«Նման են, ինչպես ջրի երկու կաթիլ». «Gucci»-ի հայ մոդելը՝ մայրիկի կրկնօրինակն է. լուսանկարներ
LifestyleՄասնագիտությամբ նկարչուհի Արմինե Հարությունյանը հանրությանը հայտնի դարձավ որպես «Gucci»-ի հայ մոդել:
Արմինեի ոչ ստանդարտ արտաքինը հանրության ստվար զանգվածի կողմից արժանացավ քննադատության, սակայն դա չխանգարեց հայուհուն օրեցոր ավելի կատարելագործվել և ներկայանալ նոր կերպարներով:
Գեղեցկության մասին չափանիշներն անսահման են: Մարդիկ տարբեր են և տարբեր է նաև գեղեցկության ընկալումը նրանց կողմից:
Orer.am-ը նկատել է, որ Արմինեն բավականին ակտիվ է սոցիալական հարթակում:
Նա ինստագրամի սթորի հատվածում այս անգամ իր մայրիկի՝ Իզաբելլայի լուսանկարներն է հրապարակել:
Լուսանկարներում պարզ երևում է, թե Արմինեն ում է նման արտաքնապես:
Մայր և դուստր ջրի 2 կաթիլի պես նման են միմյանց և տարբերվում են, թե՛ իրենց արտաքինով, թե՛ նրբաճաշակ ոճով: