է, իշխանության գալուց հետո մերժել է ՀՀ առաջին նախագահի այդ առաջարկը:

168.am-ը կապ հաստատեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, նա մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց մեր տեղեկությունը, միայն մեկ ճշգրտում անելով, Փաշինյանի մոտ այդ հարցն ինքը չի բարձրացրել։ Իսկ ո՞ւմ կողմից է բարձրացվել, հարցրեցինք․

«Առաջին նախագահի կողմից։ Դա ամենասկզբներում էր, երբ այս իշխանությունները նոր էին եկել»։

Զուրաբյանին հարցրեցինք՝ ի՞նչ արձագանք է տվել Նիկոլ Փաշինյանը․

«Արձագա՞նք։ Մեզ որևէ արձագանք չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է արդյունքը»։

Դիտարկմանը, որ արդյունքը տեսանք, սակայն ուզում ենք իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, Զուրաբյանն այսպես պատասխանեց

«Դա արդեն լիովին անիմաստ է դարձնում որևէ արձագանքի վերլուծությունը, որովհետև պատասխանն ինքնին ակնհայտ է»։

Իսկ թե այդ քննարկումը երբ և որտեղ է եղել, Զուրաբյանն ասաց, որ Առաջին նախագահն ընդամենը մեկ անգամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և հենց այդ ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին ասել է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանն ընդունել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և դրանից հետո հայտարարում էր, որ հանդիպման ընթացքում քննարկել են միայն Արցախին վերաբերող հարցեր, և, որ անդրադարձ չի եղել ներքաղաքական հարցերին, հենց այդ օրն է ՀՀ առաջին նախագահը նրան առաջարկ արել Վանո Սիրադեղյանի վերադարձը կազմակերպելու մասին։ Ի դեպ, 2018-ին նաև ստորագրահավաք-շարժում էր սկսվել Վանո Սիրադեղյանի վերադարձի առնչությամբ, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել լրագրողները՝ եթե ինքը դառնա վարչապետ, երաշխավորո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, Փաշինյանը պատասխանել էր. «Ես չեմ կարող կոնկրետ անձանց, կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»։

Իսկ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Լևոն Զուրաբյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ մինչև այս պահը Կառավարությունից որևէ արձագանք չի եղել»,- հայտնում է աղբյուրը:

Ուժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանԱյսօրվա զառանցանքը․ ինչ են պատրաստվում զիջել․ Հրայր ԿամենդատյանՀաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված և ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա. Էդմոն Մարուքյան Մայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումԱնկեղծ շփում, իրական վերաբերմունք․ Նարեկ ԿարապետյանՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղՀզոր հայրենիք հնարավոր է կառուցել ուժեղ կրթությամբ․ Ատոմ ՄխիթարյանՎերջին դաս, նոր փուլ կյանքում․ ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք ունենալ հունիսի 7-ից հետո․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ անհետացավ Արարատը․ «Ուժեղ Հայաստան»«Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով Ես միշտ եղել եմ Հայաստանի կողքին․ Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանի էմոցիոնալ ողջույնը Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչներինԵրևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՍովորիր խաղալով․ ֆինանսական գրագիտության խաղերի շարք Idram-ի, IDBank-ի և «Նովոստի-Արմենիա»-ի հետՄեր խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է․ Սամվել ԿարապետյանՓորձելու են զենքերով ժողովրդին մոլորեցնել. Էդմոն Մարուքյանի և Փաշոյանի փոդքասթը՝ ՍարդարապատումԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԸնդիմությունը հաղթելու է իշխանությանը․ ԿարապետյանԹող Ալիևի անունով երդվի, որ ինքը երաշխավորում է ադրբեջանցիների՝ Հայաստանում չհայտնվելը․ ԿարապետյանԺամկետային ծառայությունը դարձնելու ենք մեկ տարի․Սամվել ԿարապետյանՆա փոքրիկ ստախոս է․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Մալաթիա-Սեբաստիայում․ ուղիղ Ափսոս են էս երեխեքը, որ ձեր նմանների ձեռքի տակ են մեծանում․ Աննա ԿոստանյանԳազի գնի խոստումներ ու տնտեսության խեղդումը․ հերթական հակասությունը իշխանության կողմից․ Հրայր ԿամենդատյանԱյսօր վերջին զանգ է, և մեր շրջանավարտներին շնորհավորելու ամենալավ ձևը մեր ապրելու ոճն է. Մհեր ԱվետիսյանՇնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը. Նաիրի Սարգսյան Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Մասնակցի՛ր և քվեարկի՛ր, որ Հայաստանը լինի ուժեղ Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. ՄարուքյանԱրևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ միավորվե՛նք, հզորանա՛նք և արարե՛նք Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբՀՃԿ ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումը«Համահայկական ճակատ»-ի ուղերձը` Կոմանդոսի ծննդյան կապակցությամբԱյս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի Սարգսյան