«Ընտանիքի ծառն ու իր քաղցր պտուղները». Ավո Ադամյանի գեղեցիկ ընտանիքը
LifestyleՍիրված երգիչ Ավո Ադամյանը երգել սկսել է 8 տարեկանից: Ավոն ավարտել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը, մասնագիտությամբ օպերետային դերասան է:
Նա հանրության շրջանում ավելի հայտնի դարձավ, երբ նկարահանվեց «Խաբկանք» հեռուստասերիալում:
Հարցազրույցներից մեկում Ավոն նշել է. «Ամեն անգամ, երբ իմ ելույթից առաջ որևէ հայտնի, հզոր երգիչ է բեմ դուրս եկել, նրան շատ ջերմ են դիմավորել, մտածել եմ` գուցե ինձ այդպես չծափահարեն, բայց չեմ հիասթափվի դրանից: Հնարավոր է, որ ինձ նաև չճանաչեն, ես միշտ պատրաստ եմ եղել դրան, որպեսզի չհիասթափվեմ»:
Սակայն կարճ ժամանակում նա դարձավ հանրության կողմից ամենասիրված և պահանջված երգիչներից մեկը:
Orer.am-ը նկատել է, որ Ավոն ինստագրամի իր էջում հաճախ է կիսվում ընտանեկան լուսանկարներով և նշում է, որ չի խուսափում խոսել իր ընտանիքի մասին, թող խուսափեն նրանք, ովքեր այնպիսի ընտանիք ունեն, որն ի ցույց դնելու հարմար չէ:
Շարունակությունը՝ տեսանյութում