«Ճակատագրական քայլեր արել եմ, բայց չեմ զղջում». Մովսես Երեմյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.Դերասան Մովսես Երեմյանն, ում հաճախ հանդիպում ենք սերիալներում, երբեմն նաև ֆիլմերում, գրեթե, բոլորի մոտ տպավորվել է որպես մոդել:
Սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքը մասնագիտությամբ դերասան է, իսկ մոդելային կարիերայով զբաղվել է ամենաքիչը:
-Կարծեք թե էկրանային, ֆիլմային կյանքը Ձեզ ավելի գրավեց, քան մոդելի մասնագիտությունն, այո՞:
-Իրականում, ես մի քանի օր եմ զբաղվել մոդելի կարիերայով, այն էլ՝ Հայաստանից դուրս: Իսկ այ էկրաններին երևալն ու ֆիլմերում խաղալն իմ մասնագիտությունն է:
-Այսինքն, մասնագիտությամբ դերասա՞ն եք:
-Այո, ու հենց Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին ֆիլմում նկարահանվելու առաջին առաջարկը ստացա: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:
-Վերջերս Ձեր մասնակցությամբ սերիալն ավարտվեց, այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Առայժմ որոշել եմ գործունեությունս շարունակել պարի ասպարեզում: Առաջին մասնագիտության հարցում որոշ ժամանակ դադար կտամ:
-Էկրաններից բավական դրական էմոցիաներ եք փոխանցում: Ինչպիսի՞ն եք իրականում:
-Միշտ ժպտադեմ եմ ու մեղմ:
-Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Իմ ամենամեծ նախասիրությունը ֆուտբոլն է: Սիրում եմ և՛ խաղալ, և՛ նայել:
-Մովսես, հմայիչ երիտասարդ եք, ու, կարծեք թե, անընդհատ շրջապատված աղջիկներով:Դա Ձե՞ր ցանկությունն է, թե՞ խուսափել չեք կարողանում:
-Չէի ասի, թե անընդհատ շրջապատված եմ աղջիկներով: Բայց երբ այդ կարգավիճակում եմ հայտնվում ու նման գեղեցիկ շրջապատում, ապա դա միանշանակ լինում է իմ ցանկությամբ: Չեմ կարծում, որ աղջիկներից արժի խուսափել (ժպտում է):
-Ձեր անվան կողքին, պարբերաբար, տարբեր աղջիկների անուններ են հայտնվում, բայց կարճ ժամանակահատվածով: Չստացված հարաբերությունների մեջ ո՞ւմ կամ ինչի՞ն եք մեղադրում:
-Կարծում եմ, եթե մի բան արդեն չի ստացվել ու էլ տարբերակներ էլ չկան ինչ-որ բան փոխելու, մեղավորներ փնտրել պետք չէ…
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: