Ամերիկացի նավաստին փրկվել Է 66 օր բաց ծովում մնալուց հետո
ՀասարակությունԲեռնարկղեր փոխադրող գերմանական նավը փրկել Է ամերիկացի Լուիս Ջորդանին, որն Ատլանտյան օվկիանոսում 66 օր հոսընթացով շարժվել Է անսարք նավակով, հաղորդում Է CNN-ն:
Հունվարի վերջին 37-ամյա Ջորդանն իր10-մետրանոց զբոսանավով ձկնորսության Է ուղեւորվել Հարավային Կարոլինայի ափի մոտ: Այն բանից հետո, երբ տաղամարդը չի վերադարձել տուն, հայտարարվել Է անհայտ կորած, Ջորդանի որոնումները արդյունքներ չեն տվել:
Ապրիլի 2-ին Հատերասի հրվանդանից 360 կիլոմետր հեռավորության վրա Ջորդանին նկատել Է Houston Express նավի անձնակազմը: Փրկվածին ուղղաթիռով տեղափոխել են Նորֆոլկի հիվանդանոց: Տղամարդու վիճակը բժիշկները գնահատել են բավարար, նրա մոտ հայտնաբերվել Է սոսկ ուսի վնասվածք:
Ջորդանն առաջին բանը, որ արել Է, հեռախոսով կապվել Է իր հոր՝ Ֆրենկի հետ՝ հայտնելու, որ ինքը ողջ Է: Ինչպես հայտնել են Առափնյա պահպանության ուժերի ներկայացուցիչները, ձկնորսը պատմել Է, որ ողջ Է մնացել այն բանի շնորհիվ, որ կերել Է հում ձուկ եւ խմել անձրեւաջուր:
Ֆրենկ Ջորդանը հայտարարել Է, որ այդ ամբողջ ժամանակ հավատացել Է, որ իր որդին ողջ Է: «Նա շատ ամրակազմ Է եւ ուժեղ Է ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես: Եվ նա հեռախոսով ինձ պատմեց, որ աղոթում Էր այդ ամբողջ ժամանակ, ինչն, իմ կարծիքով, շատ օգնել Է նրան»,- պատմել Է փրկվածի հայրը: