Առատ ձյան պատճառով փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը
ՀասարակությունՀՀ տարածքում ապրիլի 5-ին` ժամը 11.30-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար