JAGGER Street Bar & Restaurant-ի բացումը
LifestyleՀամաձայնեք, որ վերջին ժամանակահատվածում երկար եք փնտրել՝ որտեղ անցկացնել friday night-եր և նշել ծննդյան տոներ, և վստահ եմ՝ այդպես էլ հարմար տեղ չեք գտել։ Jagger Street bar & restaurant-ն այն եզակի վայրերից է, որտեղ այսուհետ կարող եք անցկացնել իդեալական ժամանց։ Տարբեր ճաշակի տեր մարդկանց համար այստեղ հատուկ առանձնացված են տարբեր սրահներ և խաղասրահներ։ Ռեստորանային հատվածում կարելի է ասել՝ իշխում է իտալական խոհանոցը։ Բարձրորակ և հմուտ խոհարարների համեղ կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ առավոտյան ժամը 11:00-ից։ Ծովախեցգետնի սիրահարների համար անմասն չէ հատուկ գարեջրային հատվածը, որտեղ հետաքրքիր ժամանցը ևս ապահոված է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն փորձել Մեդուզե կալյանները (կա՞ն այդպիսիք), մեզ համար, թերևս, ամենագեզեցիկ սրահը սպասում է նրանց lounge zone-ում։ Դե իսկ բարը նախընտրողների համար հարկ է նշել, որ բարմենի մոգական շոուների շնորհիվ այս հատվածում ևս չեք ձանձրանա։
Պարահրապարակի մասին համեստորեն կլռեմ, քանի որ ինքներդ եք հասկանում, թե ինչ է այստեղ կատարվում, երբ DJ-ը լավ երաժշտություն է նվագում։
Jagger Street bar & restaurant-ում սրահները դեռ ընդլայնվելու են, և լինելու են բազմաբնույթ խաղեր։
Դե ինչ, անցկացրեք Ձեր առօրյան կամ գեղեցիկ առիթներն այս յուրահատուկ բար-ռեստորանում, որը retro street style-ով հարազատ հին բակ է հիշեցնում:
Մոսկովյան 31 / 099-99 86 69