Հոսպիտալացվել Է ամերիկացի հռչակավոր երաժիշտ Բի Բի Քինգը
LifestyleԱմերիկացի հռչակավոր երաժիշտ Բի Բի Քինգը Լաս Վեգասում հոսպիտալացվել Է շաքարախտի սրման պատճառով: Այս մասին ապրիլի 6-ին հաղորդել Է TMZ ինտերնետ-հրատարակությունը:
«Բլյուզի լեգենդ 89-ամյա Բի Բի Քինգը հիվանդանոց Է ընդունվել ապրիլի 5-ին,- տեղակացրել Է հրատարակությունը:- Երաժշտի շրջապատի աղբյուրները նշում են, որ շտապ հոսպիտալացման պատճառն օրգանիզմի ջրազրկումն Է երկրորդ տիպի շաքարախտի հետեւանքով:
Բի Բի Քինգն այս հիվանդությամբ տառապում Է արդեն ավելի քան 20 տարի: 2014 թվականի հոկտեմբերին նա հարկադրված Էր դադարեցնել համերգային գործունեությունը «բժշկական նկատառումներով»:
Բի Բի Քինգին հռչակ են բերել այնպիսի կոմպոզիցիաների սեփական մեկնաբանությունները, ինչիսիք են "3 O'Clock Blues"-ը, "The Thrill Is Gone"-ը, "Every Day I Have The Blues"-ը եւ շատ այլ գործեր: Նա արժանացել Է անհամար պարգեւների, այդ թվում՝ «Գրեմմի»-ի մի քանի մրցանակների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: