Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ» Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ» «Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ» Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ» «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ» Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ» Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ» Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»


Ինչպես ճարտարագիտությունը կարող է աջակցել գիտության տարբեր ճյուղերին. քննարկումներ «Ինժեներական շաբաթ 2021»-ի շրջանակներում

Հասարակություն
Հոկտեմբերի 21-ից 25-ն անցկացվում է «Հայաստան-ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը։ Մեկ շաբաթվա ընթացքում ինժեներական համայնքը ներկայացնում է իր նվաճումները տարբեր ոլորտներում՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, կիսահաղորդչային արդյունաբերություն, էլեկտրոնիկա, բարձր տեխնոլոգիական արտադրություն, կենսաբժշկական սարքերի արդյունաբերություն, ավիատիեզերական արդյունաբերություն, կիբեռանվտանգություն, կրթական տեխնոլոգիաներ, գիտություն և այլն։

Ինժեներական շաբաթվա 3-րդ օրվա՝ հոկտեմբերի 23-ի միջոցառումներն ընթացան Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ուշագրավ է, որ է «Հայաստան-ինժեներական շաբաթ» ծրագիրը հինգ տարի առաջ մեկնարկել էր հենց Վանաձորում, իսկ Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի մեկնարկով խնդիր դրվեց նաև Տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի օրինակով երկրում զարգացնել նաև ճարտարագիտական ուղղությունը։

Վանաձորում անցկացված մի շարք մասնագիտական քննարկումների թվում առանձին անդրադարձ եղավ «Գիտություն» թեմային։ Պանելային այս քննարկումը վարում էր «Զիմաստ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Մարիամ Դավթյանը։ Քննարկման շրջանակում համախմբվել էին Հայաստանի չորս առաջատար բուհերի ներկայացուցիչներ՝ Արամ Միքայելյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), Կոնստանտին Ենկոյանը (Երևանի պետական բժշկական համալսարան), Հովիկ Փանոսյանը (Երևանի պետական համալսարան), Աշխեն Հովհաննիսյանը (Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան)։ Նրանց միացել էր նաև միջազգային մասնավոր ընկերության՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն-Հայաստանի նորարությունների և համագործակցությունների գծով պատասխանատու Օֆելյա Սարգսյանը:

Հրավիրված հեղինակավոր մասնագետները, ներկայացնելով իրենց ոլորտները՝ կենսաբանություն, քիմիա, կենսաբժշկություն և այլն, խոսեցին ինժեներական ոլորտի հետ ներկայացվող ուղղությունների առնչությունների մասին։
ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը տեղեկացրեց, որ ծրագրում են Հայաստանում ստեղծել ուղեղի գերազանցության կենտրոն, և իրենց գլոբալ գիտական հավակնությունն է համաշխարհային գիտական քարտեզում լինել կարևոր մի կետ։ Մասնագետը շեշտեց, որ այս աշխատանքներում իրենց տեղն ունեն նաև ինժեներները, մասնավորապես՝ ուղեղի ուսումնասիրման համար անհրաժեշտ են այնպիսի գործիքներ, որոնք կկարողանան առավելագույն ճշգրտությամբ գնահատել այս կամ այն հիվանդության ժամանակ ուղեղի այս կամ այն կառույցի աշխատանքը։

Հայ-ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աշխեն Հովհաննիսյանը խոսեց Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ նանոտեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում դեռ լաբորատոր փորձարկումներից դուրս չի եկել, սակայն կարևոր է լաբորատոր փուլից անցում կատարել արտադրության, իսկ դրա համար անհրաժեշտ է գիտնականներին աջակցող ինժեներական թիմ, որպեսզի վերջիններս, ծանոթանալով առաջարկվող գործիքակազմին, տան համապատասխան լուծումներ։

ԵՊՀ մանրէաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը զբաղվում է մանրէաբանությամբ և կենսատեխնոլոգիայով։ Մանրէաբանությունն իր դրսևորումն ունի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կենսատեխնոլոգիայի։ Գիտնականը նկատում է, որ «կենսատեխնոլոգիա» բառն արդեն իսկ հուշում է, թե այն ինչպես կարող է կապվել տեխնոլոգիաների և ինժեներության հետ։ «Մեր խմբի առջև խնդիր է դրված ստանալ, կենսահեն և կենսաքայքայվող պլաստիկներ։ Աշխարհն արագ անցնում է կենսապոլիմերների օգտագործման, որոնք անվտանգ են բնության, առողջության համար։ Այն մեծ հեռանկար ունի, և կարևոր է այս ոլորտի զարգացումը մեր երկրում»,- ասաց գիտնականը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական քիմիկատների ստացում և որակի վերահսկում բազային լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը տեղեկացնում է, որ 2012թ. ստեղծված լաբորատորիան զբաղված է ժամանակակից գյուղատնտեսության, բուսաբուծության, անասնաբուժության, սննդամթերի վերամշակման տեխնոլոգիաներում պահանջարկված անվտանգ նյութերի արտադրությամբ։ Պարոն Մելիքյանը խոսեց գյուղատնտեսության ոլորտում ԱԹՍ-ների կիրառության մասին։ Դրանք վերահսկում են, ախտորոշում բերքը, ցանքատարածքների իրավիճակը, իրականացնում են վարակների ժամանակին տեղորոշում, դրանց հետ արդյունավետ պայքարի ձևերի օգտագործում։ Այնպես որ՝ ինժեներական լուծումները կարևոր դեր կարող են խաղալ յուրաքանչյուր բնագավառում, ուստի առաջնային է տարբեր ոլորտների և ճարտարագետների երկխոսությունը։

Հայաստանում գիտական ոլորտի զարգացման ուղղությամբ այսօր լուրջ ներդրումներ է կատարում PMI Science-ը։ PMI Science-ի ներկայացուցիչ Օֆելյա Սարգսյանը, նշելով, որ սերտորեն համագործակցում են գիտական համայնքի հետ, նկատում է, որ շահագրգռված են, որպեսզի համայնքն ու գիտական աշխատանքներն ունենան շարունակական զարգացում։ PMI Science-ի աջակցությամբ այս համատեքստում իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ Հայաստանում մեկնարկում է Գիտական ինկուբացիոն ծրագիրը, որն իր բնույթով բացառիկ է. այլ երկրներում նման օրինակներ շատ դժվար է գտնել։ «Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում մեր կողքին կանգնած է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Դա բացառիկ հարթակ է, որը բաց կլինի ոչ միայն համալսարանների գիտական համայնքի, այլև մասնավոր հատվածի համար։ Այստեղ կկարողանանք համախմբել գիտական ներուժը կոնկրետ խնդիրների շուրջ։ Հույս ունենք, որ սա կլինի նաև սկիզբ՝ հասկանալու համար, թե ինչպես է ընթանում միջդիսցիպլինար համագործակցությունը»,- նշեց Օֆելյա Սարգսյանը։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք այլ հարցերի, մասնավորապես, արծարծվեց այն թեման, թե ինչպես գիտական ներուժն ապակենտրոնացնել։ Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում գործող բուհական հաստատություններում ուսանողներին տրվեն ոչ միայն ունակություններ, այլև ստեղծվի կապ կրթության և գիտության միջև, մարզային բուհերի երիտասարդ մասնագետների համար կառուցվի գիտական գրավիչ միջավայր։ Ընդ որում, շեշտվեց, որ այստեղ խնդիրն այնքան էլ գումարը չէ, քանի որ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում հնարավոր է գտնել անհրաժեշտ գումար՝ համապատասխան գիտական խնդիրներ լուծելու համար։ Ներկաները կարևորեցին ինտելեկտուալ ներուժը մարզերում պահելու խնդիրը, հակառակ դեպքում, այն կարտագաղթի Երևան, այնուհետև՝ այլ երկրներ։ Խոսնակներն այս խնդրի լուծման համար առանձնացրին մի շարք գործիքներ, մասնավորապես, առաջարկ եղավ մարզերում ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ, զարգացնել լոգիստիկ կապը մայրաքաղաքի և մարզերի միջև, հարստացնել առցանց դասավանդման գործիքները և այլն։

«Հայաստան-ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։

Հոկտեմբերի 23-ին Ինժեներական շաբաթվա շրջանակում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված հանդիպման մանրամասներին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=1bFkT_5OdUs։
 
 
 
 
Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիՄենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն«Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները«Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաԱսա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համըՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՄոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանում«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից ենԱյսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի մեկ առաջնային հարց՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը. Մհեր ԱվետիսյանԻնչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանի քարոզարշավը Այգեշատ համայնքում. ՈւղիղԱնկլավների վերադարձի մասին. Հրայր ԿամենդատյանՀուլիսի մեկից փարոսի հաշվարկի կարգը փոխվում է. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում պաշտոնյաներն «արդարացնում» են իրենց միլիոնավոր պարգևավճարները․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԳլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին Ինչպե՞ս ի հայտ եկավ եկեղեցական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանումներ, օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Գիտնականները ստեղծել են փայտե «արևային մարտկոցներ», որոնք աշխատում են 24/7 ռեժիմով Ահա թե ինչու պետք է քվեարկեք 3-ի օգտինՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերԵվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Քարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան