Աստղագուշակ՝ ապրիլի 7-ի համար
LifestyleԽոյ: Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում: Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել: Գրում է Hraparak.am-ը:
Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա:
Ցուլ: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի:
Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Ցուլերը կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:
Երկվորյակ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա, ինչը սակայն չի ստացվի:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա:
Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ:
Խեցգետին: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ:
Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները շատ տեղին կլինեն:
Առյուծ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել, որոշ գնումներ կատարել: Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է որոշակի գումար ստանաք:
Կենսական ներուժը բարձր է, օրվա ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ակտիվ հանգիստը, սպորտով զբաղվելը, կամ պարզապես մաքուր օդում զբոսանքները՝ տրամադրություն կբարձրացնեն: Ընկերների հետ շփումը կոգեշնչի, կծնվեն նոր գաղափարներ: Էներգիայի մեծ հոսք կզգաք:
Կույս: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն:
Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:
Կշեռք: Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել: Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:
Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:
Շարունակությունը՝ այստեղ: