Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀասարակությունՄարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: