Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել» Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին


Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ հղել Տեր Հիսսւո Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կաթողիկոսի պատգամի մեջ ասված է.

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայրենիս և ի Սփյուռս,

Քրիստոսի հրաշափառ Հարության ուրախությունն է վերստին թևածում մեր հոգիներում: Բերկրում ենք յուղաբեր կանանց նման, ովքեր թափուր տեսան Փրկչի գերեզմանը և հրեշտակներից լսեցին Նրա Հարության ավետիսը: Ցնծում ենք վերնատանը հավաքված առաքյալների և Էմմավուսի ճամփորդների պես, որոնց հարուցյալ Տերը երևաց և փարատեց նրանց տարակույսներն ու տրտմությունը: Հարության լույսի շողերով այլևս լուսավորված է խավարյալ երկինքը, թոթափված են խաչելության վիշտն ու տխրությունը: Բացված է դրախտը և խորտակված է դժոխքը, պարտված է մահը և հաղթանակած՝ կյանքը:

Քրիստոս՝ Փրկիչ մեր Տերը, խաչի վրա Իր զոհագործությամբ և հրաշափառ Հարությամբ մարդկության համար դարձավ փրկության պատարագ, որ բաշխվում է ամենուր՝ հավատքով ընդունողներին: Տերունական անգին փրկագործությունը Երկնից արքայությունը ժառանգելու շնորհին է արժանացնում հավատացյալ հոգիներին, ինչպես և շարականագիրն ասում է. «Յարեաւ խաչեալն եւ յարոյց զձեզ ընդ ինքեան»:

Մեր ժողովրդի ընթացքը պատմության հոլովույթներում հաճախ եղավ նմանություն Քրիստոսին: Հաճախ չարչարանաց Գողգոթա բարձրացանք, խաչակից եղանք Տիրոջը և Նրա Հարության հավատքով հարություն առանք: Տիրոջ շնորհով մեր ժողովուրդը հաղթահարեց իր դեմ մոլեգնած դավերն ու ավերները, հալածանքներն ու կոտորածները և վառ պահեց հույսը իր վերածննդի, իր ապահով ու լուսավոր կյանքի:

Քրիստոսի Սուրբ Հարության լուսապայծառ տոնի այս հիասքանչ օրը մենք աղոթում ենք նաև Ցեղասպանության մեր նահատակների համար: Մեկ դար առաջ էր, երբ մեր ժողովրդի զավակները հայ և քրիստոնյա լինելու համար անլուր տառապանքներով Ցեղասպանության ենթարկվեցին: Նրանք նահատակության պսակն ընդունեցին առաքյալի խոսքի ճշմարտությունն ունենալով իրենց սրտում. «Եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում» (Բ Կորնթ. Ե 1): Աշխարհին, ողջ մարդկությանը մեր ժողովուրդը իր նահատակությամբ և իր հարուցյալ կյանքով վկայեց հարության հրաշքի ճշմարտությունը: Եղանք խաչյալ, եղանք վշտահալած, բայց ոչ հուսահատ, եղանք վիրավոր, բայց ոչ տկար, աշխարհասփյուռ, բայց ոչ անհայրենիք: Կորուսյալ հայրենիքի սերը սրտում` մեր ժողովուրդը պատմական Հայաստանի արևելյան հատվածում վերակերտած պետականության ներքո և սփյուռքի համայնքներում նոր կյանք վերընձյուղեց՝ հավաստելով, որ իր կենաց ծառը՝ հավատքի անսասան վեմին արմատացյալ, կենսատու զորությամբ պտղաբերում է և ազգն ու հայրենիքը շենացնող զավակներ ծնում:

Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման համար մեկ դար պայքարեցինք և շարունակում ենք պայքարել` արդարության հաղթանակի հավատով: Աշխարհը երբեմն լսեց մեզ, երբեմն անտեսեց, որովհետև միշտ չէ որ ունկնդիր է և հավատարիմ Քրիստոսի բերած խաղաղության և մարդկանց մեջ հաճության պատգամին, ի հետևանս որի` մարդկության նորագույն պատմությունը կրկին մթագնեց նոր ցեղասպանությունների և պատերազմների խավարով: Այսօր էլ մարդկային կյանքն ալեկոծվում է հակամարտություններով ու արյունահեղություններով: Մարդկության օրրան Երկիր մոլորակի վրա տենչալի խաղաղությունը և համընդհանուր հաճությունն ու համերաշխությունը տակավին մնում են որպես չիրականացված երազանք:

«Աստուած մահ չի ստեղծել, եւ Նա չի ուրախանում ողջերի կորստեան համար»,- ուսուցանում է աստվածաշնչյան իմաստությունը (Իմաստ. Ա 13): Ավելին` խաչյալ և հարուցյալ Իր Միածին Որդու միջոցով Աստված պարգևել է շնորհը մահվանից հառնելու, որը պարտավորեցնում է ազգերին և պետություններին միասնական ու միահամուռ կամք դրսևորել՝ կանխելու համար մարդկության խաղաղությունն ու բարօրությունը վտանգող սպառնալիքները, առավել նախանձախնդիր լինելու արդարության ու ճշմարտության հաստատման, եղեռնագործությունների համընդհանուր դատապարտման գործում, այլապես աշխարհի չարաղետ ընթացքները պիտի շարունակեն առաջնորդել դեպի նոր ողբերգություններ: Մարդկությունը պարտք ունի սրբելու աշխարհում ծովացող արցունքը, լուսավոր մանկություն երազող որբ ու կարոտյալ երեխաների անօգնական հայացքների, լաց ու ճիչի առջև լռեցնելու որոտները մահաբեր զենքերի, արմատախիլ անելու աղքատության չարիքը: Խաչելությունն աշխարհում պետք է հաղթահարվի և փոխարինվի հարությամբ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր, երբ ունկնդիր ենք «Յարեաւ խաչեալն և յարոյց զձեզ ընդ ինքեան» ավետիսին, քաջալերվենք հոգով, ապրենք որպես Քրիստոսի հետ մահից վեր հառնած ժողովուրդ, Քրիստոսին հավատարիմ և հարության զորությունն ունեցող ժողովուրդ: Դիմագրավենք մեր կյանքի մարտահրավերները և նեղությունների ու դժվարությունների չարչարանաց մեր խաչը ծաղկյալ դարձնենք բոլորանվեր մեր ջանքերով, հայրենանվիրումի ու ազգանվիրումի նոր գործերով: Ազգային, պետական, հասարակական մեր կյանքը, հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը շենացնենք «զի Աստուած ը նդ մեզ է» աներկբա հավատով և քայլենք դեպի վերելքի նոր հորիզոններ և դեպի հաղթանակը մեր արդար դատի:

Քրիստոսի Սուրբ Հարության տոնի խնդությունը Մեր հոգում` Մեր բարեմաղթանքներն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:

Մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսով ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և Առաջին Տիկնոջը, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն` մաղթելով արգասալի ծառայություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր երկրի հզորության և մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի: Մեր բարեմաղթանքները և օրհնությունն ենք բերում այստեղ ներկա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նախագահ տիար Պերճ Սեդրակյանին և Միության անդամներին, ովքեր հայրենիքում անցկացնում են Միության տարեկան համագումարը: Սուրբ Հարության ավետիսով Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով գործոց հաջողություններ՝ ի խնդիր մեր երկրների բարեկամության ամրապնդման և գործակցության զորացման:

Քրիստոսի Հարության տոնի առիթով շնորհավորում ենք հավատավոր Մեր զավակներին ի սփյուռս աշխարհի և մեր Սուրբ Եկեղեցու ուխտյալ սպասավորներին՝ բերելով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և հայցելով զորակցությունն ու ամենառատ շնորհները հարուցյալ մեր Փրկչի:

Աղոթում ենք, որ Ամենակալն Աստված Իր անսահման ողորմության ներքո պահպանի աշխարհը համայն, զորացնի մարդկանց սրտերում խաղաղության, արդարության ու ճշմարտության հոգին և օրհնի ապահով ու երջանիկ կյանք կառուցելու մարդկային ջանքերը: Մեր հայցն ենք բարձրացնում երկինք, որ Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը, հավատքով պայծառ և ոգով արի` աշխարհասփյուռ մեր ժողովրդին և Իր կենարար շնորհներով առաջնորդի ընթանալու դեպի կյանքի լուսավոր հորիզոններ:

Թող հարուցյալ Տիրոջ սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ` այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել»Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը