Վենեսուելայում մեկ տոննա կոկաին է ընկել օդից
ՀասարակությունՎենեսուելայի Կոխեդես նահանգում աթետի ենթարկված թեթեւ շարժիչով օդանավ են հայտնաբերել։ Ենթադրաբար այն պատկանում է մեծածախ թմրադիլերներին կամ խոշոր թմրակուրիերի։ Օդանավում եղել է 863 փաթեթներում լցված կոկաին, գրում է Ultimas Noticias-ը։
Առգրավված փոշու ընդհանուր քաշը կազմել է 999 կգ։ Աղետի մասին հայտնել են տեղի բնակիչները։ Ոստիկանությունն ու ազգային գվարդիան ժամանել է դեպքի վայր։ Օդանավում գտել են երեք մարդկանց մարմիններ, հաղորդել է Վենեսուեալայի ՆԳ, արդարադատության եւ խաղաղության նախարար Նեստոր Ռեվերոլը։ Նրանց մոտ գտել են երկու արտասահմանյան անձնագիր, բջջային հեռախոսներ եւ GPS սարք, հաղորդում էLenta-ն։
Երկրի դատախազությունը քննություն է սկսել։ Ամենագլխավոր խնդիրներից մեկն է պարել, թե որտեղից են ձեռք բերել կամ պահել նման մեծ քանակի թմրանյութ։