Հանրապետությունում սպասվում են կարճատև տեղումներ
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
05-06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին' հարավ-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 03-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, 05-ին կնվազի 2-3 աստիճանով: