Արտաշատում «Ֆորդ Տրանզիտ»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա երկու աղջիկների
Հասարակություն«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդn ապրիլի 2-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա երկու աղջիկների և նրանց տեղափոխել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: