Մալաթիա-Սեբաստիայում ապրիլի 8-ին վթարային ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 8-ին` ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Մալաթիայի փողոցի 50-88 զույգ համարների, Սեբաստիայի 125, 127, 141/1, 141/2, 141/3, 141/4, 141/5 համարների, «Մալաթիա Մոլ», «Երևան Սիթի» առևտրի կենտրոններ ի ջրամատակարարումը: