Թուրքիայում կրակ են բացել «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա
ՀասարակությունԹուրքիայի հյուսիս-արեւմուտքում անհայտ անձինք այսօր՝ ապրիլի 4-ին, զինված հարձակում են գործել «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ավտոբուսի վրա, հաղորդում է թուրքական Sabah պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Ռիզե նահանգում։ Ստամբուլյան ակումբն ուղեւորվում էր Տրապիզոն քաղաքի օդանավակայան։ Մինչ այդ տեղի էր ունեցել «Ֆեներբահչե» եւ տեղի «Ռիզեսպոր» ֆուտբոլային ակումբների հանդիպումը, որտեղ «Ֆեներբահչեն» հաղթել էր 5։1 հաշվով, հաղորդում է Lenta-ն։
Կրակոցների հետեւանքով ծանր վիրավորվել է ավտոբուսի վարորդը։ Նախնական տվյալներով, ֆուտբոլիստների շրջանում տուժածներ չկան։