Երևան-Սևան ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 մարդ է տուժել
ՀասարակությունԵրևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին ապրիլի 6-ին` ժամը 19.40-ին, իրար են բախվել «Մերսեդես Ե 200» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Մերսեդես Ե 200»-ի վարորդը, 2 ուղևորները, «Միցուբիշի Պաջեռո»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպե տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: