Բեռնատարը վթարի է ենթարկվել Բուլղարիայում. Կա մեկ զոհ եւ 25 վիրավոր
ՀասարակությունԲեռնատարը վթարի է ենթարկվել Բուլղարիայի հյուսիս-արեւելքում, որի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել 25 մարդ։
FOCUS Online պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 4-ին, ժամը 18-ի սահմաններում։ Մեքենան, որում եղել է 37 մարդ, շրջվել է ԾՇումեն քաղաքի ճանապարհին։ Մի կին տեղում մահացել է։
Բժիշկների խոսքով՝ 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում է կոմայի մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։