Երևանի Վարդանանց փողոցի բնակարաններից մեկում 70-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 5-ին` ժամը 10.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերել են 1945թ. ծնված Կ. Ա.-ի դին: