Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 12 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով զոհվել է 2 մարդ, 11-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահատվել է 3-ը: Բացահայտվել է գողության 5, խարդախության 12, կաշառակերության 3, յուրացման և շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: