Դոլարի փոխարժեքը աճել է 68 լումայով
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 3-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.68 դրամով` կազմելով 473.05 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.39 դրամով և կազմել 514.73 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով` կազմելով 8.29 դրամ։ Բրիտանակա ն ֆունտի փոխարժեքն աճել է 1.95 դրամով և կազմել 701.06 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 3-ին կազմել է 18 հազար 178.89 դրամ, արծաթի գինը՝ 251.5 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 343.61 դրամ: